• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Ռևմատոլոգիայի ծառայություն

Ռևմատոլոգը նեղ ուղղվածության մասնագետ է, ով ախտորոշում է շարակցական հյուսվածքի, հոդերի ախտաբանությունները: Անհրաժեշտ հետազոտությունների տվյալների հիման վրա ռևմատոլոգն ախտորոշում է հիվանդությունը, նշանակում համալիր միջոցառումներից բաղկացած բուժում:

Պացիենտներին ռևմատոլոգին հաճախ ուղեգրում են այլ մասնագետները՝ ելնելով հետազոտության արդյունքներից: Որոշ ախտանիշների առկայության դեպքում պացիետն ինքն է երբեմն դիմում մասնագետին:

Հարկ է դիմել մասնագետի խորհրդատվության հետևյալ ախտանիշների առկայության դեպքում.

  • ողնաշարի տարբեր հատվածներում, հոդերում մշտական ցավերի առկայություն,
  • հաճախակի կարկամություն` առավոտյան,
  • շարժումները սահմանափակող ենթամաշկային հանգույցների առկայություն,
  • քունքային զարկերակների փքվածություն:

Մասնագետներն իրենց կլինիկական պրակտիկայում կիրառում են բուժման ժամանակակից դեղորայքային միջոցներ և ֆիզիոթերապևտիկ եղանակներ, որոնք օգնում են վերացնել հիվանդության ախտանիշները, ինչպիսիք են` հոդերի կարկամությունը, ցավն ու այտուցը:

Չնայած ռևմատիկ հիվանդությունների մեծամասնությունը լիարժեք բուժման չի ենթարկվում, բժիշկները կարողանում են դադարեցնել դրանց ախտաբանության հետագա զարգացումը:

Ռևմատոլոգին դիմելու դեպքում ցանկալի է, որ պացիենտն ունենա արյան ու մեզի ընդհանուր հետազոտության, արյան կենսաքիմիական և իմունաբանական քննության, էլեկտրասրտագրության (ԷՍԳ), ֆլուորոգրաֆիայի, ռենտգեն հետազոտության տվյալները:

Ռևմատոլոգի մոտ դիսպանսեր հսկվում են հետևյալ հիվանդություններով պացիենտները.

  • ռևմատոիդ արթրիտ,
  • փսորիատիկ արթրիտ,
  • Բեխտերևի հիվանդություն,
  • սրտի քրոնիկական ռևմատիկ հիվանդություն,
  • պոդագրա,
  • համակարգային սկլերոզ,
  • Շեգրենի հիվանդություն,
  • համակարգային վասկուլիտներ,
  • համակարգային կարմիր գայլախտ,
  • ռևմատիկ պոլիմիալգիա:

Ռևմատոլոգի մոտ անհրաժեշտ է հետազոտվել հետևյալ ախտանիշների դեպքում.

  • հոդերի շրջանում` այտուցի առկայություն,
  • հոդերի արտաքին ձևախախտում,
  • ցավ մեջքի և հոդերի շրջանում,
  • քնից կամ անշարժ վիճակից հետո` մեջքի շրջանում և հոդերում կարկամության զգացում,
  • շարժման ժամանակ հոդերի ճռճռոցի զգացում,
  • մարմնի ջերմաստիճանի անբացատրելի բարձրացում,
  • մաշկային ցանավորում. մարմնի վրա ցանցապատկեր, «չհիմնավորված» կապտուկներ, հոդերի շրջանում ցավային զգացողություններով ուղեկցվող ցանավորումներ,
  • վերջույթներում` ցնցումներ,
  • ենթամաշկային հանգույցներ,
  • վերջույթների մաշկի գույնի փոփոխություն:

Ռևմատոլոգիական հետազոտությունների սպեկտորը բավականին լայն է: Դրանց իրականացման անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում որոշվում է անհատապես: Զննման ժամանակ բժիշկը ձևավորում է հետազոտության անհատական ծրագիր:

Ռևմատոլոգի խորհրդատվությամբ կարելի է պարզել, ինչպես բուժել արթրոզը, թեթևացնել հոդացավերը, պահպանել կյանքի որակը, հոդերի հիվանդությունների ժամանակ ճիշտ սննդակարգ պահպանել, ինչպես ընդունել դեղորայքը, զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով, վերականգնել անոթները, կատարել ներհոդային ներարկումներ և այլն: