• ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք
  • ՔԿԱ բաժանմունք
    ՔԿԱ բաժանմունք

ՔԿԱ բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

2003 թվականից, «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակառուցումից հետո, ՔԿԱ բաժանմունքում քթի, կոկորդի, ականջների, գլխի և պարանոցի բնածին կամ ձեռքբերովի ախտաբանությունների ախտորոշման, կոնսերվատիվ և վիրահատական ​​բուժման համար սկսեցին գործածել արդի բարձր տեխնոլոգիական մեթոդներ:

Բաժանմունքում Ժամանակակից բժշկական օգնություն են ստանում մեծահասակները և երեխաները` սկսած մեկ տարեկանից: Ծառայություններն իրականացնում են բաժանմունքի բարձր որակավորմամբ մասնագետներըը, ովքեր բազմիցս վերապատրաստվել և լիցենզավորվել են Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

Բաժանմունքը ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի կլինիկական բազա է, որտեղ ուսուցանում և մասնագիտանում են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, գիտապրակտիկ գործունեություն են ծավալում կլինիկական օրդինատորները և ասպիրանտները։

Ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրումը և կիրառումն` օպտիկական սարքերի և տեսգրահսկողության կիրառմամբ, նաև` տվյալների արխիվացումը, թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում, կլինիկորեն հիմնավորված բուժում` ապահովելով մինչև 40 -50% արդյունավետություն:

ՔԿԱ հիվանդությունների ախտորոշման համար բաժանմունքի մասնագետները լայնորեն օգտագործում են «Նաիրի» ԲԿ ախտորոշման բաժանմունքի ռենգեն, համակարչային (ՀՏ), մագնիսառեզոնանսային (ՄՌՏ) սքանավորման և ՈՒՁՀ սարքերը։

«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործող MEDLOR ՍՊԸ-ն մատուցում է ամբուլատոր ՔԿԱ ծառայություն, որտեղ կիրառվում են հիվանդությունների ախտորոշման, կոնսերվատիվ բուժման և մոնիթորինգի մեթոդներ:

Karl Storz ընկերության Sopro Imaging տեսագրման համակարգով` կոշտ էնդոսկոպների օգտագործմամբ, մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • քթի խոռոչի և հարքթային սինուսների տեսա-էնդոսկոպիկ ախտորոշում` քթի խոռոչի և ըմպանի էնդոսկոպիկ հետազոտություն,
  • տեսա-էնդոսկոպիկ սինուսոսկոպիա` հարքթային սինուսների էնդոսկոպիկ հետազոտություն,
  • տեսա-էնդոսկոպիկ ֆիբրորինոֆարինգոլարինգոսկոպիա` քթի խոռոչի, քիթըմպնի, ըմպանի և կոկորդի  էնդոսկոպիկ հետազոտություն։

Karl Storz ընկերության օտոսկոպների և  Karl Zeiss Opmi Pico ընկերության միկրոսկոպի, Sopro Imaging տեսագրման համակարգի օգնությամբ կատարվում է տեսագրաէնդոսկոպիկ օտոսկոպիա` լսողական խողովակի, թմբկաթաղանթի, պերֆորացիաների դեպքում` թմբկախոռոչի էնդոսկոպիկ հետազոտություն։

«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործում է լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակ (MEDLOR ՍՊԸ), որտեղ իրականացվում են լսողության բոլոր արդի հետազոտությունները, ինչը հնարավորություն է տալիս օպտիմալ բուժում պլանավորել հիվանդությունների սկզբնական փուլերում։ Այստեղ կատարվում են․

  • ազդանշանի շեմային աուդիոմետրիա` լսողության կորստի աստիճանի և տեսակի հետազոտություն,
  • իմպեդանսոմետրիա` միջին ականջի կառույցների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
  • օտոակուստիկ էմիսիայի գրանցում (DPOAE)` լսողական ռեցեպտորների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
  • լսողական պոտենցիալների հետազոտություն, որը հնարավորություն  է տալիս ախտորոշել լսողության կորուստը մեծահասակների և երեխաների մոտ` սկսած  նորածնային հասակից։

Լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակում  կազմակերպվում է լսողության պրոթեզավորում`  Siemens-ի բարձրակարգ թվային լսողական սարքերով:

Բաժանմունքում  մշակվել և կյանքի են կոչվել ներքթային կառույցների ձևախախտումների, հարքթային խոռոչների բորբոքումների,  ներ- և հարքթային խոռոչների զանգվածային գոյացությունների (պոլիպներ, կիստաներ և այլն) էնդոսկոպիկ և միկրովիրաբուժական բուժման և շտկման նորագույն տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել բուժման որակը, խուսափել բարդություններից և նվազեցնել հիվանդների կլինիկայում գտնվելու ժամանակը:

Հիմնական գործունեությունը

ՔԿԱ բաժանմունքում Կարլ Շտորց ընկերության (Գերմանիա),  օպտիկական էնդոսկոպների (00, 300, и 700 տեսողության դաշտով) և տեսասարքերի օգտագործմամբ ներդրվել և պրակտիկայում կիրառվում են հետևյալ վիրաբուժական մեթոդները․

  • էնդոսկոպիկ սեպտոպլաստիկա. քթի միջնապատի դեֆորմացիաների և պերֆորացիաների միկրովիրաբուժական բուժում,
  •  բնածին և ձեռք բերովի քթային խոանների ատրեզիայի էնդոսկոպիկ վիրահատություն,
  • քրոնիկական, հիպերտրոֆիկ և վազոմոտոր ռենիտների բուժում` քթային խեցիների էնդոսկոպիկ հեռացմամբ Johnson & Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական սարքի, Coblator (Ֆրանսիա) ռադիոալիքային երկբևեռ կոագուլատորի կիրառմամբ,
  • ռինոսեպտոպլաստիկա. արտաքին քթի և ներքթային ստրուկտուրաների բնածին, ձեռք բերովի և երկրորդական դեֆորմացիաների վիրահատություն,
  • քրոնիկ թարախային ռինոսինուսիտի էնդոսկոպիկ բուժում. էնդոսկոպիկ միկրովիրաբուժական միջամտություն ներքթային կառուցվացքի և հարքթային ծոցերի շտկումով, որոնք քրոնիկական բորբոքման հետևանքով փոփոխությունների են ենթարկվել,
  • քթի խոռոչի և հարքթային ծոցերի օտար մարմինների, այդ թվում նաև օդոնտոգեն բնույթի մարմինների /պլոմբանյութ, ատամների իմպլանտ/ էնդոսկոպիկ հեռացում,
  • պոլիպոզ ռինոսինուսիտի էնդոսկոպիկ բուժում,
  • հարքթքային սինուսների կիստաների էնդոսկոպիկ բուժում:

Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումը ներառում է քթային խոռոչի և հարքթային սինուսների ախտահարված հյուսվածքի ամբողջական հեռացում և առողջ հյուսվածքների պահպանում, ինչը հատկապես կարևոր է պոլիպոզ սինուսիտների ժամանակ, քանի որ այս մոտեցումը ապահովում է հիվանդության ռեմիսիա։

Ի շնորհիվ հարքթային խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատությունների, «Նաիրի» ԲԿ ՔԿԱ բաժանմունքում ներդրվել է միափուլ միջամտություն` հարքթային ոչ թարածային ախտահարումների ժամանակ արտաքին քթի և ներքթային կառուցվածքների շտկում, հատկապես պոլիպների և կիստաների առկայության դեպքում։ Այդ դեպքերում կատարվում է միափուլ զուգորդված ռինոսեպտոպլաստիկա և հարքթային խոռոչների սանացիա։ Դա հնարավորություն է տալիս բացառել ավանդական բազմափուլ վիրահատական միջամտությունները։

ՔԿԱ բաժանմունքում կատարելագործված են հետևյալ ավանդական վիրահատությունները․

  • էնդոսկոպիկ ադենոիդէկտոմիա, որը կատարվում է բարձրորակ արդի սարքավորումների օգնությամբ և տեսահսկողությամբ, ինչը զգալիորեն իջեցնում է ռեցիդիվների հավանականությունը,
  • տոնզիլէկտոմիա` Johnson&Johnson ռադիովիրաբուժական սարքի և Coblator կոագուլյատորի օգնությամբ:

Այս սարքերի օգտագործումը նվազեցնում է ցավային համախտանիշը և արյունահոսության վտանգը հետվիրահատական շրջանում, ինչը կարևոր է հատկապես երեխաների մոտ վիրահատության ժամանակ։

Բաժանմունքը զբաղվում է նաև խռմփոցի և քնի օբստրուկտիվ ապնոէի վիրաբուժական բուժմամբ, որոնք կատարվում են միայն մանրակրկիտ հետազոտություններից հետո՝ պոլիսոմնոգրաֆիա /քնի մոնիտորինգ/ էնդոսկոպիկ հետազոտություն, շնչուղիների համակարգչային տոմոգրաֆիա։ Հստակ ցուցումների առկայության դեպքում և օբստրուկցիայի մակարդակը որոշելուց հետո կատարվում է ուվուլոպլաստիկա` արդի սարքերի օգնությամբ։

Հատուկ ուշադրություն է հատկացվում ձայնային համակարգի հիվանդությունների վիրահատական բուժմանը՝ ձայնալարերի էնդոսկոպիկ վիրահատություն Leica միկրոսկոպի օգնությամբ: Այս միջամտությունն իրականացվում է բնական անցքերի միջով, առանց կտրվածքի և հետևաբար, նվազագույն հոսպիտալացման և վերականգնման շրջանով ու բարձր արդյունավետությամբ։

Միկրոսկոպների բազմակի խոշորացումը և բինօկուլյար տեսողության հնարավորությունը զգալիորեն կապասեցնում են վիրահատական դաշտի մեծությունը և տարածվածությունն այնպիսի բարդ վիրահատությունների ժամանակ, ինչպիսիք են․

  • միրինգոտոմիան` սուր օտիտների ժամանակ,
  • միրինգոտոմիան` թմբկաթաղանթի շունտավորմամբ,
  • միրինգոպլաստիկան:

Բաժանմունքում կատարվում են բնածին անոմալիաներով տառապող, ՔԿԱ օրգանների, գլխի և պարանոցի վնասվածքներով հիվանդների վիրահատական բուժում․

  • օտոպլաստիկա` լոշտակության ժամանակ,
  • օտոպլաստիկա` արտաքին ականջի վնասվածքների դեպքում, Բռենդ-Նագատեի եղանակով` կողոսկրի աճարի օգտագործմամբ,
  • խեյլոպլաստիկա` վերին շրթի վերականգնում /նապաստակի շրթունք/,
  • ուրանոուվուլոպլաստիկա` փափուկ քիմքի վերականգնում քիմքի ճեղքվածքի ժամանակ /գայլի երախ/,
  • պարանոցի տարբեր տեղայնացման կիստաների հեռացում /միջին, կողային/,
  • պարանոցի, ականջների և քթի տարբեր տեղայնացման կիստաների հեռացում:

Ի շնորհիվ նյարդավիրաբույժների հետ համագործակծության, բազմապրոֆիլ վիրաբույժների թիմը կատարում է համակցված բարդ վիրահատություններ, օրինակ, գանգի հիմքի կառույցների ախտաբանության ժամանակ հիպոֆիզի ադենոմայի վիրահատություն, տրանսնազալ մուտք դեպի գանգի հիմքի կառույցները, գանգի հիմքի դեֆեկտների փակում, եթե անգամ ուղեկցվում են լիքվորեյայով։ Ի շնորհիվ պլաստիկ վիրաբուժների հետ համագործակցության, իրականացվում են համակցված բարդ վիրահատություններ` րինոսեպտոպլաստիկա և մամոպլաստիկա, րինոսեպտոպլաստիկա և աբդոմինոպլաստիկա և այլն։

ՔԿԱ բաժանմունքի աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով բազմապրոֆիլ վիրաբույժների թիմի կազմում անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են նաև ուռուցքաբան-վիրաբուժներ, նյարդավիրաբուժներ, պլաստիկ և այլ նեղ մասնագիտացված վիրաբուժներ։

Բոլոր վիրաբուժական միջամտությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ:

Նորագույն տեխնոլոգիաների և վիրաբուժական տեխնիկայի կիրառումը զգալիորեն նվազեցրել է տրավմատիզմը, հնարավոր բարդությունների ռիսկերը, բարելավել է բուժման արդյունավետությունը և կրճատել հոսպիտալացումը։

Բաժանմունքի մասնագետները անց են կացնում խորհրդատվություններ և իրականացնում վիրահատություններ Արմավիրի, Տաուշի մարզերում, Մարտակերտում և Հադրութում։

Համագործակցությունը

 «Նաիրի» ԲԿ-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ.

  • պրոֆեսոր ԵԿՏԱ-Նոել Կարապետեան, ՔԿԱ բաժանմունքի վարիչ, Արմանդ Տրուսո կլինիկա, Նեկեր, Փարիզ,
  • պրոֆեսոր Էրեա-Նոել Կարապետյան, ՔԿԱ հիվանդությունների, գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Արմանդ Տրուսո կլինիկա, Նեկեր Փարիզ, Ֆրանսիա,
  • Ջորջ Տաշջյան, բ․գ․դ․, ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Արմանդ Տրուսո կլինիկա, Նեկեր Փարիզ, Ֆրանսիա,
  • պրոֆեսոր Խյալմար Խագեդորն, ՔԿԱ բաժանմունքի վարիչ, Հելիոս Ամպեր Դախաու հիվանդանոց, Մյունխեն, Գերմանիա,
  • պրոֆեսոր Ստեֆան Հոլթման, ՔԿԱ բաժանմունքի վարիչ, Արաբելա կլինիկա, Մյունխեն, Գերմանիա,
  • պրոֆեսոր Լենարցպ, Հաննովեր լսողության կենտրոն (DHZ), Գերմանիա,
  • պրոֆեսոր Լենինսկի-Սխեեդաթ, ՔԿԱ բաժանմունք, Հաննովերի բժշկական դպրոց։

ՔԿԱ բաժանմունքի անձնակազմը մշտապես կատարելագործվում և մասնագիտանում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում:

Կլինիկայում շահագործվում են հետևյալ սարքերը.

  • Կարլ Շտորց (Գերմանիա)  օպտիկական էնդոսկոպ 00, 300, և 700 տեսողական դաշտերով, տեսագրման Sopro Imaging համակարգով,
  • Կարլ Շտորց (Գերմանիա) և Stryker (ԱՄՆ) տեսասարքեր,
  • Կարլ Շտորց օտոսկոպներ,
  • Karl Zeiss Opmi Pico ընկերության մանրադիտակներ` Sopro Imaging տեսագրման համակարգով,
  • երկբևեռ Coblator (Ֆրանսիա) ռադիոհաճախական կոագուլյատոր,
  • Johnson&Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական սարքեր,
  • Leica (Շվեյցարիա) ընկերության օպերացիոն մանրադիտակ։

Բժիշկներ

Գնել Գեորգիի Անանյան
Գնել Գեորգիի Անանյան

ՔԿԱ բաժնի վարիչ

Մասնագիտություն
օտորինոլարինգոլոգ
Գիտական աստիճան
բ․գ․թ․
Կոչում
դոցենտ
գրել
Արսեն Աշոտի Աղաբաբյան
Արսեն Աշոտի Աղաբաբյան

Մասնագիտություն
օտորինոլարինգոլոգ
գրել
Լևոն Ռաֆայելի Թորոսյան
Լևոն Ռաֆայելի Թորոսյան

Մասնագիտություն
Քիթ-կոկորդ-ականջաբան
գրել

Միջոցառումներ

Մյունխենից մասնագետը կանցկացնի  ՔԿԱ հիվանդություններով տառապող պացիենտների հետազոտություն և խորհրդատվություն
Մյունխենից մասնագետը կանցկացնի ՔԿԱ հիվանդություններով տառապող պացիենտների հետազոտություն և խորհրդատվություն
Նաիրի բշկական կենտրոնը տեղեկացնում է, որ 2016թ․ դեկտեմբերի 10 - ից 11-ը Մյունխենի «Հելիոս-Ամպեր» կլինիկայի գլխավոր մասնագետ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Հայլմար Գեռո Հագեդրոնն կկատարի ՔԿԱ հիվանդություններով, ինչպես նաև ՔԿԱ քաղցկեղով տառապող պացիենտների ընդունելություն...
20 հոկտեմբերի 2016 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․