• Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
  • Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա

Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայությունը հիմնադրվել է 2015 թվականին, որի գործունեության հիմնական ուղղությունը գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններն են։ Ծառայության մասնագետները հիմնադրել են Ողնաշարի նվազագույն ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիան (AAMIESS), որը համարվում է ISMISS-ի  (Ողնաշարի նվազագույն ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիա) հայաստանյան մասնաճյուղը: Կլինիկան սերտ համագործակցում է ISMISS-ի մի շարք առաջատար մասնագետների հետ` պրոֆեսոր Հ. Լեունի, Վ. Ռադչենկոնի, Բ. Դարուոնոնի, Է. Չեսնուլիսի, Վ. Պարֆյոնովի, Մ. Ստեփանյանի, Յու. Գրիգորյանի, Մ. Շուբերտի և այլոց հետ:

Գործունեության հիմնական ուղղությունները

Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը ողնուղեղի և ողնաշարի ուռուցքային, վնասվածքային և այլ ախտաբանությունների վիրաբուժությունն է: Կլինիկայի մասնագետներն առաջինն են, որ Հայաստանում իրականացրել են ողի մարմնի վերտեբրոպլաստիկա, միջողային աճառի ճողվածքի էնդոսկոպիկ հեռացում դեռևս 2007 թվականին: Ներկայում իրականացվում են միջազգային պահանջներին համապատասխան նյարդավիրաբուժության ոլորտի բոլոր վիրահատությունները. ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ, կոտրվածքների և ուռուցքների ժամանակ` տարբեր հատվածների տրանսպեդիկուլյար ֆիքսացիա և վերտեբրոպլաստիկա, ուռուցքների՝ աբլիացիայի եղանակով, այրում և հեռացում:

Կլինիկայում` առաջինը Հայաստանում, շահագործվում է Cosman RF գեներատորը, որը թույլ է տալիս իրականացնել ներքոնշյալ միջամտությունները:

1. Միջողային աճառների փոքր չափի ճողվածքների դեպքում կատարվում է աբլյացիա` համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հսկողության պայմաններում, տեղային անզգայացմամբ: Հատուկ ասեղը մտցվում է միջողային աճառի մեջ և միացվում գեներատորին, ինչի արդյունքում արտազատվում է ջերմային էներգիա, տեղի է ունենում աճառի կնճռոտում, և ճողվածքը հետ է քաշվում:

2. Ողնաշարի հոդերի բորբոքման հետևանքով (սպոնդիլոարթրոզներ) և արտահայտված մեջքի ցավերի պատճառով ողնաշարում կաշկանդվում է շարժումների ծավալը, առաջանում է մշտական լարվածություն: Այս դեպքում կատարվում է ողնաշարի ախտահարված հոդերի դեներվացիա՝ տեղային ցավազրկման պայմաններում: Հատուկ ասեղները ներդրվում են ախտահարված հոդերի վրա և կատարվում վերջիններիս դեներվացիա, ինչի արդյունքում ցավային համախտանիշը վերանում է:

3. Cosman RF տեխնոլոգիայով իրականացվում է եռորյակ նյարդի նևրալգիայի բուժում` զգացողական ճյուղերի դեներվացիայի միջոցով:

4. Ուռուցքային ախտահարումներով տառապող պացիենտներին, որոնց մոտ ցավային համախտանիշը խիստ արտահայտված է և չի անցնում նույնիսկ թմրաբեր ցավազրկողներ օգտագործելիս, ցավը թեթևացնելու նպատակով առաջարկվում է ՀՏ հսկողությամբ` մաշկանց խորդոտոմիա: Միջամտության էությունը ողնուղեղի վերին պարանոցային մակարդակում (C1-C2) սպինաթալամիկ ուղու զգացողական նյարդաթելերի դեներվացիան է: Արդյունքում մարմնի մի կեսի խորանիստ զգայողությունը նվազում կամ վերանում է, և ուռուցքից առաջացած ցավային գրգիռները չեն փոխանցվում գլխուղեղ, այսպիսով` հիվանդը ձերբազատվում է ցավից: Այլընտրանքային բուժման ձև է ողնուղեղի ստիմուլիացիան, որի ժամանակ տեղադրվում է հատուկ դրդիչ, որը կասեցնում է ցավային գրգիռների փոխանցումը:

Կլինիկայում 2016 թվականից իրականացվում են ողնուղեղի ստիմուլիացիոն վիրահատություններ, որոնց արդյունքում ողնուղեղի տարբեր ախտահարումներով տառապող հիվանդներն ապաքինվում են: Այստեղ իրականացվում է նաև գլխուղեղի նորագոյացությունների վիրաբուժություն: Էնդոսկոպիկ նյարդվիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան միակն է Հայաստանում, որտեղ կատարվում է հիպոֆիզի ուռուցքների էնդոնազալ էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնց առավելությունը վիրահատությունների իրականացումն է առանց գանգահատման, և ստացիոնար բուժումը չի գերազանցում 5-6 օրը:

2016թ. կլինիկան համալրվել է STEALTHSTATION նեյրոնավիգացիոն համակարգով և INTEGRA ուլտրաձայնային դեստրուկտորով, որոնք նորույթ են ՀՀ նյարդավիրաբուժության ոլորտում: Այս ռեձքբերման շնորհիվ նվազագույնի են հասցվում ներվիրահատական հնարավոր բարդությունների հավանականությունը:

Կլինիկան սերտ համագործակցում է ՌԴ, Գերմանիայի տարբեր կլինիկաների գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել համատեղ վիրահատություններ` հրավիրելով նրանց «Նաիրի» ԲԿ:

Կլինիկայում իրականացվող հիմնական վիրաբուժական միջամտությունները

Ողնաշարի և ողնուղեղի ախտահարումների ժամանակ.

Գլխուղեղի ախտահարումների ժամանակ.

  • գլխուղեղի նորագոյացությունների հեռացում` նեյրոնավիգացիայի և ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ,
  • հիպոֆիզի ադենոմայի էնդոսկոպիկ հեռացում` տրանսնազալ մուտքով,
  • գանգուղեղային վնասվածքների և հեմոռագիկ կաթվածների վիրահատական բուժում,
  • դեղորայքային բուժման չենթարկվող էպիլեպսիայի վիրահատական բուժում,
  • գլխուղեղի տարբեր ախտահարումների դեպքում` նեյրոնավիգացիոն հսկողությամբ բիոփսիա:

Նորարար տեխնոլոգիաներ եւ մեթոդաբանություն

  • COSMAN RF տեխնոլոգիայով տարբեր բնույթի ցավային համախտանիշերի բուժում,
  • գլխուղեղի և ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատություններ,
  • ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ` տիտանե իմպլանտների և ոսկրային ցեմենտների կիրառմամբ,
  • գլխուղեղի բնածին և ուռուցքային ախտահարումների վիրահատական բուժում` STEALTHSTATION  նավիգացիոն համակարգի կիրառմամբ,
  •  գլխուղեղի ուռուցքների ընտրողական հեռացում` ներվիրահատական ուլտրաձայնային դեստրուկտորի օգնությամբ

Նորարարական սարքեր.

Նորություններ

Գանգոսկրի դեֆեկտի վերականգնում. կլինիկական դեպք
Գանգոսկրի դեֆեկտի վերականգնում. կլինիկական դեպք
«Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս վիրահատվեց զինծառայության ժամանակ գանգոսկրի վնասվածքով զինվոր, ում մոտ տարած վիրահատությունից հետո առկա էր ճակատային շրջանի՝ դեպի գանգի հիմք գնացող մեծ չափերի դեֆեկտ...
14 մարտի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ
Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ
Նորագույն մեթոդով գանգոսկրի դեֆեկտների բուժման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի հետ...
5 մարտի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ
Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ
Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս առաջարկել DePuy Spine ընկերության իմպլանտները՝ որպես վստահելի և որակյալ: Դրա մասին են վկայում կատարված բազմաթիվ վիրահատությունները և դրանց հեռակա արդյունքները: Այս իմպլանտների առավելությունը կայանում է նրանում...
30 հունվարի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Ողնաշարի կարկամության և ցավի բուժում. COSMAN RF
Ողնաշարի կարկամության և ցավի բուժում. COSMAN RF
Սպոնդիլոարթրոզը հիվանդություն է, որն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ախտահարման հիմնական նշաններից է...
25 հունվարի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․