Մանկաբուժական ծառայություն
Մանկաբույժը մարդու կյանքում առաջին բժիշկն է։ Նա գիտի երեխայի օրգանիզմի և վերջինիս զարգացման առանձնահատկություններն` աճի յուրաքանչյուր փուլում:
Մանկաբույժի աշխատանքի գլխավոր դժվարությունն այն է, որ երեխան չի կարողանում հստակ պատմել, թե ինչն է ցավում, ի՞նչ գանգատներ ունի, այդ պատճառով բժիշկը պետք է կարողանա մեծ ուշադրությամբ և զգոնությամբ իրեն տրամադրի փոքրիկ պացիենտին, ինչն էլ հնարավորություն կտա արդյունավետ բուժում նշանակել։
Ձեր երեխային բերելով «Նաիրի» բժշկական կենտրոն՝ Դուք կարող եք վստահ լինել մանկաբույժի պատասխանատու, պրոֆեսիոնալ և ուշադիր վերաբերմունքի առումով։
![]() |
![]() |
Մեր մանկաբուժության բաժանմունքում իրականացվում է
- փոքրահասակ, ինչպես նաև քրոնիկական հիվանդությամբ տառապող երեխաների դիսպանսեր հսկողություն,
- սուր և քրոնիկական հիվանդությունների բուժում,
- սահմանված ժամկետներում պլանային զննումներ,
- պատվաստումների անհատական օրացույցի պատրաստում,
- ֆիզիկական ծանրաբեռնվածությունների սահմանափակման տեղեկանքի տրամադրում,
- նեղ մասնագետների խորհրդատվություն։
Ձեզ հետ կաշխատեն քաղաքի լավագույն և փորձառու մանկաբույժներից։ Բարյացակամ վերաբերմունքը, ժամանակակից սարքերը, բժիշկների փորձը և ուշադրությունը Ձեր երեխայի հետազոտումն ու բուժումը կդարձնեն հարմարավետ և արդյունավետ։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բժիշկներ