Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժություն
Բաժանմունքը ստեղծվել է 2014 թվականին: Բաժանմունքի հիմնական նպատակը որակավորված և ժամանակակից բժշկական օգնության ցուցաբերումն է պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բնագավառում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական օգնության ցուցաբերումը վերականգնողական վիրաբուժության շրջանակներում:
Պլաստիկ վիրաբուժությունը հմուտ ձեռքերով որակավորված մասնագետին ընձեռում է արտաքինի շտկման և նույնիսկ փոփոխության համար գրեթե անսահման հնարավորություններ:
Կլինիկայում յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես իրականացվում է նեղ մասնագիտացմամբ բարձր որակավորում ունեցող բժիշկների (պլաստիկ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, մամոլոգներ) համատեղ համալիր աշխատանք:
Այս սկզբունքը հնարավորություն է տալիս մեր հաճախորդների համար երաշխավորել շատ բարձր որակով և անվտանգ վիրահատություններ, նվազագույն վերականգնողական շրջան և վիրահատությունների լավագույն արդյունքների ապահովում:
Հիմնական ուղղություններն են հանդիսանում՝
Քթի վիրահատություններ
- Ռինոպլաստիկա՝ ֆունկցիոնալ և էսթետիկ ռինոպլաստիկա (քթի պլաստիկա)
- Բաց ռինոպլաստիկա
- Երկրորդային ռինոպլաստիկա՝ կրկնակի ռինոպլաստիկա
- Սեպտոպլաստիկա (քթի միջնապատի պլաստիկա)
- Քթի ծայրի պլաստիկա
- Քթի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ
![]() |
![]() |
![]() |
Վիրահատություններ դեմքի վրա
- Ֆեյսլիֆտինգ (դեմքի ձգում)
- Տղամարդու ֆեյսլիֆտինգ
- Deep SMAS-լիֆտինգ
- Իմիջային պլաստիկա
- Պարանոցի ձգում
- V-line պլաստիկա
- Կզակի պլաստիկա
- Այտոսկրերի պլաստիկա
- Շրթունքներից կենսապոլիմերային գելի հեռացում
- Մինի- լիֆտինգ
- Չեք-լիֆտինգ (Check-lifting)
- Պլատիզմոպլաստիկա
![]() |
![]() |
![]() |
Կոպերի վիրահատություններ
- Բլեֆարոպլաստիկա (վերին և ստորին)՝ վերին և ստորին կոպերի պլաստիկա
- Շրջանաձև բլեֆարոպլաստիկա՝ ճարպերի հեռացմամբ
- Առանց կարի բլեֆարոպլաստիկա
- Կոպերի պտոզի շտկում
- Բլեֆարոլիֆտինգ
- Ճակատի և ունքերի ձգում
- Օտոպլաստիկա
Դեմքի էնդոսկոպիա
- Վերին երրորդական (ճակատ, ունքեր, քունքեր)
- Միջին երրորդական (այտեր, այտոսկրեր)
- Ստորին երրորդական (դեմքի օվալ, բերանի անկյուններ)
![]() |
![]() |
![]() |
Վիրահատություններ կրծքի վրա
- Կրծքերի մեծացում
- Կրծքի էնդոսկոպիկ մեծացում
- Կրծքի էնդոսկոպիկ մեծացում երկու հարթությամբ՝ (dual-plane), մամոպլաստիկա
- Կրծքերի ձգում
- Կրծքերի ձգում՝ միաժամանակյա մեծացմամբ
- Կրծքերի փոքրացում
- Կրծքերի անհամաչափության վերացում
- Կրծքերի վերականգնողական պլաստիկա
- Տուբուլյար կրծքերի շտկում
- Կրծքերի կրկնակի պլաստիկա
- Կրծքերի մեծացում լիպոֆիլինգի մեթոդով
![]() |
![]() |
![]() |
Մարմնի շտկման վիրահատություններ
- MOMMY MAKEOVER ՝ վերականգնում ծննդաբերությունից հետո
- Աբդոմինոպլաստիկա՝ որովայնի պլաստիկա
- Մինի աբդոմինոպլաստիկա
- Դիաստազի կարում
- Գլուտեոպլաստիկա՝ հետույքի պլաստիկա (նստատեղերի պլաստիկա, էնդոպրոթեզավորում)
- Բոդիլիֆտինգ
- Ձեռքերի պլաստիկա
- Սրունքների պլաստիկա
- Համատեղ վիրահատություններ
Լիպոսակցիա և լիպոֆիլինգ
- Ազդրերի լիպոսակցիա
- Ծնկների լիպոսակցիա
- Կզակի լիպոսակցիա
- Լիպոֆիլինգ
- Կրծքի լիպոֆիլինգ
- Դեմքի լիպոֆիլինգ
- Նստատեղերի լիպոֆիլինգ
- Լիպոսկուլպտուրա
- Ինտիմ պլաստիկա
- Դեմքի և մարմնի շրջանում վերականգնողական վիրահատություններ
- Ուրվագծային պլաստիկա
- Ներարկումային եղանակներ (ֆիլերներ, նեյրոտոքսիններ)
Վիրահատարանը հագեցած է նորագույն, բարձր տեխնոլոգիական վիրաբուժական, անեսթեզիոլոգիական և վերականգնողական սարքավորումներով, որոնք համապատասխանում են որակի և անվտանգության Եվրոպական ամենաբարձր ստանդարտներին:
Վիրաբուժական գործողություններից հետո իրականացվում է հիվանդի մանրամասն զննում և հսկողություն: Անհրաժեշտության դեպքում մենք ձեռնարկում ենք թերապևտիկ միջոցառումներ ընդհանուր վիճակի բարելավման և վերականգնողական շրջանի կրճատման նպատակով: Պացիենտը գտնվում է բժշկական անձնակազմի շուրջօրյա հսկողության տակ, յուրաքանչյուր հիվանդի համար ապահովվում է կլինիկայում մնալու հարմարավետությունը:
Բաժանմունքի նոր ուղղություններից մեկը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Mommy Makeover պլաստիկ վիրահատությունների համալիրը, որը բաղկացած է մի շարք պրոցեդուրաներից, որոնք կանանց բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում իրենց մարմինը կրկին երիտասարդ և գրավիչ դարձնելու համար:
Mommy Makeover՝ ծննդաբերությունից հետո կառուցվածքի վերականգնում
Մայր լինելը կնոջ ամենավառ և լուսավոր ապրումներից մեկն է: Այնուամենայնիվ, հղիությունը և ծննդաբերությունները կնոջ օրգանիզմի համար հսկայական ֆիզիկական ծանրաբեռնվածություն են, որոնք լիովին փոխում են նրան: Բացի հորմոնային փոփոխություններից, շատ հաճախ փոխվում է կառուցվածքը. առաջանում են ավելորդ կիլոգրամներ, փոխվում է մարմնի որակը, հնարավոր են ձգվածքների և ստրիաների առաջացում, որովայնի շրջանի թորշոմածություն, որոշ դեպքերում դիաստազ (որովայնի ուղիղ մկանների տարամիտում), շատ հաճախ դիտվում է կրծքերի պտոզ (իջեցում), կաթնագեղձերի ձևի փոփոխություն, ինչպես նաև կրծքերի անհամաչափության առաջացում: Mommy Makeover.համալիր վիրաբուժությունը հնարավորություն է տալիս մարմնին վերադարձնել նախկին (նախածննդյան) կառուցվածքը:
Mommy Makeover պրոցեդուրաների համալիրն իր մեջ ներառում է.
- որովայնի պլաստիկա (այդ թվում՝ մկանների կարում),
- լիպոսակցիա,
- ցանկացած բարդության կրծքի ձգում,
- կրծքագեղձերի մեծացում կամ փոքրացում,
- ինտիմ պլաստիկա:
Ցանկալի արդյունքներով պայմանավորված՝ այս բոլոր պրոցեդուրաները կարելի է համատեղել: Մեր կլինիկայի բժիշկները կաշխատեն Ձեզ հետ՝ գնահատելով կոնկրետ Ձեր մարմնի խնդրահարույց մասերը, ցանկալի արդյունքները և ընդհանուր առողջական վիճակը, որպեսզի առաջարկեն Ձեր անհատական տարբերակները, որոնք անհրաժեշտ են հենց Ձեզ համար:
![]() |
![]() |
Վերջին տարիներին լայն տարածում է գտել իմիջային պլաստիկան, այն մի քանի պլաստիկ վիրահատությունների համակցումն է՝ ուղղված արտաքինի բարելավմանն ու բարեփոխմանը: Իմիջային վիրահատությունների վերջնական արդյունքը խիստ կախված է տվյալ պացիենտի ելքային անատոմիական տվյալներից:
Ներկայումս բժշկական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի, տարբեր վիրաբուժական տեխնիկաների, սիլիկոնային իմպլանտանտների, ինչպես նաև կոսմետոլոգիական պրեպարատների բազմազանության շնորհիվ, որոնք կարող են մոդելավորել հյուսվածքների ձևը և ծավալը, մենք կարող ենք տեղաշարժել ինչպես ոսկրային, այնպես էլ փափուկ հյուսվածքային կառուցվածքները, որոնց փոփոխությունը ուղղակիորեն կապված է պացիենտների արտաքին տեսքի փոփոխության հետ:
Իմիջային պլաստիկայի առանձնահատկությունը կայանում է տարբեր վիրահատությունների գրագետ համակցման, ինչպես նաև ճիշտ ռազմավարության ընտրության մեջ: Հսճախ վառ արտահայտված արդյունքի ստացման նպատակով միաժամանակ իրականացվում է ռինոպլաստիկա և բլեֆարոպլաստիկա, ինչպես նաև լրացուցիչ կարող է իրականացվել մենտոպլաստիկա՝ կզակի պլաստիկա:
Իմիջային պլաստիկան տալիս է հրաշալի արդյունքներ՝ հիմնականում ուժեղ ազդեցություն թողնելով պացիենտների ինքնաընկալման վրա: Այսպիսի վիրահատություններից հետո պացիենտներն իրենց ավելի վստահ են զգում, զգալիորեն ավելանում է ինքնագնահատականը, որոշ դեպքերում անհետանում են կոմպլեքսները, որոնք նախկինում խանգարում էին տարբեր ոլորտներում բարձր արդյունքների հասնել, այդ թվում կարիերայում և անձնական կյանքում: Հաճախ իմիջային պլաստիկան իրականացվում է 25-ից 40 տարեկան հասակում: Հիմնականում դա պայմանավորված է պացիենտների սեփական արտաքինի ընկալման խորությամբ: 40 տարեկանից հետո պացիենտներն արդեն ունեն սեփական արտաքին տեսքի կայուն ընկալում, հենց այդ պատճառով նրանց համար արմատական փոփոխություններ իրականացնելը դառնում է ավելի դժվար: Համալիր մոտեցումը իսկապես տալիս է հրաշալի արդյունք:
![]() |
![]() |
![]() |
Վերջին ժամանակներս լայն տարածում են գտել էնդոսկոպիկ սարքավորումների կիրառմամբ պլաստիկ վիրահատությունները, որոնք թույլ են տալիս հնարավորինս նվազեցնել վիրաբուժական միջամտությունների վնասումը: Տվյալ տեխնիկայի շնորհիվ հնարավոր է հրաժարվել լայն կտրվածքներից և նախապատվությունը տալ փոքր անցքերին, որոնց հետքերը միջամտությունից հետո մնում են աննկատ;.
Կրծքի էնդոսկոպիկ պլաստիկան վիրահատություն է, որի շրջանակներում հատուկ մեթոդիկայի կիրառմամբ և էնդոսկոպի հսկողությամբ իրականացվում է կրծքագեղձերի մեծացում՝ պացիենտների պահանջներին և էսթետիկ չափանիշներին համապատասխան:
Բացի սպիների բացակայությունը, էնդոսկոպիկ տեխնիկայի ակնհայտ առավելություններից է նաև վիրաբույժի աշխատանքի վիզուալիզացիան, որն իրականացվում է օպտիկայի հսկողության տակ: Ողջ գործընթացին կարելի է հետևել բարձր թույլատրելիությամբ մոնիտորի էկրանին: Այսպիսի հագեցվածությունն ապահովում է մոնիթորինգ իրական ժամանակում, ինչով պայմանավորված հաջողվում է կանխել անոթային ցանցի և նյարդային վերջավորությունների վնասումը՝այդպիսով նվազագույնի հասցնելով բարդությունները:
Ժամանակակից տեխնոլոգիաների, նյութերի և եղանակների, այդ թվում էնդոսկոպիկ մեթոդիկայի կիրառումը թույլ է տալիս հասնել արտահայտված արդյունքի՝ առանց հյուսվածքների զգալի վնասման, ինչպես նաև երկարատև վերականգնողական շրջանի բացակայությամբ:
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում վերականգնողական վիրահատությունների զարգացմանը: Դեմքի և մարմնի վերականգնողական միջամտությունները թույլ են տալիս մասնակի կամ լիովին (դեպքերի մեծամասնությունում) վերականգնել օրգանների էսթետիկան և ֆունկցիան տարբեր բնածին կամ ձեռքբերովի ձևախախտումների առկայության դեպքում:
Շատ հաճախ հյուսվածքների վերականգնումն ուղեկցվում է վերջիններիս էսթետիկ շտկմամբ:
Մեր աշխատանքի հիմքում հասանելի կատարելության կոնցեպցիան է:
Մեր բաժանմունքի վիրաբույժները տիրապետում են էսթետիկ բժշկության ամենաժամանակակից տեխնոլոգիաներին, նրանք բոլորն էլ գործնական վերապատրաստում են անցել էսթետիկ բժշկության Եվրոպայի առաջատար կենտրոններում:
Մեր հիմնական խնդիրը ոչ միայն դրված նպատակին հասնելն է, այլ նաև այդ գործընթացի ընթացքում հիվանդի առավելագույն հարմարավետության ապահովումն է:
Բժիշկներ
Նորություններ
