• Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք

Ռևմատոլոգիայի բաժանմունք

«Նաիրի» ռևմատոլոգիական ծառայությունը հետազոտում է ռևմատիկ հիվանդություններով և ոսկրամկանային համակարգի կառուցվածքի ու ֆունկցիայի խանգարումներով պացիենտներին: Դրանք բավականին տարածված հիվանդություններ են և ներառում են մոտավորապես 120 հիվանդություն: Ռևմատոլոգիական հիվանդություններ են ձևախախտող (դեֆորմացնող) օսթեոարթրոզը, ռևմատոիդ արթրիտը, պոդագրան, Բեխտերևի հիվանդությունը, ռեակտիվ արթրիտները, համակարգային կարմիր գայլախտը, սկլերոդերմիան, դերմատոմիոզիտը, համակարգային վասկուլիտը և այլն, ռևմատիկ տենդը, հարհոդային փափուկ հյուսվածքների հիվանդությունները և այլն:

Իրականացվում են տարբեր տեսակի պարակլինիկական հետազոտություններ, ներառյալ` հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիան, անգիոգրաֆիան: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են ներհոդային ներարկումներ և վերականգնողական միջոցառումներ: Ռևմատոլոգիայի բաժանմունքը համալիր ախտորոշումն իրականացնում է՝ կիրառելով «Նաիրի» ԲԿ ախտորոշիչ կլինիկայի ժամանակակից բժշկական սարքերը, կազմակերպելով համապատասխան մասնագետների խորհրդատվությունը (օրթոպեդ, վնասվածքաբան, սրտաբան, նյարդաբան, նյարդավիրաբույժ, իմունոլոգ, ակնաբույժ): Բաժանմունքում հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ կիրառելով ռևմատոլոգիայի բնագավառում նորագույն արդյունավետ եղանակներն ու ձեռքբերումները՝ ՀՀ  գլխավոր ռևմատոլոգ, ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Ա. Հարոյանի ղեկավարությամբ:

Բաժանմունքում իրականացվում են պացիենտների ամբուլատոր, ստացիոնար, ցերեկային ստացիոնար բուժում:

Բժիշկներ

Սրբուհի Մեխակի Գասպարյան
Սրբուհի Մեխակի Գասպարյան

Մասնագիտություն
ռևմատոլոգ
գրել