• Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Գինեկոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը գործում է կենտրոնի հիմնադրման օրվանից: Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը կանանց վերարտադրողական առողջության պահպանումը և վերականգնումն է, ուռուցքային հիվանդութունների կանխարգելումը, ընտանիքի պլանավորումը և հղիների նախածննդյան հսկողությունը:

Առաջատար մասնագետները կատարելագործվել են Հարվարդի, Կալիֆորնիայի համալսարաններում (ԱՄՆ) և եվրոպական կլինիկաներում (Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Գերմանիա): Աշխատանքային գործունեության հիմքում միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներն են:

Մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունների սպեկտորը.

  • հղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ` բարձր ռիսկի և մարմնական ախտաբանությամբ հղիները,
  • նախածննդյան նախապատրաստումը ծննդաբերության` ըստ Լամազի ծրագրի, երբ զուգընկերը մասնակցում է ծննդաբերությանը,
  • գինեկոլոգիական հիվանդների հետազոտում, կանխարգելում և բուժում  (կոնսերվատիվ և վիրահատական),
  • օստեոպորոզի, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ սքրինինգային ծրագրեր (PAP-թեստ, կրծքագեղձի ՈՒՁՀ, դենսիտոմետրիա),
  • անպտղություն. ամուսնական զույգերի հետազոտում, ախտորոշում և բուժում,
  • տարբեր ուղղություններով խառը մասնագետների խորհրդատվություն (էնդոկրինոլոգներ, գենետիկներ, ուրոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, նյարդաբաններ, սրտաբաններ և այլն):
  • Բեղմնավորման եղանակներ, ընտանիքի պլանավորման հարցեր:

Կենտրոնում առկա են ժամանակակից սարքեր, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք հետազոտել և բուժել պացիենտներին: Առաջին եռամսյակի սքրինինգը և դոպլեր հետազոտությունն իրականացվում է Simens 3000 սարքով: Երրորդ եռամսյակում իրականացվում է պտղի կարդիոտոկոգրաֆիա՝ ամնիոցենտեզի, ամնիոռեդուկցիայի հայտնաբերման ցուցման դեպում: Արգանդի վզիկի ախտաբանության ժամանակ իրականացվում է արգանդի վզիկի կոլպոսկոպիա, բիոփսիա, անհրաժեշտության դեպքում կիրառվում է LEEP կիսահաղորդչային լազեր և արգանդի վզիկի կոնիզացիա:

Լաբորատորիայում իրականացվում է հետազոտությունների ամբողջ սպեկտորը` կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, շճաբանական հետազոտություններ, հորմոնների որոշում` նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի կիրառմամբ:

Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում: Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են անկանոն դաշտանով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդություններով, անպտղությամբ և վիժումներով գինեկոլոգիական հիվանդների բուժման համար:

Բաժանմունքում իրականացվում են որովայնի խոռոչի բոլոր անհրաժեշտ վիրահատությունները` նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահություններին:

«Նաիրի» ԲԿ բազմամասնագիտական թիմի, վիրաբուժական, ուրոլոգիական և գինեկոլոգիական բաժանմունքների բարձրորակ մասնագետների շնորհիվ համատեղ իրականացվում են բարդ համակցված վիրահատական միջամտություններ:

Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է ախտորոշում և բուժում հետևյալ հիվանդությունների ժամանակ.

  • ադենոմիոզ և արտաքին էնդոմետրիոզ,
  • սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • կոնքի շրջանի քրոնիկ ցավ,
  • վերարտադրողական խանգարումներ (անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն),
  • կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ,
  • ներարգանդային ախտաբանություն,
  • սեռական օրգանների բնածին անոմալիաներ,
  • սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ,
  • կանանց փոքր կոնքի օրգանների պրոլափս  (արգանդի և հեշտոցի պատերի արտանկում),
  • միզարձակման խանգարումներ:

Պացիենտների մոտ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հետևյալ հետազոտությունների արդյունքում.

  • սեռական օրգանների տրանսաբդոմինալ, տրանսվագինալ եռաչափ և քառաչափ ուլտրաձայնային հետազոտություն՝ անոթներում արյունահոսքի դոպլերոմետրիկ գնահատմամբ,
  • կրծքագեղձերի ՈՒՁՀ,
  • մամոգրաֆիա,
  • արգանդային փողերի անցանելիության ռենտգեն հետազոտություն,
  • կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա, լապարոսկոպիա,
  • արյան մեջ հորմոնների որոշում,
  • արյան իմունաբանական, բջջաբանական, մանրէաբանական հյուսվածաբանական հետազոտություններ:

Բժիշկներ

Անդրանիկ Պողոսի Պողոսյան
Անդրանիկ Պողոսի Պողոսյան

Գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

Մասնագիտություն
վիրաբույժ, բժիշկ-գինեկոլոգ
Կոչում
բ․գ․թ․
գրել
Կարինե Արտաշեսի Սարգսյան
Կարինե Արտաշեսի Սարգսյան

Մասնագիտություն
բժիշկ-գինեկոլոգ
գրել