Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
Ընդհանուր բնութագիրը
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություն` առանց ռենտգեն ճառագայթման: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է վերջին սերնդի 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ սարքը, ինչը հնարավորություն է տալիս կատարել 0.9 մմ չափով շերտագրում և ախտաբանությունների ու բորբոքական գործընթացների ժամանակ` ճշգրիտ ախտորոշում (գլխուղեղի, ողնուղեղի, հենաշարժական համակարգի, որովայնի խոռոչի օրգանների, կրծքագեղձի, սրտանոթային համակարգի հիվանդություններ): Siemens Avanto ՄՌՏ սարքի հետ տրամադրվում են անգիոգրաֆիայի և միելոգրաֆիայի իրականացմանը վերաբերող արձանագրություններ: 1.5 Tesla ՄՌՏ-ն հիմնված է բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալ պատկերի բարձր որակ և կատարել ճգրիտ ախտորոշում անգամ առավել բարդ դեպքերի հետազոտությունների ժամանակ, որոնք պահանջում են ծրագրի սինխրոնիզացիա:
![]() |
![]() |
![]() |
Գործունեության հիմնական ուղղությունները
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ ՄՌՏ հետազոտությունները.
- գլխուղեղի տոմոգրաֆիա,
- սրտի տոմոգրաֆիա,
- անոթների տոմոգրաֆիա,
- ողնաշարի տոմոգրաֆիա,
- որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների տոմոգրաֆիա,
- ոսկրերի և հոդերի տոմոգրաֆիա,
- ՄՌՏ անգիոգրաֆիա,
- ամբողջ մարմնի ՄՌՏ՝ եռածավալ պատկերների ստացումով:
![]() |
![]() |
![]() |
Հագեցվածությունը
Կենտրոնում շահագործվում է 1.5 Tesla Siemens Avanto մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` ուժեղացված լրացուցիչ պարամետրերով: Սարքը մոդիֆիկացվել է լրացուցիչ ծրագրով ( համաշխարհային չափանիշների բավարարող համապատասխան արձանագրության առկայությամբ)՝ մեծահասակների և երեխաների մոտ էպիլեպսիայի ախտորոշման համար, ինչը նաև հնարավորություն է տալիս կրճատել հետազոտության տևողությունը, բարձրացնել ախտորոշման մակարդակը:
Կլինիկայում շահագործվում է նաև Siemens ընկերության Magnetom մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը:
Բժիշկներ
Վասիլյան Արմեն Կառլենի, ՄՌՏ-բժիշկ
Ստեփանյան Հասմիկ Ռոմիկի, ՄՌՏ-բժիշկ
Ավետիսյան Մանե Վահրամի, ՄՌՏ-բժիշկ
Դավթյան Մերի Մերուժանի, ՄՌՏ-բժիշկ
Նորություններ

Գնացուցակ