• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Ուռուցքաբանական ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ ամբուլատոր ուռուցքաբանության ծառայությունը գործում է 2013 թվականից: Ծառայության գործունեության ուղղվածությունը բոլոր օրգան-համակարգերի բարորակ և չարորակ ուռուցքների,  նախաուռուցքային ախտաբանության հայտանաբերումը, ախտորոշումը և համապատասխան ուղղվածության մասնագետների (օնկոգինոկոլոգ, օնկոուրոլոգ, նյարդավիրաբույժ, վնասվածքաբան-օրթոպեդ և այլն) օգնությամբ բուժման ռազմավարության կազմակերպումն է:

«Նաիրի» ԲԿ-ում ժամանակակից սարքերով հագեցվածությունը և ուռուցքաբանական թիմի մասնագիտական պատրաստվածությունը թույլ են տալիս պացիենտների ախտորոշումն ու բուժումը կատարել համաձայն միջազգային ուռուցքաբանության ուղեցույցերի (NCCN), ինչի շնորհիվ պացիենտների կյանքի երկարացման արդյունքները համեմատելի են եվրոպական և ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին:

Յուրաքանչյուր բարդ դեպքի ախտորոշման և բուժման պլանավորումն իրականացվում է թիմի կողմից` ներգրավելով «Նաիրի» ԲԿ բարձրորակ մասնագետներին (քիմիաթերապևտ, ճառաքայթաբան, ախտաբանաանատոմ, անեսթեզիոլոգ և այլ անհրաժեշտ մասնագետներ)։ Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում:

Բուժման ծրագիրը մանրամասն քննարկվում է հիվանդի հետ և բոլոր ախտորոշման ու բուժման ընթացակարգերը կատարվում են միայն իր համաձայնության: Սա հիվանդի համար հնարավորություն է հետազոտվել և բուժվել ժամանակակից միջազգային չափանիշներով: