• Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
  • Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք

Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք

Շնորհիվ բարձր տեղեկատվության, կատարման արագության, ոչ ինվազիվ, առանց պացիենտի առողջությանը վնաս պատճառելու բազմակի անգամ կրկնելու հնարավորության, ուլտրաձայնային հետազոտությունն ախտորոշիչ մեթոդների շարքում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրման հետ մեկտեղ` ուլտրաձայնային մեթոդի ախտորոշիչ և տեսողական հնարավորությունները զգալիորեն հարստացել են, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել ո՛չ միայն ախտորոշման նպատակով, այլև իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման և որոշ բուժական միջոցառումներ և միջամտություններ իրականացնելիս` տեսողական հսկողության ժամանակ:

«Նաիրի» ԲԿ ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում աշխատում են ռադիոլոգիայի ոլորտի բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են արտերկրում (ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Ֆիլադելֆիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա) և ունեն բազմամյա աշխատանքային փորձ: Նրանց բազմամյա փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ բողոքների բացակայության դեպքում, ԳՁՀ հետազոտություն անց կացնելիս այս կամ այն կառուցվածքներում և օրգաններում հայտնաբերվում են նորմայից շեղումներ:

«Նաիրի» ԲԿ ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը համալրված է փորձագիտական դասի ուլտրաձայնային ախտորոշման  ստացիոնար և շարժական ժամանակակից, բարձրորակ սարքերով, որոնք համալրված են  Siemens (Acuson Antares, Siemes 2000, S-3000) ապրանքանիշի մուլտիհաճախականությամբ սենսորներով, տեխնոլոգիաների ախտորոշիչ հնարավորությունների լայն սպեկտրով, վիզուալիզացիայի բարձր մակարդակով, դոպլեր-հետազոտման, համապատկերային սքանավորման, իրական ժամանակում լայնածավալ պատկերներ ստանալու ծրագրերով:

Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը, դրանով իսկ օգնում հիվանդությունները հայտնաբերել և արդյունավետ բուժում կազմակերպել դրանց զարգացման առավել վաղ փուլերում:

«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են օրգան-համակարգերի ներկայում կիրառվող բոլոր ՈՒՁ հետազոտությունները.

  • որովայնի խոռոչի օրգաններ,
  • երիկամներ, մակերիկամներ,
  • վահանաձև գեղձ,
  • ավշային հանգույցներ և թքագեղձեր,
  • կրծքագեղձ,
  • փոքր կոնքի օրգաններ,
  • ամորձապարկ,
  • փափուկ հյուսվածքներ և հոդեր,
  • մագիստրալ անոթների և ներքին օրգանների անոթների տրիպլեքս սքանավորում
  • հղիություն,
  • արգանդ-ընկերքային և պտղի արյան շրջանառության դոպլերոգրաֆիա,
  • Էխոսրտագրություն և սթրես Էխոսրտագրություն,
  • պտղի և ցանկացած օրգանի լայնածավալ պատկերի ստացում:

Բժիշկներ

Ալլա Բաբկենի Հարությունյան
Ալլա Բաբկենի Հարությունյան

ՈՒՁՀ բաժնի վարիչ

Մասնագիտություն
ՈՒՁՀ մասնագետ
գրել
Լիանա Վալերիի Դավթյան
Լիանա Վալերիի Դավթյան

ՈՒՁՀ մասնագետ

Մասնագիտություն
ՈՒՁՀ մասնագետ
գրել
Սուրեն Յուրիի Հայրապետյան
Սուրեն Յուրիի Հայրապետյան

ՈՒՁՀ մասնագետ

Մասնագիտություն
ՈՒՁՀ մասնագետ
գրել

Նորություններ

Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում. ACUSONS 3000
Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում. ACUSONS 3000
Նաիրի Բժշկական Կենտրոնը հարստացրեց իր տեխնիկական բազան՝ Հայաստանում նմանը չունեցող, Պրեմիում դասի ACUSON S 3000 նոր ուլտրաձայնային համակարգով: Սենսորային կառավարմամբ սարքը ապահովում է բացառիկ տեսանելիության արդյունք...
13 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000
Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000
Էքսպերտ դասի ACUSON SC 2000 նորարական ուլտրաձայնային տեխնոլոգիան առաջադրում է սրտի ուլտրաձայնային հետազոտությունների սկզբունքային նոր մոտեցում և սիրտ-անոթային հիվանդությունների համալիր ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում...
11 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION
Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION
Նաիրի ԲԿ-ի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է նոր բարձր տեխնոլոգիաների սարքավորումով՝ Siemens Acuson Antares Premium Edition որը հայտնի է իր բարձր որակի պատկերներով և մշակված էրգոնոմիկայով: Այն նախատեսված է որովայնի օրգանների, փոքր կոնքի, ամորձապարկի...
10 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում. ECHOSENS  FIBROSCAN  502
Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում. ECHOSENS FIBROSCAN 502
Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ: Լյարդի ֆիբրոզը՝ լյարդի հիվանդությունների զարգացման բարձրաստիճան...
9 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Արագ և հուսալի ախտորոշում. SIEMENS  ACUSON  P500
Արագ և հուսալի ախտորոշում. SIEMENS ACUSON P500
Շարունակելով նորարական տեխնոլոգիաների ներդրման ռազմավարությունը՝ Նաիրի ԲԿ-ի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքը ձեռք բերեց նոր շարժողական ուլտրաձայնային համակարգ SIEMENS ACUSON P500: Այն ապահովում է արագ և հուսալի ախտորոշում փորձված...
8 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․