• Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք

Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքում կատարվում են որովայնի առաջային պատի և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն: Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից և նվազագույն ինվազիվ եղանակներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը:

Հիմնական գործունեությունը

Բաժանմունքում իրականացվում են.

  • աղե-ստամոքսային համակարգի ուռուցքային և ընդհանուր վիրաբուժություն (ստամոքս, բարակ աղիներ, խթաղի, ուղիղ աղի, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղուղիներ)` ավանդական, լապարոսկոպիկ ու նվազագույն ինվազիվ եղանակներով,
  • ճարպակալման բուժում` լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի բանդաժավորում, sleeve-գաստրէկտոմիա, ստամոքսի by-pass և BIB-ներստամոքսային փուչիկի տեղադրում),
  • էնդոկրին ախտաբանությունների ժամանակ միջամտություններ (լապարոսկոպիկ աջակողմյան և ձախակողմյան ադրենալեկտոմիա, ենթասամոքսային գեղձի նվազագույն ինվազիվ միջամտություններ),
  • Կրոնի հիվանդության ժամանակ բարակ աղու վիրահատական բուժում,
  • կերակրափող-ստամոքսային անցման հատվածի ախտաբանությունների ժամանակ միջամտություններ` ավանդական կամ լապարոսկոպիկ եղանակով (ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք, գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս, կերակրափողի ախալազիա),
  • որովայնի առաջային պատի և աճուկային ճողվածքների բուժում` ավանդական կամ լապարոսկոպիկ եղանակով,
  • փայծաղի ախտաբանությունների ժամանակ` միջամտություններ,
  • լյարդի և փայծաղի պարազիտար և ոչ պարազիտար բշտերի լապարոսկոպիկ միջամտություններ:

Հետևելով աշխարհում վիրաբուժական միջամտության ինվազիվության նվազման տենդենցներին,  ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքում նախապատվությունը տրվում է քիչ տրավմատիկ վիրահատական մեթոդներին։ Ժամանակակաից սարքերով հագեցած բաժանմունքում կիրառվում են նորարարական բուժման մեթոդներ, որոնք թույլ են տալիս կատարել լայնածավալ միջամտություններ` պացիենտի կյանքի համար նվազագույն ռիսկերով: Մոդերնիզացված վիրասրահն արդի վիրաբուժական համալիր է, որը հնարավորություն է տալիս կատարել բարդագույն վիրահատություններ, տեսակոնֆերանսներ, օգտագործել հեռաբժշկության հնարավորությունները պացիենտի վիրահատության ժամանակ և բարձրացնել միջամտության արդյունավետությունը, հեռուստաուսուցման նպատակով իրականացնել հեռաուսուցման ծրագրեր Հայաստանի և արտերկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ։

Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների ժամանակակից սարքերի համալիրով: Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում:

Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են և ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի համակարգով, ինչպես նաև բուժքույրական շտապ կանչի համակարգով։

Բժիշկներ

Սամվել Չուբարի Զաքարյան
Սամվել Չուբարի Զաքարյան

Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքի վարիչ

Մասնագիտություն
բժիշկ-վիրաբույժ
Կոչում
բ․գ․թ․
գրել
Տիգրան Ղարիբի Բալայան
Տիգրան Ղարիբի Բալայան

Մասնագիտություն
վիրաբույժ
գրել
Արամայիս Սամվելի Ղալումյան
Արամայիս Սամվելի Ղալումյան

Մասնագիտություն
վիրաբույժ
գրել
Արթուր Ռադիկի Սարուխանյան
Արթուր Ռադիկի Սարուխանյան

Մասնագիտություն
բժիշկ- վիրաբույժ
գրել