• 	ՔԿԱ ծառայություն
    ՔԿԱ ծառայություն

ՔԿԱ ծառայություն

«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործում է ամբուլատոր ՔԿԱ ծառայություն, որն իրականացնում է «MEDLOR» ՍՊԸ-ն: Ծառայության շրջանակում կատարվում են ախտորոշում, կոնսերվատիվ բուժում, կիրառվում են հիվանդների մոնիթորինգի տարբեր մեթոդներ:

Karl Storz ընկերության Sopro Imaging տեսագրման համակարգով, կոշտ էնդոսկոպների օգտագործմամբ, մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • քթի խոռոչի և հարքթային սինուսների տեսա-էնդոսկոպիկ ախտորոշում. քթի խոռոչի և ըմպանի էնդոսկոպիկ հետազոտություն,
  • տեսա-էնդոսկոպիկ սինուսոսկոպիա. հարքթային սինուսների էնդոսկոպիկ հետազոտություն,
  • տեսա-էնդոսկոպիկ ֆիբրորինոֆարինգոլարինգոսկոպիա. քթի խոռոչի, քիթըմպնի, ըմպանի և կոկորդի էնդոսկոպիկ հետազոտություն։

Karl Storz ընկերության օտոսկոպների, Karl Zeiss Opmi Pico ընկերության միկրոսկոպի, Sopro Imaging տեսագրման համակարգի օգնությամբ կատարվում է տեսաէնդոսկոպիկ օտոսկոպիա. լսողական խողովակի, թմբկաթաղանթի, իսկ պերֆորացիաների դեպքում` թմբկախոռոչի էնդոսկոպիկ հետազոտություն։

   

 

Բժիշկներ

Գայանե Հայկի Սարգսյան
Գայանե Հայկի Սարգսյան

Մասնագիտություն
Քիթ- կոկորդ-ականջաբան
գրել