• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Ուրոլոգիական ծառայություն

Ուրոլոգիական ծառայությունն իրականացնում է միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների բուժում, ինչպիսիք են` պրոստատիտը, պիելոնեֆրիտը, տղամարդու անպտղությունը: Նախքան կանխարգելիչ միջոցառումները և բուժումը ուրոլոգը հետազոտում է պացիենտին:

Ուրոլոգին այցելում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Կանայք ուրոլոգին դիմում են երիկամների, միզապարկի, միզուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ, իսկ տղամարդիկ` նաև շագանակագեղձի, ամորձիների, սերմնաբշտերի, առնանդամի հիվանդությունների ժամանակ:

Խորհրդատվության համար ուրոլոգին անհրաժեշտ է անմիջապես դիմել գոտկային շրջանում, ամորձապարկում, միզատար խողովակներում, հոդային հիվանդությունների բացակայության ժամանակ` ոսկրերում ցավի, հաճախացած, դժվարացած, ցավոտ միզարձակման ժամանակ , մեզի պղտորման, մեզի մեջ արյան հետքերի հայտնաբերման, միզատար խողովակից արտադրության, սեռական կյանքից անբավարարվածության, էրեկցիայի խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման, զուգընկերոջ մոտ սեռական ճանապարհով փոխանցվող վարակի հայտնաբերման, անպտղության և այլ դեպքերում:

Ուրոլոգի մասնագիտացված խորհրդատվություն, ախտորոշում և բուժում կարելի է ստանալ ամբուլատոր: Ամբուլատորիայում զբաղվում են հետևյալ ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ.

  • պրոստատիտ, շագանակագեղձի ադենոմա,
  • ամորձիների և նրա հավելումների բորբոքում,
  • անմիզապահություն,
  • կանդիլոմաներ և պապիլոմաներ,
  • բորբոքային հիվանդություններ (ցիստիտ, ուրեթրիտ, քրոնիկական պրոստատիտ, պիելոնեֆրիտ) (ֆիզիոթերապևտիկ մեթոդների կիրառմամբ),
  • «թաքնված» վարակներ,
  • տղամարդու անպտղություն,
  • իմպոտենցիա, տարբեր տեսակի էրեկտիլ դիսֆունկցիայի բուժում (արագացած սերմնաժայթքում, լիբիդոյի իջեցում և այլն),
  • շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշում,
  • Պեյրոնի հիվանդություն, էպիդիդիմիտ, էպիդիդիմոօրխիտ, ֆունիկուլիտ, ֆիմոզ, վարիկոցելե, բալանոպոստիտ, հիդրոցելե և այլ հիվանդություններ,
  • երիկամների, միզածորանների և միզապարկի միզաքարային հիվանդություն,
  • բորբոքային գործընթացներ` միզասեռական համակարգի զարգացման արատների դեպքում,
  • միզասեռական համակարգի վնասվածքից հետո առաջացած բարդություններ,
  • պրոստատորեա, հեմոսպերմիա, գիշերային պրիապիզմ,
  • միզուկի և սեռական անդամի ուռուցքային գործընթացներ,
  • տղամարդկանց մոտ կլիմակտերիկ խանգարումներ,
  • միզապարկի նեյրոգեն դիսֆունկցիա,
  • կանանց ուրոլոգիական հիվանդություններ (ցիստիտ, ուրեթրիտ և այլն):

Ուրոլոգիական հիվանդության որևէ ախտանիշի հայտնաբերման դեպքում հարկ է դիմել մասնագետի և ստանալ բարձրորակ օգնություն: