• Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն. N1

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքը գործում է 2004 թվականից` պրոֆ. Անդրանիկ Իսրաելի Ադամյանի ղեկավարությամբ: Բաժանումքում մատուցվում են վիրաբուժական ծառայություններ որովայնի և կրծքավանդակի խոռոչի, ռետրոպերիտոնեալ տարածության տարբեր հիվանդությունների ժամանակ։ Որովայնի խոռոչի և կերակրափողի ախտաբանությունների, բարորակ և չարորակ հիվանդությունների պլանային և շտապ վիրաբուժության դեպքերում մասնագետներն ունեն մեծ փորձ։ Բաժանմունքի մասնագետները, օգտագործելով բարձր տեխնոլոգիական մեթոդներ, մեծ փորձ ունեն նաև որովայնի խոռոչի, կերակրափողի և ռետրոպերիտոնեալ տարածության տարբեր հիվանդությունների ինվազիվ միջամտությունների ասպարեզում։

«Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքում կատարվում են բացառիկ վիրաբուժական միջամտություններ.

  • ուղիղ աղու ուռուցքների համակցված լապարոսկոպիկ և տրանսանալ վիրահատություններ,
  • ստամոքսի լապարոսկոպիկ ռեզեկցիա` խոցերի և ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
  • կրծքային լապարոսկոպիկ վիրահատություններ կերակրափողի ուռուցքների ժամանակ` նրա ամբողջական հեռացում և փոխարինում ստամոքսային խողովակով,
  • լապարոսկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսային գեղձի գլխիկի, լեղածորանի և Ֆատերովյան պտկիկի ուռուցքային ախտահարման ժամանակ
  • բարիատրիկ միջամտություններ,
  • Ցենկերի դիվերտիկուլի ժամանակ` տրանսօրալ դիվերտիկուլէկտոմիա:

Որովայնի և կոնքի խոռոչի լապարոսկոպիկ վիրաբուժությունը` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, քիչ տրավմատիկ է, ունի արյունահոսության և հետվիրահատական ​​բարդությունների ցածր ռիսկեր, ապահովում է գերազանց կոսմետիկ արդյունք, ստացիոնար օրերը նվազագույն է (1-2 օր), հետվիրահատական ​​վերականգնման փուլը` կարճատև։ Լապարոսկոպիկ վիրաբուժությունը մասնագիտական և սարքերի գործածմանը տիրապետելու առումով պահանջում է վիրաբույժի մեծ փորձ և հմտություն։

Լապարոսկոպիկ վիրաբուժության մեթոդը կիրառելի է ցանկացած տարիքային խմբերի պացիենտների համար։

Հիմնական գործունեությունը

Իրայանացվում են հետևյալ բաց և լապարասկոպիկ-էնդոսկոպիկ վիրահատությունները.

  • կերակրափողի ուռուցքային ախտահարումների ժամանակ` կերակրափողի լապարոսկոպիկ հեռացում և նրա փոխարինում ստամոքսային խողովակով,
  • ստոծանու ճողվածքի և ստոծանու կերակրափողային անցքի ճողվածքի, կարդիայի ախալազիայի և անբավարարության ժամանակ` բաց և լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ,
  • ստամոքսի խոցային հիվանդության, ուռուցքային ախտաբանության, օտար մարմնի դեպքերում` բաց վիրահատական և լապարասկոպիկ եղանակով ստամոքսի ռեզեկցիա, այդ թվում` ընդլայնված ուռուցքային հիվանդությունների ժանամակ` լիմֆոդիսսեկցիա, ատիպիկ ռեզեկցիաներ, օտար մարմինների հեռացում, տարբեր հիվանդությունների ժամանակ պացիենտի սնուցումը պահպանելու նպատակով գաստրոստոմի տեղադրում, գաստրէկտոմիա,
  • 12-մատնյա աղու վիրահատություններ` ստենոզով բարդացած խոցային հիվանդության, արյունահոսությունների կամ թափածակումների ժամանակ,
  • ենթաստամոքսային գեղձի վիրահատություններ (լապարոսկոպիկ և բաց եղանակով)` պանկրեատիտների, պանկրեանեկրոզների, կիստաների, գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքների դեպքերում  (դիստալ և պրոքսիմալ մասնահատում)  (այս վիրահատությունը ներկայում Հայաստանում իրականացնում է միայն պրոֆ. Ա. Ադամյանը),
  • լյարդի ռեզեկցիաներ, ցանկացած տեղակայման էխինոկոկային կիստաների հեռացում,
  • լեղուղիների բաց և լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ, այդ թվում` ռեկոնստրուկտիվ վիրահատություններ խոլեդոխոլիթիազի, նեղացումների, ուռուցքային ախտահարումների ժամանակ,
  • խոլեցիստէկտոմիա` մեծավ մասամբ լապարոսկոպիկ եղանակով, լեղաքարային հիվանդության, լեղապարկի պոլիպոզի, ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
  • բարակ աղիների մասնահատում` մանուալ և գործիքային անաստամոզների տեղադրումով, աղիների անանցանելության վերացում, օտար մարմինների և բեզոարների հեռացում, Էնտերոստոմների դուրսբերում և փակում, կպումների բուժում,
  • հաստ աղու բաց և էնդոսկոպիկ եղանակով վիրահատություններ. աջ և ձախակողմյան հեմիկոլէկտոմիա, ուղիղ աղու որովայնա-պերինեալ հեռացում, ուղիղ աղու առաջնային և ցածր մասնահատում ու անաստոմոզի ստեղծում, կոլոստոմների դուրսբերում և փակում, դիվերտիկուլոզների և դիվերտիկուլիտների վիրահատում,
  • ռետրոպերիտոնեալ ուռուցքների բաց և լապարոսկոպիկ վիրահատում,
  • փայծախի վիրահատություն` բաց և լապարոսկոպիկ եղանակով,
  • աճուկային, պորտային, սպիտակ գծի, ազդրի, վենտրալ, հետվիրահատական և ռեցիդիվող, այդ թվում` բարդացած աղիքային անանցանելիությամբ, ճողվածքների վիրահատություններ` ցանցային պրոթեզավորմամբ, բաց և լապարոսկոպիկ մեթոդներով:
  • ապենդէկտոմիա` սուր և քրոնիկ ապենդիցիտների, որդանման ելունի ուռուցքի ժամանակ,
  • բարդ համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքերում (լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա և այլն) վիրաբուժական բազմապրոֆիլ թիմը (գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, ուրոլոգներ և այլն) համատեղ իրականացնում է վիրահատություններ` միաժամանակ կամ փուլ-առ-փուլ։
  • ցանկացած էթիոլոգիայի և տարածվածության պերիտոնիտների բուժում լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով և սանացիա,
  • որովայնի խոռոչի օրգանների բորբոքման հետևանքով առաջացած բորբոքական հեղուկի (ինֆիլտրատ) կամ թարախակույտի (աբսցես) բուժում` լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով,
  • որովայնի խոռոչի և ռետրոպերիտոնեալ տարածքի կիստաների և ուռուցքների բուժում` լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով,
  • հաստ ու ուղիղ աղու բարդացած (նեղացում, անանցելություն, արյունահոսություն, պերֆորացիա) և քաղցկեղային հիվանդությունների ժամանակ վիրահատական բուժում` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ,
  • լիպոմաների, տարբեր տեղակայման աթերոմաների բուժում լապարոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակով:

Հետևելով աշխարհում վիրաբուժական միջամտության ինվազիվության նվազման տենդենցներին, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքում նախապատվությունը տրվում է քիչ տրավմատիկ վիրահատական մեթոդներին։ Ժամանակակաից սարքերով հագեցած բաժանմունքում կիրառվում են նորարարական բուժման մեթոդներ, որոնք թույլ են տալիս կատարել լայնածավալ միջամտություններ` պացիենտի կյանքի համար նվազագույն ռիսկերով: Մոդերնիզացված վիրասրահն արդի վիրաբուժական համալիր է, որը հնարավորություն է տալիս կատարել բարդագույն վիրահատություններ, տեսակոնֆերանսներ, օգտագործել հեռաբժշկության հնարավորությունները պացիենտի վիրահատության ժամանակ և բարձրացնել միջամտության արդյունավետությունը, հեռուստաուսուցման նպատակով իրականացնել հեռաուսուցման ծրագրեր Հայաստանի և արտերկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ։

Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների ժամանակակից սարքերի համալիրով: Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում:

Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են և ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի համակարգով, ինչպես նաև բուժքույրական շտապ կանչի համակարգով։

 

Բժիշկներ

Ադամյան Անդրանիկ Իսրայելի, բ.գ.դ., պրոֆեսոր, վիրաբույժ,    բաժնի վարիչ  

Ադամյան Տիգրան Անդրանիկի, վիրաբույժ

Բեգլարյան Կարեն Վաչագանի, վիրաբույժ

Մելիքսեթյան Ֆելիքս Գեորգիի, վիրաբույժ

 

Բժիշկներ

Հովհաննես Վազգենի Սարուխանյան
Հովհաննես Վազգենի Սարուխանյան

Մասնագիտություն
բժիշկ-խորհրդատու
գրել

Նորություններ

Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով
Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով
«Նաիրի» բժշկական կենտրոնում` Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ կատարվում են ստամոքս-աղիքային համակարգի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` եղանակով, միջազգային...
30 սեպտեմբերի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան
Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան
Օնկոլոգիական հիվանդությունների մեջ բավականին մեծ տարածում ունեն հաստ աղիքի հիվանդությունները, որոնք ամբողջ աշխարհում մահացությամբ զբաղեցնում են 2-րդ տեղը։ Վիրահատական միջամտությունները կատարվում են ավանդական բաց և լապարոսկոպիկ եղանակով։ Լապարոսկոպիան ունի մի շարք առավելություններ՝ հետվիրահատական ցավերի նվազում...
2 մայիսի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք
Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք
«Նաիրի» ԲԿ է դիմել 1955 թ. ծնված տղամարդ (գիրություն. bmi=38), ով երկու ամիս առաջ վիրահատվել էր Գերմանիայում` աջ թոքի վերին բլթի քաղցկեղային հիվանդության կապակցությամբ: Այնտեղ, հետվիրահատական հետազոտման ընթացքում պարզվել էր, որ փայծաղում նույնպես առկա է գոյացություն...
19 ապրիլի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն
Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն
Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա. էնդոսկոպիկ մեթոդով դիվերտիկուլի հեռացում՝ առանց կտրվածքի, բերանի խոռոչով: Այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը...
9 ապրիլի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք
Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք
Հիվանդ Ե.Տ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներից մինչև 270/130 մմ.ս.ս., գլխացավերից: Համալիր հետազոտվել է: Իրականացվել է որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՏ: Ախտորոշվել է աջ մակերիկամի կիստա...
11 հոկտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք
Հիվանդ Բ.Ա. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մետեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորուստից: Համալիր հետազոտումից (որովայնի խոռոչի ՈւՁՀ և ՀՇ կոնտրաստավորումով, կոլոնոսկոպիա բիոպսիայով) հետո հիվանդի...
11 սեպտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք
Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք
Հիվանդ Ա.Գ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից: Համալիր հետազոտվել է : Իրականացվել են որովայնի խոռոչի ՈւՁՀ և ՀՇ, կոլոնոսկոպիա բիոպսիայով, ուղիղ աղու մատնային զննում: Ախտորոշվել է ուղիղ աղու...
11 սեպտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․