• Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
    Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
  • Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
    Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
  • Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
    Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

Չնայած նորագույն ռադիոլոգիական հետազոտության նոր մեթոդների ի հայտ գալուն (համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա), ռենտգենոլոգիական հետազոտության մեթոդը շարունակում է առաջատար մնալ մի շարք հիվանդությունների ախտորոշման համար, և որոնց վաղ ախտորոշման միակ սկրինինգային մեթոդն է համարվում: Բարձր տեղեկատվության և ցածր արժեքից զատ, ռենտգեն հետազոտությունը պացիենտների համար շահեկան է իր հասանելությամբ, կատարման արագությամբ և մատչելիությամբ, ինչը չի պահանջում նաև հատուկ նախապատրաստում:

Գործունեության հիմնական ուղղությունները

  • Ռենգեն հետազոտությունը համարվում է կրծքավանդակի, ողնաշարի, հենաշարժողական համակարգի հետազոտության հիմնական և առաջատար մեթոդը:
  • Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել թոքերի և հարակից այլ օրգանների բորբոքային, ուռուցքային, սնկային, վարակային և այլ հիվանդություններ:
  • Ողնաշարի ռենտգեն հետազոտությունն ի հայտ է բերում վնասվածքային, դեգեներատիվ-դիստրոֆիկ /օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, սպոնդիլաարտրոզ/, բորբոքային, ուռուցքային հիվանդություններ, կեցվածքի շեղումներ և զարգացման անոմալիաներ:
  • Հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն առաջատար է վնասվածքային, բորբոքային, վարակիչ և ուռուցքային հիվանդությունների, ոսկրերի և հոդերի ախտաբանության ախտորոշման գործընթացում:
  • Որովայնային խոռոչի և կոնքի ռենտգեն հետազոտությունը` կոնտրաստային նյութերի կիրառմամբ, թույլ է տալիս որոշել այդ օրգանների ձևը, դիրքը, ֆունկցիոնալ վիճակը /լարվածությունը, կծկողականությունը/:
  • Աղեստամոքսային համակարգի ռենտգեն հետազոտություն իրականացվում է բորբոքական գործընթացների, խոցերի, պոլիպների, դիվերտիկուլների, ուռուցքների, աղիքային անանցելիության ախտորոշման նպատակով:
  • Լեղուղիների ռենտգեն խառագայթման օգնությամբ որոշում են են լեղապարկի սահմանագծերը, ներ- և արտալյարդային լեղածորանների և նրանց բացվածքների չափերը, հայտնաբերում` կոնկրեմենտները:
  • Միզային համակարգի ընդհանուր ռենտգենոգրաֆիայի, էքսկրետոր ուրոգրաֆիայի միջոցով հայտնաբերում են կոնկրեմենտների առկայությունը և հետազոտում երիկամների ֆունկցիան:
  • Արգանդի և հավելուկմների կոնտրաստային ռենտգենոգրաֆիան /հիստերոսալպինոգրաֆիա/ թույլ է տալիս գնահատել արգանդի վիճակը, ի հայտ բերել ախտաբանությունները, որոշել ֆալոպյան փողերի անցանելիությունը:

Հագեցվածությունը

Թվային կցուրդով Siemens Iconos R 100 ապրանքանիշի ժամանակակից ռենտգեն-ախտորոշիչ սարքավորումն ապահովում է բարձրորակ պատկեր, նրանց արխիվացման հնարավորություն և հետազոտությունների տվյաալների գրանցում` թվային կրիչների վրա:

Բժիշկներ

Նելլի Սաշայի Համբարձումյան
Նելլի Սաշայի Համբարձումյան

բժիշկ-ճառագայթաբան

Մասնագիտություն
բժիշկ-ճառագայթաբան
գրել
Հասմիկ Ռոմիկի Ստեփանյան
Հասմիկ Ռոմիկի Ստեփանյան

Բժիշկ-ճառագայթաբան

Մասնագիտություն
Բժիշկ-ճառագայթաբան
գրել
Վալենտինա Արմենի Հարությունյան
Վալենտինա Արմենի Հարությունյան

Բժիշկ-ճառագայթաբան

Մասնագիտություն
Բժիշկ-ճառագայթաբան
գրել
Եկատերինա Յանի Իսահակյան
Եկատերինա Յանի Իսահակյան

բժիշկ-ճառագայթաբան

Մասնագիտություն
բժիշկ-ճառագայթաբան
գրել
Ռուզաննա Վրույրի Մարգարյան
Ռուզաննա Վրույրի Մարգարյան

Բժիշկ-ճառագայթաբան

Մասնագիտություն
Բժիշկ-ճառագայթաբան
գրել