• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ախտանշանները` զարկերակային բարձր և ցածր ճնշումների ժամանակ

Ախտանշանները` զարկերակային բարձր և ցածր ճնշումների ժամանակ

Զարկերակային ճնշում են անվանում այն ճնշումը, որով արյունն ազդում է զարկերակների պատերի վրա` սրտի զարկերի ժամանակ: Այն արտահայտում են երկու թվով, օրինակ` 110/70: Առաջին թիվը ցույց է տալիս սիստոլիկ ճնշումը, որն առաջանում է սրտամկանի կծկման ժամանակ: Երկրորդ թիվը դիաստոլիկ ճնշումն է, որը համապատասխանում է սրտամկանի թուլացմանը:

Նորմայում զարկերակային ճնշումը (ԶՃ)` կախված օրգանիզմի անհատական առանձնահատկությունից, տատանվում է 100/70-ից մինչև 140/90:

ԶՃ պետք է ամբողջ օրվա ընթացքում անփոփոխ լինի` անկախ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հուզական ապրումներից:

Հիպոտոնիկ հիվանդություն. ցածր ճնշում

Հիպոտոնիկ հիվանդություն ախտորոշվում է, երբ ԶՃ մշտապես ցածր է: Որպես կանոն, այն հանդիպում է երիտասարդների մոտ` սթրեսների պատճառով, եղանակի փոփոխության, քրոնիկ հոգնածության ժամանակ` անոթների ցածր տոնուսի արդյունքում: Հնարավոր է նաև հանկարծակի ճնշման անկում թունավորման (նաև դեղորայքային), սուր ախտաբանական վիճակների ժամանակ:

Հիպոտոնիայի ժամանակ օրգանները չեն ստանում բավարար թթվածին և առաջ է գալիս թթվածնային քաղցի վիճակ` հիպօքսիա:

Ի՞նչ անել

Անհրաժեշտ է.

  • լիարժեք հանգիստ,
  • օրը 2 ժամ լինել մաքուր օդում,
  • ֆիզիկական ակտիվություն,
  • սննդի մեջ ներառել վիտամիններով և հանքային նյութերով հարուստ մթերք,
  • քնել 10 ժամից ոչ պակաս:

Նման դեպքերում օգտակար է թունդ թեյը, սուրճը, կոնտրաստային ցնցուղը կամ գոնե ոտքերի լոգանքը: Կարելի է օգտագործել դեղաբույսերով թուրմեր:
Քրոնիկ հիպոտոնիայի, մշտական հոգնածության, թուլության, գունատության, քնի խանգարումների ժամանակ պետք է դիմել բժշկի: Սովորաբար հիպոտոնիայի դեպքում նշանակվում է անոթների պատերի տոնուսը կարգավորող դեղորայք:

Եթե ցածր ճնշման դեպքում ինքնազգացողությունը չի տուժում, ապա առանձնապես անհանգստանալ պետք չէ:

Հիպերտոնիկ հիվանդություն. բարձր ճնշում

Եթե ԶՃ մշտապես բարձր է 140/90-ից, անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ դա վկայում է հիպերտոնիկ հիվանդության մասին:

Հնարավոր է նաև ճնշման միանվագ, հանկարծակի բարձրացում` հիպերտոնիկ կրիզ: Այն առաջանում է սուր հուզական ապրումներից, մեծ քանակի ալկոհոլի օգտագործումից, որոշ դեղերի օգտագործումից:

Ճնշումը կարող է բարձրանալ նաև շոկոլադի, սուրճի, թունդ թեյի, ծխախոտի օգտագործումից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Հիպերտոնիան վտանգավոր է, քանի որ բերում է անոթների ախտահարման և բարձրացնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Հիպերտոնիայի բարդություններ կարող են լինել սրտամկանի ինֆարկտը:

Ի՞նչ անել

Անհրաժեշտ է, առաջին հերթին, պարզել. արդյո՞ք ճնշման բարձրացումը կապված է ֆիզիոլոգիական պատճառների հետ կամ ի հայտ է գալիս ախտաբանական վիճակներից: Վերջին դեպքում պետք է դիմել մասնագետի:

Հիպերտոնիկ հիվանդության ժամանակ դեղորայքն անհրաժեշտ է ընդունել մշտապես, որպեսզի բարդություններ չզարգանան:

Հիպերտոնիայի կանխարգելման համար պետք է կարգավորել մարմնի քաշը, առողջ ապրելակերպ վարել` ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սննդակարգով:

Հիպերտոնիկ հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում նվազեցնել աղի օգտագործումը և օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի կալցիումով ու մագնիեզումով:

Ինչպե՞ս հայտնաբերել հիպերտոնիայի և հիպոտոնիայի հակվածությունը

Ցածր ԶՃ հաճախ տառապում են նորմալ մարմնակազմությամբ մարդիկ` բարձրահասակ, նիհար, երկար վերջույթներով: Հիպերտոնիան երիտասարդ հասակում լինում է գեր մարդկանց մոտ: Տարիքի հետ մարմնակազմությունը դադարում է մեծ դեր խաղալ, հիպերտոնիան չի խնայում երկու խմբին էլ:

Հիպերտոնիկ հիվանդության ռիսկի գործոններն են` գենետիկ նախատրամադրվածությունը, հավելյալ քաշը, ոչ շարժուն կյանքը, ծխելը:

Որոշելու համար, թե արդյո՞ք կա ցածր կամ բարձր ճնշման հակում, պետք է 10 օր անընդմեջ, օրը 2 անգամ (առավոտյան` արթնանալիս և գիշերը` քնելուց առաջ) չափել ճնշումը, գրանցելով ո՛չ միայն ԶՃ տվյալները, այլ նաև ինքնազգացողությունը (թուլություն, քրտնոտություն, գլխացավ և այլն):

Եթե պարզվի, որ ճնշումը բարձր է, անհրաժեշտ է որոշել օրվա ընթացքում հիպերտոնիայի գումարային ժամանակը և դրա առաջացման պատճառները: Օրվա մեջ ԶՃ 6 ժամից պակաս բարձրացումը` կախված սթրեսային վիճակներից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սովորաբար, բուժում չի պահանջում: Այլ դեպքերում պետք է անպայման դիմել բժշկի օգնությանը:

 

27 Նոյեմբեր 2020