Լաբորատոր ախտորոշում
Ընդհանուր բնութագիրը
Լաբորատոր ախտորոշման ծառայության ժամանակակից սարքերն ու վերջին սերնդի անալիզատորները թույլ են տալիս իրականացնել կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և սերոլոգիական թեսtեր տարբեր կենսաբանական նյութերում: Լաբորատորիայում գործում է նաև շտապ ախտորոշման համակարգ վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի պացիենտների համար:
2019 թվականի մեր ձեռքբերումները→
![]() |
![]() |
![]() |
Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են միկրոֆլորայի հայտնաբերման համար հետազոտություններ, որոնք հնարավություն են տալիս առկայության դեպքում ժամանակին ախտորոշել աղիքային տարբեր վարակները, պսևդոտուբերկուլոզը (Yersinia), բրուցելոզը, ուրեոպլազման, դիֆտերիան, անաէրոբ վարակները, կապույտ հազը և այլ վարակներ: Նորագույն ռեակտիվների կիրառման շնորհիվ հետազոտության արդյունքների ճշգրտության տոկոսն առավել բարձր է:
![]() |
![]() |
![]() |
Գործունեության հիմնական ուղղությունները
Լաբորատոր ախտորոշման ծառայության շրջանակում հնարավոր է իրականացնել համալիր տարբեր ախտորոշիչ թեստերի լայն սպեկտոր.
- ընդհանուր կլինիկական և արյունաբանակն թեստեր,
- կենսաքիմիական հետազոտություններ՝ ներառյալ լիպիդներ, պիգմենտներ, էլեկտրոլիտներ, ածխաջրերի նյութափոխանակություն, արյան ֆերմենտներ,
- արյան մակարդելիության հետազոտություններ,
- սերոլոգիա՝կան հետազոտություններ` արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշմամբ,
- վարակների, քրոնիկ հիվանդությունների և ուռուցքային մարկերների իմունոլոգիական ախտորոշումներ,
- հորմոնների որոշում,
- հղիության սքրինինգ,
- կենսաբանական հեղուկների՝ մեզի, կղանքի, թքի, էքսուդատի և տրանսուդատի, սերմնահեղուկի, սեռական օրգաններից արտադրուկների քիմիա-միկրոսկոպիկ հետազոտություն, ինչպես նաև պրոտոզոաների և հելմինթների հայտնաբերում:
![]() |
![]() |
![]() |
Հագեցվածությունը
«Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատոր ախտորոշման ծառայությունը հագեցված է մեքենայացված և կիսամեքենայացված անալիզատորներով, արյան էլեկտրոլիտների իոնսելեկտիվ անալիզատորով, արյունաբանական անալիզատորներով, կոագուլոմետրով, մեզի անալիզատորով և այլ ժամանակակից սարքերով:
Կենսաքիմիական լաբորատորիայում կոագուլոմետրը կիրառվում է հեմոստազի /Stago Start/ հետազոտման համար, ինչն ապահովում է հետազոտության արդյունքների հուսալիությունն ու որակը: Կենսաքիմիական լաբորատորիայում կիրառվում է բարձր տեխնոլոգիայի անալիզատոր /Roche Cobas c 311 և Roche Cobas b221/ ծրագրային ապահովվմամբ, որը նախատեսված է լայն սպեկտորի կենսաբանական հետազոտությունների իրականացման համար: Իոնսելեկտիվ էլեկտրոդներով այս ֆոտոմետրիկ համակարգը մշակվել է շիճուկում, պլազմայում, մեզում, ողնուղեղային հեղուկում կենսաքիմիական ցուցանիշները որոշելու համար:
Կլինիկական լաբորատորիայում կիրառվում է բարձր տեխնոլոգիայի մուլտիպարամետրային արյունաբանական անալիզատոր / Susmex XS1000/, որն ունի արյան ցուցանիշների համակարգչային մշակման և գրաֆիկական պատկերման համար տարբերակներ:
Լաբորատորիայում իմունոլոգիական հետազոտությունների համար կիրառվում է ավտոմատիզացված, ծրագրավորված-համակարգված անալիզատոր / Roche Cobas c 411/:
Լաբորատորիայում առկա են նաև Coatron M1, Cobas h-232, Roche 9180, Cobas h- 238 կոագուլոմետրեր: Սարքն ունի բարձր արտադրողականություն, ապահովում է հետազոտման ճշգրտությունն ու հուսալիությունը, ունի որակի հսկողության ներքին համակարգ:
Բժիշկներ
Գալստյան Թամարա Վանիկի, կ.գ.թ., բժիշկ-լաբորանտ, բաժանմունքի վարիչ
Արաբյան Վարդուհի Հայրապետի, բժիշկ-լաբորանտ
Գուրգենյան Ալվարդ Բաբկենի, բժիշկ-լաբորանտ
Թամարա Էդուարդի Պապոյան, բժիշկ-լաբորանտ
Հակոբյան Իզաբելլա Կադրոսի, բժիշկ-լաբորանտ
Սմոյան Աննա Մխիթարի, բժիշկ-լաբորանտ
Քալոյան Մերի Ֆրունզի, բժիշկ-լաբորանտ