• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Խորհրդատվական-ախտորոշման ակնաբուժական բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայի խորհրդատվական-ախտորոշման բաժանմունքն իրականացնում է տեսողության խանգարումներով պացիենտների  առաջնային ամբողջական հետազոտում և ախտորոշում, ինչն աչքի առողջության ամենաառաջնային և կարևոր քայլն է: Աչքի ախտաբանությունների զարգացման վաղ ախտորոշումը հնարավորություն է` արդյունավետ բուժում  կազմակերպել ժամանակին:

Բաժանմունքում գործիքային, դեղորայքային, լազերային կամ վիրահատական բուժման ավարտից հետո անց են կացվում վերահսկողական հետազոտություններ:

Ախտորոշիչ միջոցառումները կարող են տևել 30-90 րոպե` պայմանավորված պացիենտի գանգատներից և օբյեկտիվ ցուցումներից: Հետազոտությունների ցանկը ներառում է. տեսողության սրության որոշում, ներակնային ճնշման չափում, մանրադիտակի օգնությամբ հետազոտում (բիոմիկրոսկոպիա), աչքի հատակի ուսումնասիրում, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի հետազոտում (օֆթալմոսկոպիա, նաև լայնացված բբի պայմաններում), արցունքարտադրության մակարդակի որոշում, տեսողության դաշտի հետազոտում (պերիմետրիա), աչքի առաջնային անկյունի ախտաբանության հայտնաբերում (գոնիոսկոպիա), եղջերաթաղանթի հաստության չափում (պախիմետրիա), աչքի առաջահետին առանցքի երկարության որոշում էխոբիոմետրիայի միջոցով և այլն:

Կիրառվում են հետազոտման գործիքային մեթոդներ, որոնք ներառում են տեսողական համակարգի գերձայնային ախտորոշումը (B-սքանավորում), աչքի կոհերենտ տոմոգրաֆիան, համակարգչային կերատոտոպոգրաֆիան:

Խորհրդատվական-ախտորոշման բաժանմունքը ներառում է.

  • առաջնային հետազոտում,
  • գլաուկոմայի ախտորոշում,
  • կատարակտի ախտորոշում,
  • ամետրոպիայի ախտորոշում,
  • ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշում,
  • արցունքատար ուղիների եւ կոպերի ձեւախախտումների ախտաբանության ախտորոշում,
  • աչքի ուլտրաձայնային հետազոտություն:

Ակնաբուժական խորհրդատվական-ախտորոշման բաժանմունքում իրականացվում է աչքի հիվանդությունների ախտորոշման լայն սպեկտոր. կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, աչքի վիրուսային և վարակային հիվանդություններ (նաև` դեմոդեկոզ), եղջերաթաղանթի, կոպերի, կոնյուկտիվի և արցունքագեղձերի  հիվանդություններ, գլաուկոմա, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի ախտաբանություն, որոնց վաղ բացահայտման համար առկա է ախտորոշիչ սարքերի լայն զինանոց:

Առաջնային զննում

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի առաջնային զննման կազմակերպումը նախատեսված է առաջնակի դիմող պացիենտների համար, որոնք առաջին անգամ են բախվում աչքի հիվանդությունների դրսեւորման հետ, կամ դիմում են  կանխարգելման նպատակով:

Առաջնային զննման սենյակում իրականացվում են.

  • տեսողության սրության որոշում և, անհրաժեշտության դեպքում, ակնոցներ կրելու անհրաժեշտությունը որոշելու համար`  շտկման թեստավորում,
  • աֆտոռեֆրակտոմետրիա՝ աչքի ռեֆրակցիայի (օպտիկայի) ավտոմատ որոշում, անհրաժեշտության դեպքում` ընթերցելու կամ համակարգչով աշխատելու համար ակնոցների նշանակում,
  • ֆորոպտերի՝ ակնոցի ուղղման ժամանակակից մեթոդի միջոցով ռեֆրակցիայի սխալի չափում,
  • ներակնային ճնշման որոշում` պնեւմոտոնոմետրիայի մեթոդով, որը հետազոտության ժամանակակից անշփում միջոց է եւ գլաուկոմայի վաղ ախտորոշման առաջնային եղանակ է,
  • տեսողության սրության եւ բնույթի, երկտեսության եւ գունատեսության առկայության որոշում, տեսողական շեղումների հայտնաբերում` նշանների պրոյեկցիոն սարքի միջոցով:

Կատարված հետազոտությունների արդյունքում հիվանդության ախտորոշումից հետո պացիենտն ուղեգրվում է համապատասխան մասնագետի մոտ՝ առավել խորը հետազոտության կամ բուժման համար:

Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում →

Կատարակտայի ախտորոշման նորարական մեթոդներ՝ «Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում →

Ամետրոպիայի ախտորոշման ժամանակակից մեթոդները՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում →

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ Ակնաբուժական կլինիկայում →

Արցունքածորանի խցանման ախտորոշում →

Աչքի ուլտրաձայնային հետազոտություն →

Հագեցվածությունը

«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայի խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունքը հագեցած է համաշխարհային արտադրության բժշկական տեխնիկայով:

Առաջնային ախտորոշման համար կիրառվում են.

  • Ուղիղ օֆթալմոսկոպ Heine K180,
  • Huvitz ընկերության HRK-7000 ավտոռեֆկերատոմետր,
  • Առանց հպման ավտոմատ տոնոմետր Reichert7,
  • Reichert ընկերության Xcel 255 ճեղքային լամպ,
  • Huvitz ССР-3100 ավտոմատ պրոյեկտոր:

Լրացուցիչ հետազոտման անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ սարքերը.

  • Сarl Zeiss ընկերության առանց հպման աչքի ցուցանիշների հետազոտման ախտորոշիչ սարք IOL Master500` ներակնային ոսպնյակի հաշվարկով,
  • կոհերենտ օպտիկական տոմոգրաֆ RTVue-100,
  • GlauTest-60 ակնային ավտոմատ տոմոգրաֆ,
  • պախիմետր-բիոմետր OcuScan,
  • WaveLight AG ընկերության AllegroTopolyser կերատոտոպոգրաֆ,
  • ԼԹԿՀ սարք Լույս-Թեստ,
  • Tomey UD 6000 ընկերության ուլտրաձայնային А/В սկաներ,
  • «ՊԵՐԻԿՈՄ» պերիգրաֆ:

 

Նորություններ

Աչքի ուլտրաձայնային հետազոտություն Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Աչքի ուլտրաձայնային հետազոտություն Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Աչքի գերձայնային հետազոտությունը /ԱԳՀ/ դա հետազոտման մեթոդ է, որն իրականացվում է Նաիրի ԲԿ-ի ակնաբուժական կլինիկայում շնորհիվ աչքի պաթոլոգիաների լայն սպեկտրի բացահայտման համար նախատեսված սարքավորումների: Այն անվտանգ է, ինֆորմատիվ, իսկ երբեմն ընդհանրապես անտեսանելի...
8 մարտի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Ցանցաթաղանթի պաթոլոգիաներ կարող են ի հայտ գալ տարբեր ընդհանուր եւ համակարգային հիվանդությունների դեպքում՝ հիպերտոնիկ հիվանդության, շաքարային դիաբետի, երիկամների եւ մակերիկամների հիվանդությունների, ինչպես նաեւ աչքերի եւ գանգուղեղային վնասվածքների, ուռուցքային...
28 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Կատարակտայի ախտորոշման ինովացիոն մեթոդներ՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Կատարակտայի ախտորոշման ինովացիոն մեթոդներ՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Կատարակտան աչքի ոսպնյակի պղտորումն է, հիվանդություն, որը հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում՝ օրգանիզմի ընդհանուր ծերացման պատճառով՝ ծերունական կատարակտա: Դրա հետ կապված շատ կարեւոր է ակնաբույժի մոտ պարբերական զննում անցնելը, ինչը թույլ կտա ...
25 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Ամետրոպիայի ախտորոշման ժամանակակից մեթոդները՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Ամետրոպիայի ախտորոշման ժամանակակից մեթոդները՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Ներկայումս ամետրոպիա հասկացության տակ կարող են որոշել աչքի ռեֆրակցիայի (օպտիկա) բոլոր հնարավոր շեղումները՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ եւ անիզոմետրիա: Ամետրոպիայի առաջացման ժամանակ նվազում է մոտ կամ հեռու տեսնելու սրությունը՝ կախված ռեֆրակցիայի...
24 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
Գլաուկոման նենգ հիվանդություն է, որը որպես կանոն ախտահարում է երկու աչքը, բայց ոչ միանգամից։ Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, աննկատ, ինչը հանգեցնում է հիվանդության ուշ ախտորոշմանը։ Գլաուկոման քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը...
23 փետրվարի 2017 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․