• Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք

«Նաիրի» ԲԿ ինտենսիվ թերապիայի անզգայացման-վերակենդանացման կլինիկան ապահովում է բոլոր ցավոտ գործողությունների, միջամտությունների և վիրահատությունների անզգայացումը, ստացիոնար ընդունված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիան և վերակենդանացման միջոցառումները, օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ հիվանդների խորհրդատվական օգնությունը:

Գործունեության հիմնական ուղղությունները

Բաժանմունքը բաղկացած է անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի ենթաբաժիններից:  Բաժանմունքի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

  • վիրահատական և քիչ ինվազիվ միջամտությունների, ախտորոշիչ հետազոտությունների ցավազրկման ապահովումը,  
  • հետվիրահատական երկարատև էպիդուրալ ցավազրկման ապահովումը,
  • վիրահատական սթրեսի կանխարգելումը,
  • երեխաների և մեծահասակների դինամիկ հսկումը` հետվիրահատական հիվանդասենյակում,
  • վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող թերապևտիկ և վիրահատական հիվանդների հեմոդինամիկայի ու շնչառության հիմնական ցուցանիշների մոնիտորինգը` վիրահատական բուժման բոլոր փուլերում և հետվիրահատական շրջանում,
  • պրոթեզավորումը և հիվանդների օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների շտկումը,
  • հիվանդների խնամքը՝ ներառյալ անշարժ և քիչ շարժուն հիվանդների սանիտարական մշակումը, պառկելախոցերի կանխարգելումը,
  • սիրտ-անոթային համակարգի և շնչառական օրգանների ֆունկցիաների պրոթեզավորմամբ ծանր հիվանդների ներհիվանդանոցային տեղափոխումը՝ ախտորոշիչ հետազոտությունների, վիրահատական միջամտությունների և քիչ ինվազիվ գործողությունների իրականացման նպատակով,

Բաժանմունքում կիրառվում են անզգայացման ժամանակակից հետևյալ մեթոդները.

  • ընդհանուր ներշնչափողային բազմաբաղադրիչ հավասարակշռված անզգայացում՝ ներառյալ առանձին մեկ թոքի օդահարումը,
  • ինքնուրույն շնչառության պայմաններում` ընդհանուր ներերակային անզգայացում,
  • ընդհանուր անզգայացում՝ կոկորդային դիմակի կիրառմամբ,
  • ողնուղեղային անզգայացում,
  • էպիդուրալ անզգայացում,
  • համակցված ողնուղեղային էպիդուրալ անզգայացում,
  • համակցված ընդհանուր էպիդուրալ անզգայացում,
  • տեղային-շրջանային անզգայացում,
  • ամբուլատոր պայմաններում անզգայացում` միջամտական գործիքային հետազոտությունների ժամանակ (գաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, հիստերոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն),
  • ՀՏ, ՄՌՏ ախտորոշում` դեղորայքային քնի պայմաններում:

Կլինիկայում իրականացվում են.

  • թոքերի արհեստական օդահարում՝ անզգայացման շնչառական սարքերի, ներերակային և ինհալյացիոն անեսթետիկների, վերջին սերնդի միոռելաքսանտների կիրառմամբ,
  • անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ (ՈՒՁՀ, գաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, սոնոգրաֆիա, ԷխոՍԳ, անոթների դուպլեքս սքանավորում, ռենտգեն- հետազոտություն),
  • շնչառության և հեմոդինամիկայի հիմնական ցուցանիշների մոնիտորինգ,
  • մագիստրալ անոթների (ենթաանրակային, լծային կամ ազդրային երակների) պունկցիա և կաթետերավորում,
  • պլևրալ խոռոչների պունկցիա և դրենավորում,
  • սուբդուրալ տարածության պունկցիա:
  • կիրառվում են շնչառության օժանդակման, թոքերի ինվազիվ և ոչ ինվազիվ օդահարման, ներմաշկային դիլատացիոն և ավանդական տրախեոստոմիայի, սանացիոն բրոնխոսկոպիայի ժամանակակից մեթոդները:

Նոր մեթոդներ.

  • կենտրոնական երակով դեղերի երկարատև ներարկման համար նախատեսված սարքի իմպլանտացիա, ներառյալ` քիմիաթերապիան (PORT A CATH իմպլանտացիա),
  • PORT-սարքի իմպլանտացիա` երկարատև էպիդուրալ անզգայացման համար,
  • ներմաշկային դիլատացիոն տրախեոստոմիայի իրականացում` Howard-Kelly մոդիֆիկացված սեղմակի օգնությամբ` տրախեոստոմիկ բացվածքի միանվագ լայնացմամբ:

Կլինիկան հագեցած է սիրտ-թոքային վերակենդանացման, դեֆիբրիլյացիայի, կարդիովերսիայի, սրտի ռիթմը վարող ժամանակավոր սարքի տեղադրման և շնչառական ուղիների անցանելիության հետ կապված խնդիրները վերացնելու համար անհրաժեշտ սարքերով (լարինգոսկոպիա, Air- track, կոկորդային դիմակներ, ֆիբրոսկոպ):

Գործընկերներ

  • «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ք.Երևան, Հայաստան,
  • Departement d`Anesthesie-reanimation, Hopital Prive Nord Parisien:

Բժշկական սարքերի առկայությունը

  • Drager Fabius, Drager Savina,  Newport ընկերության ստացիոնար և պորտատիվ (շարժական) անզգայացման շնչական սարքեր,
  • ծայրամասային հեմոդինամիկայի և շնչառության ցուցանիշների բազմաֆունկցիոնալ, ոչ ինվազիվ մոնիտորներ (Drager, Massimo Radical 7),
  • Schiller Defigard 5000 դեֆիբրիլյատոր-կարդիովերտեր,
  • բարձր ռիսկի պառկելախոցերի կանխարգելման համար նախատեսված ներքնակներ,
  • թթվածնի, խտացված օդի կենտրոնացված մատակարարում և վակուում-համակարգ:

Բժիշկներ

Անատոլի Սերգեի Գնունի
Անատոլի Սերգեի Գնունի

Գործադիր տնօրեն, Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Մասնագիտություն
անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
գրել
Արտավազդ Վլադիմիրի Ասլանյան
Արտավազդ Վլադիմիրի Ասլանյան

Մասնագիտություն
անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Գիտական աստիճան
բ․գ․թ․
Հեռախոս
+374 99907557
գրել