• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Թերապևտիկ ծառայություն

«Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունն ապահովում է լայն սպեկտորի հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը: Պացիենտների հետազոտման համար կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ.  

  • ժամանակակից լաբորատոր հետազոտություններ՝ մասնագիտացված սարքերի կիրառմամբ,
  • ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտությունների բոլոր տեսակները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, անոթների դուպլեքս սքանավորում, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և այլն),
  • արտաքին շնչական ֆունկցիայի որոշում,
  • բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային շերտագրություն,
  • մագնիսառեզոնանսային շերտագրություն:

Հիվանդների հետազոտումն ու բուժումն իրականացվում է ամբուլատոր և բարձր հարմարավետությամբ ցերեկային կամ շուրջօրյա ստացիոնարում: Ցերեկային ստացիոնարը բուժման հնարավորություն է շուրջօրյա հսկողության կարիք չունեցող պացիենտներին  (ինֆուզիոն թերապիա, միջմկանային ներարկումներ):

Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի անհատական առանձնահատկությունները և ուղեկցող հիվանդությունների առկայությունը:

Բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվում են հակաբակտերիալ թերապիայի ժամանակակից սխեմաները: Հարուցչի հայտնաբերման և հակաբիոտիկի նկատմամբ զգայնության որոշման համար կիրառվում են տարբեր կենսաբանական միջավայրերում հարուցչի անջատման ժամանակակից մեթոդներ, այդ թվում` խորխում, պլևրալ հեղուկում, արյան մեջ, մեզի մեջ և այլ միջավայրերում:

Բրոնխաթոքային հիվանդների մոտ շնչական անբավարարության աստիճանը և օքսիգենոթերապիայի կիրառման անհրաժեշությունը որոշելու համար կիրառվում է պուլսօքսիմետրիա՝ զարկերակային արյան մեջ օքսիհեմոգլոբինի տոկոսային պարունակության որոշում:

«Նաիրի» ԲԿ բազմապրոֆիլության շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, իրականացվում են տարբեր մասնագետների խորհրդատվություն, այդ թվում` սրտաբանի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, նեֆրոլոգի, էնդոկրինոլոգի, ռևմատոլոգի, վիրաբույժի:

Գործունեության գլխավոր ուղղությունները.

  • բնակչության հետազոտում, այդ թվում` առողջներին, մասնավորապես, բոլոր օրգան-համակարգերի համալիր հետազոտում՝ վաղ շրջանում տարբեր հիվանդություններ հայտնաբերելու նպատակով` սիրտ-անոթային, ուռուցքային և այլն, ինչպես նաև` առողջների առողջության պահպանում:
  • որակավորված բուժում հետևյալ հիվանդությունների  ժամանակ.
    1.  շնչական օրգանների՝ թոքաբորբեր (արտահիվանդանոցային և հիվանդանոցային), բրոնխիալ ասթմա, քրոնիկական բրոնխիտներ, պլևրիտներ, ծանր օբստրուկտիվ համախտանիշ՝ ժամանակակից սխեմաների և  GINA և GOLD միջազգային ուղեցույցների կիրառմամբ:
    2.  միզային համակարգի բորբոքային հիվանդությունների, այդ թվում` պիելոնեֆրիտ, ցիստիտ:
  • անհայտ ծագման տենդեր և այլն: