• Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1

Ընդհանուր և լապորոսկոպիկ թիվ 1 վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքը գործում է 2004 թվականից` պրոֆ. Անդրանիկ Իսրաելի Ադամյանի ղեկավարությամբ: Բաժանումքում մատուցվում են վիրաբուժական ծառայություններ որովայնի և կրծքավանդակի խոռոչի, ռետրոպերիտոնեալ տարածության տարբեր հիվանդությունների ժամանակ։ Որովայնի խոռոչի և կերակրափողի ախտաբանությունների, բարորակ և չարորակ հիվանդությունների պլանային և շտապ վիրաբուժության դեպքերում մասնագետներն ունեն մեծ փորձ։ Բաժանմունքի մասնագետները, օգտագործելով բարձր տեխնոլոգիական մեթոդներ, մեծ փորձ ունեն նաև որովայնի խոռոչի, կերակրափողի և  ռետրոպերիտոնեալ տարածության տարբեր հիվանդությունների  ինվազիվ միջամտությունների ասպարեզում։

«Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքում կատարվում են բացառիկ վիրաբուժական միջամտություններ.

  • ուղիղ աղու ուռուցքների համակցված լապարոսկոպիկ և տրանսանալ վիրահատություններ,
  • ստամոքսի լապարոսկոպիկ ռեզեկցիա` խոցերի և ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
  • կրծքային լապարոսկոպիկ վիրահատություններ կերակրափողի ուռուցքների ժամանակ` նրա ամբողջական հեռացում և փոխարինում ստամոքսային խողովակով,
  • լապարոսկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսային գեղձի գլխիկի, լեղածորանի և Ֆատերովյան պտկիկի ուռուցքային ախտահարման ժամանակ
  • բարիատրիկ միջամտություններ,
  • Ցենկերի դիվերտիկուլի ժամանակ` տրանսօրալ դիվերտիկուլէկտոմիա:

Որովայնի և կոնքի խոռոչի լապարոսկոպիկ վիրաբուժությունը` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, քիչ տրավմատիկ է, ունի արյունահոսության և հետվիրահատական ​​բարդությունների ցածր ռիսկեր, ապահովում է գերազանց կոսմետիկ արդյունք, ստացիոնար օրերը նվազագույն է (1-2 օր), հետվիրահատական ​​վերականգնման փուլը` կարճատև։ Լապարոսկոպիկ վիրաբուժությունը մասնագիտական և սարքերի գործածմանը տիրապետելու առումով պահանջում է վիրաբույժի մեծ փորձ և հմտություն։

Լապարոսկոպիկ վիրաբուժության մեթոդը կիրառելի է ցանկացած տարիքային խմբերի պացիենտների համար։

Հիմնական գործունեությունը

«Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքում կատարվում են հետևյալ բաց և լապարասկոպիկ-էնդոսկոպիկ վիրահատությունները.

  • կերակրափողի ուռուցքային ախտահարումների ժամանակ` կերակրափողի լապարոսկոպիկ հեռացում և նրա փոխարինում ստամոքսային խողովակով,
  • ստոծանու ճողվածքի և ստոծանու կերակրափողային անցքի ճողվածքի, կարդիայի ախալազիայի և անբավարարության ժամանակ` բաց և լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ,
  • ստամոքսի խոցային հիվանդության, ուռուցքային ախտաբանության, օտար մարմնի դեպքերում` բաց վիրահատական և լապարասկոպիկ եղանակով ստամոքսի ռեզեկցիա, այդ թվում` ընդլայնված ուռուցքային հիվանդությունների ժանամակ` լիմֆոդիսսեկցիա, ատիպիկ ռեզեկցիաներ, օտար մարմինների հեռացում, տարբեր հիվանդությունների ժամանակ պացիենտի սնուցումը պահպանելու նպատակով գաստրոստոմի տեղադրում, գաստրէկտոմիա,
  • 12-մատնյա աղու վիրահատություններ` ստենոզով բարդացած խոցային հիվանդության, արյունահոսությունների կամ թափածակումների ժամանակ,
  • ենթաստամոքսային գեղձի վիրահատություններ (լապարոսկոպիկ և բաց եղանակով)` պանկրեատիտների, պանկրեանեկրոզների, կիստաների, գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքների դեպքերում  (դիստալ և պրոքսիմալ մասնահատում)  (այս վիրահատությունը ներկայում Հայաստանում իրականացնում է միայն պրոֆ. Ա. Ադամյանը),
  • լյարդի ռեզեկցիաներ, ցանկացած տեղակայման էխինոկոկային կիստաների հեռացում,
  • լեղուղիների բաց և լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ, այդ թվում` ռեկոնստրուկտիվ վիրահատություններ խոլեդոխոլիթիազի, նեղացումների, ուռուցքային ախտահարումների ժամանակ,
  • խոլեցիստէկտոմիա` մեծավ մասամբ լապարոսկոպիկ եղանակով, լեղաքարային հիվանդության, լեղապարկի պոլիպոզի, ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
  • բարակ աղիների մասնահատում` մանուալ և գործիքային անաստամոզների տեղադրումով, աղիների անանցանելության վերացում, օտար մարմինների և բեզոարների հեռացում, Էնտերոստոմների դուրսբերում և փակում, կպումների բուժում,
  • հաստ աղու բաց և էնդոսկոպիկ եղանակով վիրահատություններ. աջ և ձախակողմյան հեմիկոլէկտոմիա, ուղիղ աղու որովայնա-պերինեալ հեռացում, ուղիղ աղու առաջնային և ցածր մասնահատում ու անաստոմոզի ստեղծում, կոլոստոմների դուրսբերում և փակում, դիվերտիկուլոզների և դիվերտիկուլիտների վիրահատում,
  • ռետրոպերիտոնեալ ուռուցքների բաց և լապարոսկոպիկ վիրահատում,
  • փայծախի վիրահատություն` բաց և լապարոսկոպիկ եղանակով,
  • աճուկային, պորտային, սպիտակ գծի, ազդրի, վենտրալ, հետվիրահատական և ռեցիդիվող, այդ թվում` բարդացած աղիքային անանցանելիությամբ, ճողվածքների վիրահատություններ` ցանցային պրոթեզավորմամբ, բաց և լապարոսկոպիկ մեթոդներով:
  • ապենդէկտոմիա` սուր և քրոնիկ ապենդիցիտների, որդանման ելունի ուռուցքի ժամանակ,
  • բարդ համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքերում (լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա և այլն) վիրաբուժական բազմապրոֆիլ թիմը (գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, ուրոլոգներ և այլն) համատեղ իրականացնում է վիրահատություններ` միաժամանակ կամ փուլ-առ-փուլ։
  • ցանկացած էթիոլոգիայի և տարածվածության պերիտոնիտների բուժում լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով և սանացիա,
  • որովայնի խոռոչի օրգանների բորբոքման հետևանքով առաջացած բորբոքական հեղուկի (ինֆիլտրատ) կամ թարախակույտի (աբսցես) բուժում` լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով,
  • որովայնի խոռոչի և ռետրոպերիտոնեալ տարածքի կիստաների և ուռուցքների բուժում` լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով,
  • հաստ ու ուղիղ աղու բարդացած (նեղացում, անանցելություն, արյունահոսություն, պերֆորացիա) և քաղցկեղային հիվանդությունների ժամանակ վիրահատական բուժում` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ,
  • լիպոմաների, տարբեր տեղակայման աթերոմաների բուժում լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով:

Հետևելով աշխարհում վիրաբուժական միջամտության ինվազիվության նվազման տենդենցներին,  ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքում նախապատվությունը տրվում է քիչ տրավմատիկ վիրահատական մեթոդներին։ Ժամանակակաից սարքերով հագեցած բաժանմունքում կիրառվում են նորարարական բուժման մեթոդներ, որոնք թույլ են տալիս կատարել լայնածավալ միջամտություններ` պացիենտի կյանքի համար նվազագույն ռիսկերով: Մոդերնիզացված վիրասրահն արդի վիրաբուժական համալիր է, որը հնարավորություն է տալիս կատարել բարդագույն վիրահատություններ, տեսակոնֆերանսներ, օգտագործել հեռաբժշկության հնարավորությունները պացիենտի վիրահատության ժամանակ և բարձրացնել միջամտության արդյունավետությունը, հեռուստաուսուցման նպատակով իրականացնել հեռաուսուցման ծրագրեր Հայաստանի և արտերկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ։

Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների ժամանակակից սարքերի համալիրով: Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում:

Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են և ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի համակարգով, ինչպես նաև բուժքույրական շտապ կանչի համակարգով։

Բժիշկներ

Անդրանիկ Իսրայելի Ադամյան
Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 բաժնի վարիչ

Մասնագիտություն
վիրաբույժ
Գիտական աստիճան
բ.գ.դ.
Կոչում
պրոֆեսոր
գրել
Մարիաննա Անդրանիկի Ադամյան
Մարիաննա Անդրանիկի Ադամյան

Մասնագիտություն
մանկաբարձ-գինեկոլոգ
գրել
Անժելա Գևորգիի Լեխլյան
Անժելա Գևորգիի Լեխլյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Հասմիկ Գրիշայի Հանիսյան
Հասմիկ Գրիշայի Հանիսյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Սարգիս Նազարի Մարգարյան
Սարգիս Նազարի Մարգարյան

Մասնագիտություն
բժիշկ-վնասվածքաբան
գրել
Ֆելիքս Գեորգիի Մելիքսեթյան
Ֆելիքս Գեորգիի Մելիքսեթյան

Մասնագիտություն
վիրաբույժ
գրել
Արշակ Էդուարդի Միրզոյան
Արշակ Էդուարդի Միրզոյան

Մասնագիտություն
Բժիշկ-օրթոպեդ
Գիտական աստիճան
Բժշկական Գիտությունների Դոկտոր
գրել
Զավեն Մելիքի Մելիքյան
Զավեն Մելիքի Մելիքյան

Մասնագիտություն
բժիշկ-վնասվածքաբան
գրել
Հովհաննես Վազգենի Սարուխանյան
Հովհաննես Վազգենի Սարուխանյան

Մասնագիտություն
բժիշկ-խորհրդատու
գրել
Տիգրան Անդրանիկի Ադամյան
Տիգրան Անդրանիկի Ադամյան

Մասնագիտություն
վիրաբույժ
գրել

Նորություններ

Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք
Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք
Հիվանդ Ե.Տ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներից մինչև 270/130 մմ.ս.ս., գլխացավերից: Համալիր հետազոտվել է: Իրականացվել է որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՏ: Ախտորոշվել է աջ մակերիկամի կիստա...
11 հոկտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք
Հիվանդ Բ.Ա. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մետեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորուստից: Համալիր հետազոտումից (որովայնի խոռոչի ՈւՁՀ և ՀՇ կոնտրաստավորումով, կոլոնոսկոպիա բիոպսիայով) հետո հիվանդի...
11 սեպտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք
Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք
Հիվանդ Ա.Գ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից: Համալիր հետազոտվել է : Իրականացվել են որովայնի խոռոչի ՈւՁՀ և ՀՇ, կոլոնոսկոպիա բիոպսիայով, ուղիղ աղու մատնային զննում: Ախտորոշվել է ուղիղ աղու...
11 սեպտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․