Գլխի և պարանոցի վիրաբուժություն
«Նաիրի» ԲԿ գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը գործում է 2019 թվականից: Ներկայում իրականացվում են լայն սպեկտրի վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ գլխի և պարանոցի օնկովիրաբուժություն, դիմածնոտային, վահանաձև գեղձի վիրաբուժություն, վերականգնողական վիրաբուժություն և վնասվածքաբանություն: Կլինիկայի գիտական և գործնական գործունեության հիմնական ուղղություններն են այդ բնագավառում ախտորոշման եղանակների և բուժման համալիր մոտեցումների օպտիմալացումը:
Կլինիկան Հայաստանի միակ վիրաբուժական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են գլխի և պարանոցի ուռուցքների կապակցությամբ կատարվող բաց վիրահատությունների բոլոր տեսակները: Բուժումն իրականացվում է չարորակ ուռուցքներով հիվանդների վարման միջազգային ուղեցույցների (NCCN, ASCO, ESMO) համաձայն: Անհրաժեշտության դեպքում, բարդ դեպքերը քննարկվում են հայրենական և արտերկրի (tumor board) առաջատար ուռուցքաբանների խորհրդակցությունների ժամանակ:
Ակտիվ վիրաբուժական գործունեությունն իրականացվում է հետևյալ ախտաբանությունների դեպքերում.
- գլխի և պարանոցի մաշկի նորագոյացություններ,
- վահանաձև գեղձի նորագոյացություններ,
- թքագեղձերի նորագոյացություններ,
- բերանի խոռոչի լորձաթաղանթի նորագոյացություններ,
- քթի խոռոչի լորձաթաղանթի և հարքթային խոռոչների նորագոյացություններ,
- լեզվի տարբեր հատվածների նորագոյացություններ,
- վերին և ստորին ծնոտների նորագոյացություններ,
- ստորին և վերին շրթունքների նորագոյացություններ,
- ըմպանի տարբեր հատվածների նորագոյացություններ,
- կոկորդի նորգոյացություններ,
- պարանոցի արտաօրգանային նորագոյացություններ, այդ թվում` պարանոցի ավշահանգույցների երկրորդային ախտահարում,
- դիմային գանգի ոսկրերի տարբեր կոտրվածքներ,
- դիմածնոտային շրջանի ինֆեկցիոն բարդություններ,
- ամբուլատոր դիմածնոտային վիրաբուժություն:
![]() |
![]() |
Տեղային տարածված ուռուցքով հիվանդներին նորագոյացության հեռացման հետ միաժամանակ իրականացվում են նաև վերականգնողական միջոցառումներ, ինչը նպաստում է հիվանդների վերականգնողական ժամկետների կրճատմանը , ինչպես նաև ինքնուրույն շնչառության, խոսքի, կլման ակտի ավելի վաղ վերականգնմանը: Կիրառվում են պլաստիկ, վերականգնողական վիրահատությունների տարբեր տեսակներ: Իրականացվում է ձայնալարերի պրոթեզի միաժամանակյա և հետաձգված տեղադրում, կոկորդի հեռացումից հետո` պացիենտների վերականգնում, դիմածնոտային պրոթեզավորում:
Հետվիրահատական քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում ստացող հիվանդները գտնվում են մշտական հսկողության տակ: Հիվանդի ցանկության դեպքում իրականացնում ենք մասնագիտացված բուժում` արտերկրում: Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Բժիշկներ
Արամ Գրիգորի Բադալյան, վիրաբույժ-ուռուցքաբան, գլխի և պարանոցի վիրաբույժ, ծառայության ղեկավար
Արսեն Գրիգորի Շալջյան, դիմածնոտային վիրաբույժ
Կարեն Միքայելի Վարդանյան, դիմածնոտային վիրաբույժ