• Ամբուլատոր կլինիկա. մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն

Մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը գործում է հիմնադրման օրվանից: Ծառայության հիմնական գործունեությունը կանանց վերարտադրողական առողջության պահպանումն ու վերականգնումն է, քաղցկեղի կանխարգելումը, հղի կանանց համար ընտանեկան պլանավորումը, հղիության վարումը:

Առաջատար փորձագետները վերապատրասվել են Հարվարդի եւ Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում, Եվրոպայի կլինիկաներում (Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Գերմանիա): Աշխատանքները կազմակերպվում են ըստ միջազգային չափանիշների ուղեցույցների:

Մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների սպեկտորը.

  • հղի կանանց նախածննդյան մոնիտորինգ (ներառյալ` բարձր ռիսկային հղի կանանց մոտ սոմատիկ ախտաբանությունները),
  • Լամազ ծրագրի շրջանակում` ծննդաբերության նախապատրաստություն, ծննդաբերության գործընկերոջ մասնակցությամբ,
  • գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն, կանխարգելում եւ բուժում (պահպանողական եւ վիրահատական),
  • օստեոպորոզի, արգանդի վզիկի քաղցկեղի եւ կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինիգային ծրագրի իրականացում (ԲՀԿ-թեստ, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, դենսիտոմետրիա),
  • անպտղություն. ամուսնական զույգի մոտ` հետազոտություն, ախտորոշում եւ բուժում,
  • մասնագիտական խորհրդատվություն (Էնդոկրինոլոգ,  գենետիկ, ուրոլոգ, ռեպրոդուկտոլոգ, նյարդաբան, սրտաբան եւ այլն),
  • հակաբեղմնավորման մեթոդներ, ընտանեկան պլանավորում:

Կենտրոնում շահագործվում են ժամանակակից սարքեր, որոնք թույլ են տալիս իրականացնել հիվանդների լայնածավալ հետազոտություն եւ բուժում.

  • ուլտրաձայնային հետազոտություն. առաջին եռամսյակի սքրինինգը և դոպլեր հետազոտությունն իրականացվում է Simens 3000 սարքի օգնությամբ,
  • Արգանդի վզիկի ախտաբանության ժամանակ իրականացվում է արգանդի վզիկի կոլպոսկոպիա, բիոփսիա, անհրաժեշտության ժամանակ կիրառվում է կիսահաղորդչային լազեր LEEP եւ արգանդի վզիկի կոնիզացիա,
  • հղիության երրորդ եռամսյակում ցուցման դեպքում կատարվում է կարդիոտոկոգրաֆիա` ամնիոցենտոզի և ամնիոռեդուկցիայի հայտնաբերման համար:
  • լաբորատորիայում իրականացվում է  հետազոտությունների ամբողջ սպեկտորը (կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, սերոլոգիական, հորմոնալ` օգտագործելով պոլիմերազային շղթայական ռեակցիան:

Բոլոր պացիենտները ստանում են տեղեկատվական թերթիկներ` անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Բժիշկներ

Նաիրա Կորյունի Ասլանյան
Նաիրա Կորյունի Ասլանյան

Մասնագիտություն
մանկաբարձ-գինեկոլոգ
Գիտական աստիճան
բ․գ․թ․
գրել