• Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ

B խմբի վիտամիններ

B խմբի վիտամիններ

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ:

Հիպովիտամինոզ B1 (թիամին/

Ախտանիշները.

  • նյարդայինային համակարգի խանգարումներ. գրգռվածություն, կոորդինացիայի խանգարումներ, ցնցումային կծկումներ,
  • սիրտ-անոթային համակարգի խանգարումներ. զարկերակային ճնշման իջեցում, սրտի ռիթմի հաճախացում կամ դանդաղում,
  • ներքին սեկրեցիայի գեղձերի ակտիվության նվազում,
  •  լեզվի չորություն և նրա մակերսի պտկիկների հարթեցում,
  • մարսողական օրգանների հիվանդությունների ձգձգված ընթացք,
  • թիամինկախյալ սակավարյունություն,
  • մաշկի թարախային հիվանդություններիհանդեպ հակվածություն:

Թիամինի արտահայտված պակասը՝ կապված տարբեր նյութափոխանակային խանգարումների հետ,  բնորոշ է Լեյայի հիվանդությանը (նեկրոտիկ էնցեֆալոմիելոպաթիա, թիամինակախյալ լակտացիդոզին և այլն):

Հիպովիտամինոզ B2 (ռիբոֆլավին)

Ախտանիշները.

B2 վիտամինի պակաս առանձին հանդիպում է հազվադեպ: Արտահայտվում է կոնյուկտիվիտով, լուսավախությամբ, աչքերի եղջրաթաղանթի այտուցող և տեսողության մթացմամբ, բերանի անկյունների ճաքերով, լեզվի չորությամբ, հետանցքի սեղմակի շրջանում փոփոխություններով:

Հիպովիտամինոզ B3 (նիկոտինամիդ)

Ախտանիշները.

Վիտամին B3-ն իր ազդեցությամբ մոտ է նիկոտինաթթվին և վիտամին PP-ին (այն նաև անվանում են «պելագրայի կանխարգելիչ», իտալերեն պելե՝ մաշկ և ագրո՝ դաբաղող, կոպիտ բառերից: Բառացի նշանակում է «կոպիտ թեփոտ մաշկ»): Այս վիտամինների դեֆիցիտի ժամանակ լինում է տեղի է ունենում մաշկի բնորոշ ախտահարում. մուգ-մոխրագույն ինտենսիվ պիգմենտացիա` առավելապես մարմնի բաց մասերում: Մաշկի գույնի փոփոխությունն ուղեկցվում է չորությամբ, թեփոտումով, մաշկային ծածկույթների ձգողականության կորստով: Դիտվում է նաև աղիների համառ դիսֆունկցիա, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պակասում և ապատիա:

Հիպովիտամինոզ  B5 (պանտոտենաթթու)

Ախտանիշները.

  • վաղ մազաթափություն,
  • մազերի վաղաժամ ճերմակում,
  • ձեռքերում և ոտքերում` թմրածություն,
  • տեսողության և հիշողության թուլացում,
  • գրգռվածություն,
  • փորկապություն:

Հիպովիտամինոզ B6 (պիրիդօքսին)

Ախտանիշները.

  • նյարդային համակարգի խանգարումներ. գրգռվածություն, ցնցումներ, նևրիտներ,
  • բերանի անկյուններում` մաշկային ճաքեր (խեյլիտ), աչքերի, քթի շուրջը թեփոտվող ցան, լեզվի չորություն և այրոց (գլոսիտ),
  • սակավարյունություն (միկրոցիտար):

Հիպովիտամինոզ B8 (բիոթին, վիտամին H)

Ախտանիշները.

Վիտամին  B8-ն անհրաժեշտ է  նորմալ աղիքային միկրոֆլորայի, ածխաջրատային փոխանակման համար:Բիոթինի կազմի մեջ մտնող ծծումբը  կարգավորում է մազերի աճը, մաշկի, եղունգների վիճակը, լյարդի ակտիվոււթյունը: Անբավարարության  ախտանիշները նման են  B խմբի մյուս վիտամինների ախտանիշներին:

Հիպովիտամինոզ B12 (ցիանկոբալամին)

Ախտանիշները.

  • սակավարյունություն (Ադիսոն Բիրմերի սակավարյունություն),
  • ողնուղեղում` դեգեներատիվ փոփոխություններ,
  • մաշկային փոփոխություններ` B խմբի մյուս վիտամինների անբավարություններին բնորոշ:
  • B12-ի ներծծման և տրանսպորտի բնածին խանգարումը բերում է բնածին մեգալոբլասիկ սակավարյունության՝ Իմերսլունդ-Գրեսբեկի հիվանդության:

Հիպովիտամինոզ B9 (ֆոլաթթու)

Ախտանիշները.

  • սակավարյունության,
  • աղեստամոքսային,
  • լիմֆատիկ համակարգի ախտահարում,
  • նյարդային համակարգի ախտահարում,
  • լեյկոցիտների անբավարար քանակի պատճառով երեխաների մոտ հաճախ զարգանում են թարախային գործընթացներ հղիության ժամանակ` պտղի մոտ հետագա մտավոր հետամնացություն, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման բնածին արատներ:

Հիպոիտամինոզ B15 (կալցիումի պանգամատ)

Վիտամին B15-ը բարձրացնում է օրգանիզմի կայունությունը թթվածնային քաղցի նկատմամբ, լավացնում է լյարդի մաքրող ֆունկցիան: Մեծահասակների մոտ հաճախ կիրառվում է աթերոսկլերոզի, լյարդի ալկոհոլային ախտահարման, կորտիկոստերոիդներով կամ սուլֆանիլամիդներով բուժման ժամանակ, փոխանակային գործընթացների կարգավորման համար:

 

26 հուլիսի 2019