• Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
    Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
  • Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
    Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
  • Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
    Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
  • Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
    Լաբորատոր ախտորոշման բաժանմունք

Լաբորատոր ախտորոշման բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ժամանակակից սարքերն ու վերջին սերնդի անալիզատորները թույլ են տալիս իրականացնել կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և սերոլոգիական թեսtեր տարբեր կենսաբանական նյութերում: Լաբորատորիայում գործում է նաև շտապ ախտորոշման համակարգ վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի պացիենտների համար:

Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են միկրոֆլորայի հայտնաբերման համար հետազոտություններ, որոնք հնարավություն են տալիս առկայության դեպքում ժամանակին ախտորոշել աղիքային տարբեր վարակները, պսևդոտուբերկուլոզը (Yersinia), բրուցելոզը, ուրեոպլազման, դիֆտերիան, անաէրոբ վարակները, կապույտ հազը և այլ վարակներ: Նորագույն ռեակտիվների կիրառման շնորհիվ հետազոտության արդյունքների ճշգրտության տոկոսն առավել բարձր է:

 

Գործունեության հիմնական ուղղությունները

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքում հնարավոր է իրականացնել համալիր տարբեր ախտորոշիչ թեստերի լայն սպեկտոր.

  • ընդհանուր կլինիկական և արյունաբանակն թեստեր,
  • կենսաքիմիական հետազոտություններ՝ ներառյալ լիպիդներ, պիգմենտներ, էլեկտրոլիտներ, ածխաջրերի նյութափոխանակություն, արյան ֆերմենտներ,
  • արյան մակարդելիության հետազոտություններ,
  • սերոլոգիա՝կան հետազոտություններ` արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշմամբ,
  • վարակների, քրոնիկ հիվանդությունների և ուռուցքային մարկերների իմունոլոգիական ախտորոշումներ,
  • հորմոնների որոշում,
  • հղիության սքրինինգ,
  • կենսաբանական հեղուկների՝ մեզի, կղանքի, թքի, էքսուդատի և տրանսուդատի, սերմնահեղուկի, սեռական օրգաններից արտադրուկների քիմիա-միկրոսկոպիկ հետազոտություն, ինչպես նաև պրոտոզոաների և հելմինթների հայտնաբերում:
 

Հագեցվածությունը

«Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժանմունքը հագեցված է մեքենայացված և կիսամեքենայացված անալիզատորներով, արյան էլեկտրոլիտների իոնսելեկտիվ անալիզատորով, արյունաբանական անալիզատորներով, կոագուլոմետրով, մեզի անալիզատորով և այլ ժամանակակից սարքերով:

Կենսաքիմիական լաբորատորիայում կոագուլոմետրը կիրառվում է հեմոստազի /Stago Start/ հետազոտման համար, ինչն ապահովում է հետազոտության արդյունքների հուսալիությունն ու որակը: Կենսաքիմիական լաբորատորիայում կիրառվում է բարձր տեխնոլոգիայի անալիզատոր /Roche Cobas c 311 և  Roche Cobas b221/ ծրագրային ապահովվմամբ, որը նախատեսված է լայն սպեկտորի կենսաբանական հետազոտությունների իրականացման համար: Իոնսելեկտիվ էլեկտրոդներով այս ֆոտոմետրիկ համակարգը մշակվել է շիճուկում, պլազմայում, մեզում, ողնուղեղային հեղուկում կենսաքիմիական ցուցանիշները որոշելու համար:

Կլինիկական լաբորատորիայում կիրառվում է բարձր տեխնոլոգիայի մուլտիպարամետրային արյունաբանական անալիզատոր / Susmex XS1000/, որն ունի արյան ցուցանիշների համակարգչային մշակման և գրաֆիկական պատկերման համար տարբերակներ:

Լաբորատորիայում իմունոլոգիական հետազոտությունների համար կիրառվում է ավտոմատիզացված, ծրագրավորված-համակարգված անալիզատոր / Roche Cobas c 411/:

Լաբորատորիայում առկա են  նաև Coatron M1, Cobas h-232, Roche 9180, Cobas h- 238 կոագուլոմետրեր: Սարքն ունի բարձր արտադրողականություն, ապահովում է հետազոտման ճշգրտությունն ու հուսալիությունը, ունի որակի հսկողության ներքին համակարգ:

Բժիշկներ

Թամարա Գալստյան
Թամարա Գալստյան

Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ

Մասնագիտություն
կենսաքիմիկ
Գիտական աստիճան
կ.գ.թ.
գրել
Ալլա Բաբկենի Գուրգենյան
Ալլա Բաբկենի Գուրգենյան

բժիշկ-մանրէաբան

Մասնագիտություն
բժիշկ-մանրէաբան
գրել
Իզաբելլա Կադրոսի Հակոբյան
Իզաբելլա Կադրոսի Հակոբյան

լաբորանտ

Մասնագիտություն
լաբորանտ
գրել
Վարդուհի Հայրապետի Արաբյան
Վարդուհի Հայրապետի Արաբյան

բժիշկ-լաբորանտ

Մասնագիտություն
բժիշկ-լաբորանտ
գրել
Աննա  Սմոյան
Աննա Սմոյան

Մասնագիտություն
բժիշկ-լաբորանտ
գրել