Դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբուժություն
Ընդհանուր բնութագիրը
Դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է 2014 թվականին: Ծառայության հիմնական նպատակը որակավորված և ժամանակակից բուժօգնության ցուցաբերումն է պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորտում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական օգնության ցուցաբերումը վերականգնողական միկրովիրաբուժության շրջանակում՝ գլխի վնասվածքների և տարբեր մակարդակներում վերջույթների անդամահատումների ժամանակ առաջացած անհետաձգելի կլինիկական իրավիճակներում:
Մասնագետների բարձր որակավորումն ու ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքերի ամբողջական հավաքածուն թույլ են տալիս կատարել ամենաբարդ վիրաբուժական միջամտություններ գեղագիտական և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում և կարճ ժամանակում պացիենտին վերադարձնել առօրյա կյանքին:
Ժամանակակից էսթետիկ վիրաբուժության մեջ կիրառվող մեթոդները ներառում են մի շարք վիրաբուժական և նվազագույն ինվազիվ միջամտություններ` ուղղված նաև բնածին և ձեռքբերովի արատների շտկմանը:
![]() |
![]() |
![]() |
Գործունեության հիմնական ուղությունները.
- դեմքի երիտասարդացման վիրահատություններ,
- շրջանաձև բլեֆարոպլաստիկա (վերին և ստորին), կոպերի պտոզի շտկում,
- հեյլոպլաստիկա,
- օտոպլաստիկա, ականջի ռեկոնստրուկցիա (սեփական աճառով),
- ֆունկցիոնալ և էսթետիկ ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա,
- դեմքի ուրվագծային պլաստիկա, դեմքի և պարանոցի ձգում՝ ֆեյսլիֆտինգ,
- ճաղատության վիրահատական բուժում (մազերի փոխպատվաստում),
- լիպոֆիլինգ, լիպոգրաֆտինգ,
- կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, մաստոպեքսիա,
- աբդոմինոպլաստիկա, տորսոպլաստիկա,
- բրախիոպլաստիկա (ուսերի պլաստիկա),
- ֆեմորոպլաստիկա (ազդրերի պլաստիկա),
- գլուտեոպլաստիկա (հետույքի պլաստիկա, էնդոպրոթեզավորում),
- տումեսցենտ լիպոսակցիա, լիպոմոդելավորում,
- երակային աստղիկների, տելեանգիէկտազիաների սկլերոթերապիա,
- կանանց և տղամարդկանց ինտիմ պլաստիկա:
![]() |
![]() |
![]() |
Ծառայությունն իրականացնում է հետևյալ վիրաբուժական միջամտությունները.
- ցանկացած բարդության ռինոպլաստիկա (երկրորդական և տրանսպլանտացիոն նյութի կիրառմամբ),
- դեմքի երիտասարդացում (դեմքի ձգում, ներարկման կամ թելերի օգտագործմամբ` շտկումներ և այլն),
- բլեֆարոպլաստիկա (կոպի պլաստիկ վիրահատություն),
- խեյլոպլաստիկա (շուրթերի պլաստիկ վիրահատություն),
- օտոպլաստիկա (ականջի պլաստիկ վիրահատություն),
- օրթոգնատիկ վիրահատություններ (ծնոտի ձևի և չափի շտկում),
- ատամների իմպլանտացիա (անհրաժեշտության դեպքում` աճեցման մեթոդով ոսկրի դեֆիցիտի լրացում),
- մամոպլաստիկա (կրծքագեղձի բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններ` բարձրացում, մեծացում, փոքրացում, իմպլանտացիա),
- աբդոմինոպլաստիկա (որովայնի առաջնային պատի պլաստիկ վիրաբուժություն),
- լիպոսակցիա (մարմնի բոլոր մասերից ավելցուկային ճարպերի հեռացում),
- դեմքի և մարմնի այլ մասերի բնածին ու ձեռքբերովի դեֆեկտների վերացում,
- թքագեղձերի հիվանդությունների բուժում,
- ստորին ծնոտի սովորական տեղաշարժի բուժում` հեղինակային մեթոդներով,
- դիմա-ծնոտային հատվածի ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքային և ուռուցքանման հիվանդությունների պլաստիկ վիրաբուժություն,
- հարքթային խոռոչների հիվանդությունների բուժում,
- դեմքի (կզակի, այտոսկրի), կրծքագեղձի, սրունքի (տիբիա) իմպլանտների տեղադրում,
- դեմքի ոսկրերի և ծնոտների կոտրվածքների պլաստիկ վիրաբուժություն,
- գլխի և պարանոցի բորբոքային հիվանդությունների բուժում։
![]() |
![]() |
Յուրաքանչյուր տարի ծառայությունը սպասարկում է մոտավորապես 250 պացիենտի, որից 150-ը՝ ամբուլատոր:
Մասնագետների բարձր որակավորումն ու բարձր տեխնոլոգիաների սարքերով հագեցվածությունն ապահովում են գեղագիտական եւ դիմածնոտային վիրաբուժության բնագավառում առավել բարդ վիրահատությունների արդյունավետ իրականացում:
Գործընկերներ
Բաժանմունքը համագործակցում է պրոֆեսոր, բ.գ.դ. Ռուբեն Թադևոսի Ադամյանի հետ (ՌԴ, Մոսկվա):
Բժիշկներ
Ենոքյան Հայկ Դավիթի, բ․ գ․ թ․, պլաստիկ վիրաբույժ, ծառայության ղեկավար
Նորություններ



