• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Ընդհանուր վիրաբուժական ծառայություն

 Վիրաբուժական ծառայության հիմնական խնդիրը հետազոտման և ախտորոշման նպատակով բոլոր վիրաբուժական հիվանդություններով պացիենտների ընդունումն է և բուժման կարիք ունեցողների հոսպիտալացումը:  

Պացիենտների բուժումն իրականացվում է կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով: Հիվանդների զգալի մասը խորհրդատվական սենյակ այցելում է կրկնակի՝ վիրակապությունների, ներարկումների և այլ միջոցառումների նպատակով: Սովորաբար, իրականացվում են ոչ մեծ ծավալի վիրահատություններ, որոնք պացիենտի ընդհանուր վիճակի զգալի խանգարումներ չեն առաջացնում:

Ամբուլատոր ծառայության վիրաբույժները նաև զբաղվում են թարախաբորբոքային գործընթացների, ողնաշարի և հոդերի հիվանդությունների, երակների ախտահարման, մասնավորապես, վարիկոզ հիվանդության, ուղիղ աղու և հետանցքի հիվանդությունների բուժմամբ: Վիրաբույժների մոտ են ուղեգրվում նաև որովայնի պատի ճողվածք ունեցող պացիենտները: Եթե թերապևտն ինչ-որ կարծրացում է շոշափում, ուղեգրում է ամբուլատոր վիրաբույժի մոտ: Վիրահատված հիվանդներին դուրս են գրում ամբուլատոր վիրաբույժի հսկողության ներքո:

Իրականացվում են հետևյալ միջամտություններն ու միջոցառումները.

  • վիրաբուժական հիվանդություններով հիվանդներին խորհրդատվական, ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերում,
  • վիրաբուժական հիվանդությունների, դրանց առաջընթացի և բարդությունների կանխարգելիչ միջոցառումների իրականացում,
  • ընդունված կարգով, վիրաբուժական պացիենտների հայտնաբերում և ստացիոնար բուժման նպատակով ուղեգրում վիրաբուժական մասնագիտացված բաժանմունքներ,
  • այն հիվանդությունների հայտնաբերման դեպքում, երբ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության ցուցաբերում, իրականացվում է հիվանդների համապատասխան ուղեգրում՝ ըստ հաստատված կարգի,
  • վիրաբուժական հիվանդների ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացում,
  • մասնակցություն բնակչության դիսպանսերիզացիայի կազմակերպչա-մեթոդաբանական և գործնական աշխատանքին,
  • սանիտարահիգիենիկ լուսավորչական միջոցառումների մշակում և իրականացում,
  • վիրաբուժական հիվանդություններով պացիենտների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մեթոդների ներդրում պրակտիկայում,
  • հաշվառման և հաշվետվության փաստաթղթերի վարում, սեփական գործունեության հաշվետվության իրականացում` ըստ հաստատված կարգի, տվյալների հավաքագրում` օրենսդրությամբ նախատեսված  ռեգիստրների վարման համար,
  • քրոնիկական վիրաբուժական հիվանդների դիսպանսեր հաշվառում և դինամիկ հսկողություն ,
  • անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում՝ խորհրդատվական սենյակի բուժանձնակազմի որակավորմանը համապատասխան ծավալով:

Ամբուլատոր վիրաբույժի հիմնական խնդիրներն են.

  • պացիենտներին բուժկանխարգելիչ օգնության ցուցաբերում,
  • տնային կանչերի սպասարկում,
  • «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, դուստր և կախյալ ընկերությունների, դուստր ձեռնարկությունների աշխատակիցների պարտադիր նախնական և կանոնավոր բժշկական զննումների իրականացում,
  • ամբուլատոր պայմաններում` փոքր վիրահատություններ,
  • հիվանդների դիսպանսեր հսկողություն: