• Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք

Նեֆրոլոգիայի բաժանմունք

«Նաիրի» ԲԿ նեֆրոլոգիայի բաժանմունքում հետազոտվում և բուժվում են երիկամների հիվանդություններով տառապող պացիենտները.

  • սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ,
  • քրոնիկ պիելոնեֆրիտ,
  • պարբերական հիվանդություն,
  • երիկամների ամիլոիդոզ,
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
  • դիաբետիկ նեֆրոպաթիա:

Բաժանմունքում նաև հետազոտվում և բուժվում են այլ հիվանդությունների հետևանքով երիկամային ախտաբանության բարդություններով պացիենտները.

  • ֆունկցիոնալ երիկամային անբավարարություն,
  • երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ՝ կոլագենոզների ժամանակ,
  • համակարգային կարմիր գայլախտի ժամանակ` նեֆրիտ,
  • համակարգային վասկուլիտների ժամանակ` երիկամների ախտահարում,
  • անոթային նեֆրոպաթիաներ,
  • հիպերտոնիկ հիվանդության դեպքում` երիկամների ախտահարում,
  • երիկամների տոքսիկ և դեղորայքային ախտահարում, որի ժամանակ իրականացվում է երիկամներով դուրս բերվող դեղերի դեղաչափերի շտկում՝ ըստ կրեատինինի կլիրենսի,
  • երիկամների ախտաբանությամբ հղիների խորհրդատվություն:

Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է հետևյալ հետազոտությունների հիման վրա.

  • կլինիկական և լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային և իմունաբանական հետազոտություններ, մեզի կենսաքիմիական և բջջաբանական քննություն, մեզի ցանքս և ֆլորայի զգայնության թեստավորում` հակաբիոտիկների նկատմամբ,
  • գործիքային հետազոտություններ, այդ թվում` ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), ՈՒՁՀ-դոպլեր հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, ներերակային ուրոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն, ռադիոիզոտոպային սքանավորում, երիկամների բիոփսիա և այլն, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ախտորոշել երիկամների և այլ հիվանդությունների ֆոնին` երիկամային ախտաբանությունները:  

Բաժանմունքում յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում, կիրառվում են սննդաբուժության և դեղորայքային բուժման նոր եղանակները, ինչը նպաստում է կարճ ժամանակում պաշարել հիվանդության սրացումները, քրոնիկ հիվանդությունների ժամանակ երկարացնել ռեմիսիսայի շրջանը և արգելակել հիվանդության հետագա զարգացումը: