Ռենտգեն ախտորոշում
Ընդհանուր բնութագիրը
Չնայած նորագույն ռադիոլոգիական հետազոտության նոր մեթոդների ի հայտ գալուն (համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա), ռենտգենոլոգիական հետազոտության մեթոդը շարունակում է առաջատար մնալ մի շարք հիվանդությունների ախտորոշման համար, և որոնց վաղ ախտորոշման միակ սկրինինգային մեթոդն է համարվում: Բարձր տեղեկատվության և ցածր արժեքից զատ, ռենտգեն հետազոտությունը պացիենտների համար շահեկան է իր հասանելությամբ, կատարման արագությամբ և մատչելիությամբ, ինչը չի պահանջում նաև հատուկ նախապատրաստում:
![]() |
![]() |
![]() |
Գործունեության հիմնական ուղղությունները
- Ռենգեն հետազոտությունը համարվում է կրծքավանդակի, ողնաշարի, հենաշարժողական համակարգի հետազոտության հիմնական և առաջատար մեթոդը:
- Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել թոքերի և հարակից այլ օրգանների բորբոքային, ուռուցքային, սնկային, վարակային և այլ հիվանդություններ:
- Ողնաշարի ռենտգեն հետազոտությունն ի հայտ է բերում վնասվածքային, դեգեներատիվ-դիստրոֆիկ /օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, սպոնդիլաարտրոզ/, բորբոքային, ուռուցքային հիվանդություններ, կեցվածքի շեղումներ և զարգացման անոմալիաներ:
- Հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն առաջատար է վնասվածքային, բորբոքային, վարակիչ և ուռուցքային հիվանդությունների, ոսկրերի և հոդերի ախտաբանության ախտորոշման գործընթացում:
- Որովայնային խոռոչի և կոնքի ռենտգեն հետազոտությունը` կոնտրաստային նյութերի կիրառմամբ, թույլ է տալիս որոշել այդ օրգանների ձևը, դիրքը, ֆունկցիոնալ վիճակը /լարվածությունը, կծկողականությունը/:
- Աղեստամոքսային համակարգի ռենտգեն հետազոտություն իրականացվում է բորբոքական գործընթացների, խոցերի, պոլիպների, դիվերտիկուլների, ուռուցքների, աղիքային անանցելիության ախտորոշման նպատակով:
- Լեղուղիների ռենտգեն խառագայթման օգնությամբ որոշում են են լեղապարկի սահմանագծերը, ներ- և արտալյարդային լեղածորանների և նրանց բացվածքների չափերը, հայտնաբերում` կոնկրեմենտները:
- Միզային համակարգի ընդհանուր ռենտգենոգրաֆիայի, էքսկրետոր ուրոգրաֆիայի միջոցով հայտնաբերում են կոնկրեմենտների առկայությունը և հետազոտում երիկամների ֆունկցիան:
- Արգանդի և հավելուկմների կոնտրաստային ռենտգենոգրաֆիան /հիստերոսալպինոգրաֆիա/ թույլ է տալիս գնահատել արգանդի վիճակը, ի հայտ բերել ախտաբանությունները, որոշել ֆալոպյան փողերի անցանելիությունը:
![]() |
![]() |
![]() |
Հագեցվածությունը
Թվային կցուրդով Siemens Iconos R 100 ապրանքանիշի ժամանակակից ռենտգեն-ախտորոշիչ սարքավորումն ապահովում է բարձրորակ պատկեր, նրանց արխիվացման հնարավորություն և հետազոտությունների տվյալների գրանցում` թվային կրիչների վրա:
Բժիշկներ
Մարգարյան Ռուզաննա Վրույրի, ռենտգենոլոգ
Իսահակյան Եկատերինա Յանի, ռենտգենոլոգ
Հարությունյան Վալենտինա Արմենի, ռենտգենոլոգ
Նորություններ
