• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան: Ընդհանուր առմամբ, էնդոսկոպիան ներառում է նաև դուոդենոսկոպիան և այլ հետազոտություններ: Սական հիմնականում կիրառվում է վերոնշյան երկուսը և դրանց հետ կապված բուժական միջամտությունները (աղիներից տարբեր չափերի, քանակի պոլիպների հեռացում, աղիների ստենտավորում և այլն):

Անհրաժեշության դեպքում, կատարվում են նաև բիոպսիաներ, ինչը էնդոսկոպիկ միջամտության հիմնական առավելությունն է: Եթե որևէ կասկածելի օջախ է հայտնաբերվում, նույն հետազոտության ընթացքում անմիջապես կատարվում է նաև բիոպսիա, հաջորդիվ` հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվում է գոյացության տեսակը և, կախված պատասխանից, որոշվում է հիվանդի հետագա վարման ընթացքը և ռազմավարությունը:

- Ի՞նչ է գաստրոսկոպիան և ո՞ր դեպքերում է իրականացվում:

- Գաստրոսկոպիայի ժամանակ գործիքը, որի գլխիկին ամրացված է HD պատկեր նկարահանող սարք, թույլ է տալիս տեսնել կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի վիճակը, հայտնաբերել առկա գոյացությունները վաղ շրջանում: Լորձաթաղանթի վիճակը գնահատելու իր տեղեկատվությամբ այս հետազոտությունը համարվում է անփոխարինելի:

Ախտորոշիչ հետազոտությունից զատ, գաստրոսկոպիկ միջամտության օգնությամբ` ներերակային անզգայացմամբ, իրականացվում են բուժական միջամտություններ. կերակրափողի վարիկոզ երակների լիգավորում, կերակրափողի և 12- մատնյա աղու ստենտավորում (այրվածքների, ուռուցքների դեպքերում), ստամոքսում նիհարեցնող բալոնների տեղադրում, սուր այրունահոսությունների դադարեցում, օտար մարմինների հեռացում և այլն:

Էնդոսկոպիկ միջամտություններն իրականացվում են թիմային աշխատանքի շնորհիվ. ներգրավված են էնդոսկոպիստը, վիրաբույժը, գաստրոէնտերոլոգը, անէսթեզիոլոգը, կարիքի դեպքում` նաև այլ մասնագետներ: Նախքան միջամտությունը որոշվում է վարման ռազմավարությունը, գործողությունների հաջորդականությունը:

Շատ կարևոր է ստամոքսում հելիկոբակտերիայի որոշումը, որը նույնպես իրականացվում է գաստրոսկոպիայի միջոցով` արագ ուրեազային թեստի օգնությամբ, որն ամենազգայուն, առանձնահատուկ և ամենատեղեկատվական մեթոդներից է:

- Որո՞նք են գաստրոսկոպիայի ցուցումները:

- Գաստրոսկոպիայի համար կան բացարձակ և հարաբերական ցուցումներ: Կան դեպքեր, երբ միջամտությունը պետք է իրականացնել անհապաղ` հատկապես արյան հետքերով, սրճագույն արտադրությամբ փսխումների և կղանքում թարմ կամ մակարդված արյան առկայության ժամանակ:

Անհապաղ ցուցում են նաև երկաթի պակասությամբ սակավարյունությունները, պացիենտի մոտ անհայտ պատճառով քաշի արագ կորուստը: Ցուցում է երկարատև այրոցի առկայությունը, ստամոքսի շրջանում ցավը` հիմնականում սոված ժամանակ կամ ուտելուց հետո: Այրոցի դեպքում կարևոր է տարիքը, քանի որ ժամանակի ընթացքում այն առաջացնում է էզոֆագիտ` երբեմն բարդություններով: Երկարատև այրոցը կարող է առաջացնել նաև Բարետտի կերակրափող, որը համարվում է նախաուռուցքային վիճակ:

- Ինչպե՞ս դիմեն պացիենտները` հետազոտության համար:

- Ախտորոշման գործընթացը ներառում է գործողությունների որոշակի հաջորդականություն: Առաջինը հերթին պացիենտը պետք է դիմի բուժող բժշկին` գաստրոէնտերոլոգին: Պացիենտի գանգատները լսելուց հետո մշակվում է հետազոտության պլան (գաստրոսկոպիա, որովայնի օրգանների ՈՒՁՀ, ստամոքսաղիքային համակարգի ռենտգեն կոնտրաստային հետազոտություն (ախալազիա, դիֆուզ էզոֆագոսպազմ, հիվանդությունների դեպքում այն երբեմն էնդոսկոպիայից առավել տեղեկատվական է, քանի որ այդ դեպքերում առավել կարևոր է պարզել կծկողական ֆունկցիան, քան լորձաթաղանթի վիճակը): Հաջորդիվ `մշակվում է բուժման ռազմավարությունը:

- Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:

- Գաստրոսկոպիայի նախորդ օրը երեկոյան ժամը 20:00-ից արգելվում է սնունդ ընդունել, ջուր կարելի է խմել: Հետազոտության օրը նույնպես նախքան գաստրոսկոպիան արգելվում է ուտել, որևէ բան խմել, ծխել, մաստակ, դեղեր ևս չի կարելի օգտագործել:
Կոլոնոսկոպիկ հետազոտության տեղեկատվությունն ուղիղ համեմատական է աղիների մաքրության աստիճանի հետ. որքան աղիները մաքուր են, այնքան ինչ-որ բան բաց թողնելու հավանականությունը նվազագույն է: Դրա համար կան հատուկ դեղեր, որոնք պացիենտը հետազոտության նախորդ օրը պետք է ընդունի` աղիները մաքրելու համար:

- Կա՞ անզգայացման անհրաժեշտություն:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում էնդոսկոպիկ հետազոտություններն իրականացվում են  ինչպես ընդհանուր անզգայացմամբ, այնպես էլ` առանց անզգայացման:

- Որքա՞ն են տևում հետազոտությունները:

- Գաստրոսկոպիայի միջին տևողությունը միջինը 2-5 րոպե է: 5 րոպե տևում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել բիոպսիա:
Կոլոնոսկոպիան պահանջում է անհատական մոտեցում՝ կախված աղիքի երկարությունից, գալարներից և տևում է 10-40 րոպե: Որքան աղիները մանրամասն հետազոտվեն, այնքան արդյունավետ է հետագա ռազմավարույթունը: Կատարման որակի գնահատման ձևերից է աղիներից գործիքի դուրս գալու ժամանակահատվածը և աղիների մաքրման աստիճանը:

Պացիենտներն անգամ անզգայացման դեպքում ստացիոնար օր չեն անցկացնում կլինիկայում: Հետազոտությունից հետո բժշկի հսկողության տակ մնում են 15-20 րոպե:

- Ինչպիսի՞ նոր մեթոդներ են կիրառվում և որքանո՞վ են դրանք հասանելի:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում է նաև պարկուճային էնդոսկոպիա, ինչի առավելությունը բարակ աղիների հետազոտությունն է, որն ավանդական մեթոդով իրականացնել հնարավոր չէ: Պացիենտը պարկուճը կուլ է տալիս և, բերանի խոռոչից սկսած, անդադար լուսանկարում է լորձաթաղանթը մինչև ուղիղ աղի և հետանցք: Փաստորեն, նկարում է ամբողջ մարսողական համակարգը` ապահովելով HD որակ:

- Որո՞նք են մեթոդի առավելությունները և թերությունները:

Առավելությունն այն է, որ ամբողջ ընթացքում պացիենտը որևէ տհաճություն չի զգում: Մեթոդը հնարավորություն է տալիս ախտորոշիչ նպատակով հայտնաբերել հատկապես բարակ աղիների ախտաբանությունները:

Հետազոտման մեթոդի թերությունն այն է, որ, եթե որևէ գոյացություն է հայտնաբերվում, միևնույն է, հաջորդիվ` բիոպսիա կատարելու համար իարականացվում է գաստրոսկոպիա կամ կոլոնոսկոպիա:

 

Հարցերին պատասխանեց Թևոս Սարգսյանը,
էնդոսկոպիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում

 

26 նոյեմբերի 2019