• Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունք
    Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունք

Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

Բաժանմունքում կատարվում են աղեստամոքսային համակարգի, որովայնի, շնչառական, կրծքավանդակի օրգանների ախտաբանությունների էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջոցառումներ: Ներկայում այն Հայաստանի ամենախոշոր էնդոսկոպիկ բաժանմունքներից է` հագեցված նորագույն սարքերով, որտեղ աշխատում է բարձրակարգ անձնակազմ: Բաժանմունքում պացիենտների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ: Հետազոտությունների ընթացքում միաժամանակ հնարավոր է իրականացնել բիոփսիա, քրոմասկոպիա և Helicobacter pylory առկայությունը հայտնաբերող հետազոտություններ: Կատարվում են նաև հյուսվածքների իմունաբջջաքիմիական և իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ, որոնք համարվում են բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման առավել տեղեկատվական և ճշգրիտ  մեթոդներ:

Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտութուն

Ուլտրաձայնը հնարավորություն է տալիս հայտնաբերել ներքին օրգանների շեղումները, որոնք, սակայն, տեղակայված են որոշ հեռավորության վրա, որի սահմաններից դուրս նորագոյացությունների առկայությունը բժիշկների համար մնում են չբացահայտված: Սյսպիսով, օրգանիզմում գոյություն ունի որոշակի հատված, որտեղ գտնվող նորագայուցությունները չեն բացահայտվում էնդոսկոպիկ և սովորական ուլտրաձայնային հետազոտությամբ: Այս խնդիրը լուծվում  է համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) օգնությամբ:

Էնդոսկոպիկ ուլտրաձայնային (ՈՒՁ) սարքի միջոցով իրականացվում է ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, այդ թվում նաև այն հատվածների, որոնք  սովորական ՈՒՁ հետազոտությամբ անհասանելի են: Էնդոսկոպիկ ՈՒՁ հետազոտությոան շնորհիվ հնարավոր է մի շարք լուրջ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերումը, ինչը զգալի բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Ի տարբերություն ՀՏ-ի, էնդոսկոպիկ ՈՒՁ հետազոտությամբ հնարավոր է զննել ներքին օրգանների խոռոչները տարբեր հարթությունների վրա` հետևելով նրանցից դուրս եկող ծորանների ուղղություններին, հյուսվածքի կոնկրետ տարածքից կատարել բիոփսիա` ՈՒՁ տեսողական վերահսկողությամբ:

Գործունեության հիմնական ուղղությունները

Ախտորոշիչ միջոցառումներց զատ, բաժանմունքում իրականացվում են արտակարգ և պլանային էնդոսկոպիկ վիրահատություններ՝ պոլիպեկտոմիայից մինչև լեղածորանների և ենթաստամոքսային  ծորանների էնդոսկոպիկ միջամտություններ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքում իրականացվում են բուժիչ և ախտորոշիչ էնդոսկոպիա.

  • Էզոֆագոգաստռոդուոդենոսկոպիա
  • Կոլոնոսկոպիա
  • Բրոնխոսկոպիա
  • Էնդոսկոպիկ ռետրոգրադային խոլանգիոպանկրեատոգրաֆիա

Հագեցվածությունը

Բաժանմունքում առկա են.

  • “Olimpus” IF,TJF,CF,BF,GIF Viscera 160,180 ճապոնական ապրանքանիշի ժամանակակից վիդեոէնդոսկոպներ,
  • օժանդակ էլեկտրովիրաբուժական բլոկներ և պապիլոտոմներ,
  • դիաթերմիկ հանգույցներ,
  • “Olimpus” ճապոնական ապրանքանիշի մեխանիկական լիտոտրիպտորներ,
  • “Willson-Cook” իռլանդական ապրանքանիշի մեխանիկական լիտոտրիպտորներ,
  • “Endoflex” գերմանական ապրանքանիշի մեխանիկական լիտոտրիպտորներ:

Էնդոսկոպիկ սարքերի տեխնիկական վիճակը գտնվում է էնդոսկոպների վերանորոգման և սպասարկման գծով բարձր որակավորում ունեցող ինժեներների մշտական հսկողության տակ:

Նոր մեթոդներ էնդոսկոպիայում→

ՆԲԷՄ

Ներբերանային (պերօրալ) էնդոսկոպիկ միոտոմիայի նոր մեթոդի առավելությունը որովայնի խոռոչում առանց կտրվածքի միջամտության իրականացումը և կերակրափողի (բալոնային դիլատացիայի ժամանակ) անվերահսկելի թափածակման (պերֆորացիա) ռիսկի բացակայությունն է, հնարավոր է նաև կատարել միոտոմիա կերակրափողի ավելի մեծ երկայնքով: ՆԲԷՄ մեթոդն ապացուցել է համեմատական անվտանգությունը վարակի տարածման ռիսկի, հեմոդինամիկայի, շնչառական և մարսողական խանգարումների տեսանկյունից:

ԷնդոՈՒՁՀ

Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը (էնդոՈՒՁՀ) ՈՒՁ հետազոտումն է օրգանների ներսից, ինչը թույլ է տալիս մանրակրկիտ զննել ներքին օրգանները և տեսնել այն փոփոխությունները, որոնք անհասանելի են ստանդարտ ՈՒՁ հետազոտության ժամանակ: Հետազոտությունները կատարվում են հատուկ էնդոսկոպի օգնությամբ, որի ծայրին` օպտիկական սարքից զատ, տեղադրված է փոքրիկ ՈՒՁ ընդունիչ: Ուլտրաձայնը՝ արտացոլվելով ներքին օրգաններից, հետ է վերադառնում ընդունիչ և  հնարավորություն տալիս ստանալ դրանց պատկերը մոնիտորի էկրանին: Սակայն ուլտրաձայնի ուժը նվազում է հյուսվածքների խորքում, և շատ օրգաններ հնարավոր չէ մանրակրկիտ զննել:

ԷնդոՈւՁՀ իրականացվում է մարսողական համակարգի օրգանների (կերակրափող, ստամոքս, հաստ և ուղիղ աղիներ) ախտաբանությունների ժամանակ` գտնվելով այդ օրգանների խոռոչում, և այդ համակարգի հարևանությամբ գտնվող որովայնի խոռոչի այլ օրգանների (ենթաստամոքսային գեղձ, լեղուղիներ, լեղապարկ, լյարդ) հետազոտման ժամանակ: Կերակրափողով ՈւՁՀ-սքանավորումը հնարավորություն է տալիս ստանալ միջնորմի օրգանների պատկերը: Ներքին օրգաններից զատ, ԷնդոՈւՁ հետազոտությամբ կարելի է որոշել նաև որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում գտնվող լիմֆատիկ հանգույցների վիճակը:

Էլաստոգրաֆիան ԷնդոՈՒՁ հետազոտությունների ժամանակ

Սոնոէլաստոգրաֆիան էնդոՈւՁ հետազոտությունների ժամանակ բարձր զգայունությամբ և ճշգրտությամբ բնորոշում և տարբերակում է լիմֆատիկ հանգույցների բարորակ և չարորակ փոփոխությունները: Սոնոէլաստոգրաֆիկ պատկերը լրացնում է էնդոՈւՁՀ ժամանակ կատարած սքանավորման այլ ռեժիմները` թույլ տալով բազմաթիվ լիմֆատիկ հանգույցների վնասվածքների դեպքում առավել դիպուկ բարակասեղային ասպիրացիոն բիոփսիա կատարել:

ՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ԷՆԴՈՍԿՈՊԻԱ →

Աղեստամոքսային համակարգի զննման համար ներկայում ամենադժվար հասանելի մասերից է բարակ աղին: Բարակ աղու երկարությունը անհատական է` մոտավորապես 3-5 մետր: Մինչև վերջերս հետազոտման համար տեսանելի էին բարակ աղու վերին հատվածից` 30-40 սմ (տասներկումատնյա աղիք) և ստորին հատվածից` 10-20 սմ (զստաղիք): Իսկ ճառագայթային և ոչ ինվազիվ հետազոտման մեթոդները հնարավորություն են տալիս որոշել միայն ակնհայտ ախտաբանությունը: Այս խնդրիրը լուծվեց տեսապարկուճային էնդոսկոպիայի միջոցով, որը բարակ աղիների հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ է: Պարկուճային էնդոսկոպը փոքր տեսախցիկիկ պարունակող սարք է, որի առավելություններն են՝ փոքր քաշն ու չափը, ոչ վիրահատական միջամտության կիրառումը, վարակի տարածման բացառումը: Այն անցավ է և  ամբողջ հետազոտության ընթացքում մարդը պահպանում է իր սովորական ակտիվությունը:

Բաժանմունքում տեսապարկուճային էնդոսկոպիայի ներդման հիմք ծառայեց Չինաստանի Jinshan տեխնոլոգիական ընկերության հետ համագործակցությունը, որը տեսակապսուլային տեխնոլոգիայի ոլորտում առաջատար է:

Նորարական տեխնոլոգիաների ներդնումը «Նաիրի» ԲԿ-ում, մասնավորապես` ստամոքսաղիքային հիվանդությունների հետազոտության և ախտորոշման բնագավառում, կնպաստի Հայաստանում բժշկությունն այդ ոլորտում հասցնել համաշխարհային մակարդակի:

Բժիշկներ

Վարդգես Ռուբենի Կանայան
Վարդգես Ռուբենի Կանայան

Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունքի ղեկավար

Մասնագիտություն
բժիշկ-էնդոսկոպիստ
գրել

Նորություններ

Առաջին անգամ Հայաստանում աղեստամոքսային տրակտի հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ՝ կապսուլային էնդոսկոպիա
Առաջին անգամ Հայաստանում աղեստամոքսային տրակտի հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ՝ կապսուլային էնդոսկոպիա
Կապսուլային էնդոսկոպիան՝ Էնդոսկոպիկ տեսակապսուլայի օգնությամբ բարակ աղիների հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ է: Այն փոքր տեսախցիկիկ պարունակող սարք է: Նաիրի ԲԿ-ի ղեկավարության հրավերով 2016 թ. սեպտեմբերի 29- ին տեխնոլոգիական Jinshan (Չինաստան) ընկերության ներկայացուցիչ...
6 հոկտեմբերի 2016 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Էնդոսկոպիկ ախտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների կիրառումը Հայաստանում` «Նաիրի» ԲԿ- ում
Էնդոսկոպիկ ախտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների կիրառումը Հայաստանում` «Նաիրի» ԲԿ- ում
Էնդոսկոպիան՝ ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որն իրականացվում է հատուկ սարքով ՝ էնդոսկոպով: Ստամոքսաաղիքային էնդոսկոպիան հանդիսանում է ախտորոշման առաջնային և լավագույն մեթոդներից մեկը, առանց վիրաբուժական միջամտության և հիվանդին հետազոտելու ամենահաճախ կիրառվող...
13 սեպտեմբերի 2016 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․

Միջոցառումներ

Նորարարական տեխնոլոգիաները Նաիրի ԲԿ. պարկուճային Էնդոսկոպիա
Նորարարական տեխնոլոգիաները Նաիրի ԲԿ. պարկուճային Էնդոսկոպիա
Սեպտեմբերի 29, 2016 թ., ժամը 16.00-ին Նաիրի բժշկական կենտրոնի լսարանում (5-րդ հարկ) տեղի կունենա աղեստամոքսային տրակտի սկզբունքորեն նոր մեթոդի ներկայացում: Տեսակապսուլային Էնդոսկոպիան դա աղեստամոքսային տրակտի հետազոտություն է բոլոր մակարդակներում 11 մմ տրամագծով եւ 26 մմ երկարությամբ պարկուճի օգնությամբ (OMOM Պարկուճային Էնդոսկոպիկ համակարգ): Մասնակցության են հրավիրվում էնդոսկոպիստները եւ գաստրոէնտերոլոգները։
28 սեպտեմբերի 2016 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․