• Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք

Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք

«Նաիրի» ԲԿ  գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում կատարվում է աղեստամոքսային համակարգի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների ախտաբանության ախտորոշում և բուժում.

  • ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ,
  • Քրոնի հիվանդություն,
  • ստամոքսի և 12-մատյա աղու պեպտիկ խոց,
  • տարբեր ծագման հեպատիտներ, ներառյալ` քրոնիկ հեպատիտ C և В,
  • լյարդի ցիռոզ և դրա հետևանքով առաջացած բարդություններ,
  • սուր և քրոնիկ պանկրեատիտ,
  • լեղուղիների  խանգարումներ,
  • ճիճվային հիվանդություն:

Բաժանմունքում իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ մեթոդներով հետազոտություններ, ներառյալ վիրուսային հեպատիտ C և B` բոլոր հնարավոր մարկերների որոշմամբ, HCV, HBsAg վիրուսի որակական և քանակական վերլուծություն, ֆիբրոսքանավորում, էնդոսկոպիկ հետազոտություն (ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա` Helicobakter pilori և ստամոքսի թթվայնության միաժամանակյա որոշմամբ, կոլոնոսկոպիա, սիգմոիդոսկոպիա, խոլանգիոպանկրեատոգրաֆիա, պարկուճային էնդոսկոպիա, բիոփսիա), որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, բազմակետային համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա։

Գաստրոէնտերոլոգիական հիվանդների ստացիոնար բուժման գործընթացը ներառում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան դեղորայքային բուժում, սննդաբուժություն, ֆիտոթերապիա, ֆիզիոթերապիա։ Յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է բուժման և սննդի անհատական սխեմա։

Ախտորոշիչ և բուժական գործունեության ընթացքում բաժանմունքը համագործակցում է «Նաիրի» ԲԿ այլ բաժանմունքների մասնագետների հետ ( էնդոսկոպիկ, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության, պրոկտոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ֆիզիոթերապիայի): Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքում բուժման ընթացքում, հարկ եղած դեպքում, հիվանդը կարող է ժամանակավոր տեղափոխվել այլ բաժանմունք` համապատասխան միջամտություններ ստանալու նպատակով, օրինակ, ստամոքսի կամ աղիների պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,  լյարդի ցիռոզի ժամանակ առաջացած կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում, սուր դեպքերի զարգացման ժամանակ  (օրինակ` խոցային կամ լեղաքարային  հիվանդության բարդացման դեպքում) շտապ վիրահատություն` վիրաբուժական բաժանմունքում։

Բժիշկներ

Զարուհի Վահանի Ավետիսյան
Զարուհի Վահանի Ավետիսյան

Մասնագիտություն
գաստրոէնտերոլոգ
գրել
Մարգարիտա Վահանի Համամչյան
Մարգարիտա Վահանի Համամչյան

Մասնագիտություն
Գաստրոէնտերոլոգ
գրել