• Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն

Նյարդաբանական ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

Նյարդաբանական ծառայությունը հետազոտման ամբուլատոր փուլում ցուցաբերում է որակավորված մասնագիտացված բուժօգնություն՝ հենվելով պացիենտների բուժման անընդհատության կանոնների վրա: Նյարդաբանական ծառայությունը մատուցում են մեծ աշխատանքային փորձով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ նյարդաբանները, ովքեր իրենց պրակտիկայում կիրառում են անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաները:

Նյարդաբանական ծառայության աշխատանքի հիմնական սկզբունքն արդյունավետ, բարձր մասնագիտացված բուժօգնության ցուցաբերումն է, անհատական մոտեցումը, մասնագիտական խնամքը, բարձր պատասխանատվությունը, հոգեբանական հարմարավետությունը և հատուկ խնամքը:   

Նյարդաբանական ծառայությունը զբաղվում է նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, այդ թվում` գլխուղեղի, ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի գործունեության խանգարումների դեպքում: Առաջադրված խնդիրների իրականացման համար առկա են նյարդային համակարգի հիվանդությունների լաբորատոր և գործիքային ախտորոշման բոլոր ժամանակակից մեթոդները. գլխուղեղի և ողնուղեղի, ողնաշարի մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրություն, գլխի մագիստրալ անոթների դուպլեքս սքանավորում և այլն: Յուրաքանչյուր հիվանդի բուժումն իրականացվում է ապացուցողական բժշկության ժամանակակից ուղեցույցներով:

Գործունեության ուղղությունները.

  • ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների և դրանց հետևանքների բուժում,
  • ցրված սկլերոզով պացիենտների բուժում,
  • ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշում և համալիր բուժում, այդ թվում` դիմային նյարդի նեյրոպաթիա, տրիգեմինալ և այլ նևրալգիաներ, տարբեր ծագման պոլինեյրոպաթիաներ,
  • Պարկինսոնի հիվանդություն,
  • օստեոխոնդրոզ,
  • սպոնդիլոարթրոզ,
  • սկավառակների ճողվածքներ՝ ցավային համախտանիշով և նյարդաբանական արտահայտություններով,
  • գլխապտույտների ախտորոշում և բուժում,
  • վեգետատիվ նյարդային համակարգի ախտաբանությամբ հիվանդների ախտորոշում և բուժում,
  • անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժում,
  • սրտային խնդիրներով, մետաբոլիկ համախտանիշով, էպիլեպտիկ համախտանիշով և շաքարային դիաբետով հիվանդների նյարդաբանական խնդիրների կարգավորում:

Բժիշկներ

Էդվարդ Վալերիի Բաղդասարյան
Էդվարդ Վալերիի Բաղդասարյան

նյարդաբան-վերտեբրոլոգ

Մասնագիտություն
նյարդաբան-վերտեբրոլոգ
գրել
Մարինե Գեվորգի Մանուշակյան
Մարինե Գեվորգի Մանուշակյան

Մասնագիտություն
Նյարդաբան
գրել
Հերմինե Հովսեփյան
Հերմինե Հովսեփյան

Մասնագիտություն
նյարդաբան
գրել
Նունե Հովհաննիսյան
Նունե Հովհաննիսյան

Մասնագիտություն
նյարդաբան
գրել