• Էնդոկրինոլոգիական բաժանմունք
    Էնդոկրինոլոգիական բաժանմունք

Էնդոկրինոլոգիական բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների ախտորոշումը և բուժումը։ Բաժանմունքի գործունեության հիմնական սկզբունքն է. օգտագործել էնդոկրին հիվանդությունների առաջադեմ ախտորոշիչ և բուժման սխեմաները` ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան: Նորարարական տեխնոլոգիաների և ձեռքբերումների, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ մեթոդների ակտիվ օգտագործումը էնդոկրինոլոգիայի ոլորտում թույլ են տալիս ճշգրիտ և ժամանակին բացահայտել էնդոկրին հիվանդությունները.

  • հորմոնների, ճարպային և ածխաջրային նյութափոխանակության արգասիքների խտության որոշում` ճշգրիտ մեթոդներով,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • ճառագայթային ախտորոշում,
  • սցինտիգրաֆիա,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա,
  • բիոփսիա,
  • դենսիտոմետրիա։

«Նաիրի» ԲԿ բազմապրոֆիլային բնույթի շնորհիվ պացիենտները կարող են նեղ մասնագիտական խորհրդատվություն ստանալ բազմամասնագիտական ​​թիմի կողմից` սրտաբան, ակնաբույժ, նեֆրոլոգ, էնդոկրին վիրաբույժ, անոթային վիրաբույժ և այլ մասնագետներ, ինչը մեծապես նպաստում է հիվանդության ժամանակին ախտորոշմանը և արդյունավետ բուժմանը։

Հիվանդի վիճակը բարելավելու և բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բաժանմունքում, դեղորայքային բուժման հետ համատեղ, իրականացվում են ֆիզիոթերապևիկ միջոցառումներ, յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է սննդակարգ։

Բաժանմունքի բազայի վրա գործում է շաքարախտի, ճարպակալման և վահանագեղձի ինքնակառավարման դպրոցը, որտեղ  հիվանդները սովորում են ինսուլինի ներարկման (ներարկիչներով, գրչներով), անձնական սննդակարգի մշակման, կալորիաների հաշվարկման հմտությունները, ինչի շնորհիվ հնարավոր է կանխել բարդությունների զարգացմումը:

Ակտիվորեն ներդրվում են ախտորոշման արդի մեթոդներ (ինսուլինային պոմպ,  գլյուկոզայի մակարդակի որոշման շարունակական մոնիտորինգի համակարգ (CGMS), որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել  վաղ շրջաններում, վերահսկել բուժման արդյունավետությունը, որոշել ինսուլինի դոզան և մշակել բուժման անհատական սխեմա:

Փորձառու էնդոկրինոլոգ մասնագետները տրամադրում են մասնագիտացված ​​օգնություն մի շարք էնդոկրին հիվանդությունների ժամանակ.

  • 1-ին և 2 տիպի շաքարային դիաբետ,
  • վահանագեղձի հիվանդություններ,
  • հիպոֆիզի հիվանդություններ,
  • ճարպակալում,
  • մակերիկամների հիվանդություններ,
  • հարվահանագեղձի հիվանդություններ,
  • ոսկրի մետաբոլիկ հիվանդություններ (օստեոպորոզ, վիտամին D3-ի անբավարարություն)։

Գործընկերներ

  • Անտոն Լուգեր, պրոֆեսոր, էնդոկրինոլոգիայի և նյութափոխանակության բաժնի ղեկավար, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց և բժշկական դպրոց, Ավստրիա,
  • Ռոժինսկայա Լյուդմիլա Յակովլևնա, բ.գ.դ., դոցենտ, նեյրոէնդոկրինոլոգիայի և օստեոպաթիայի բաժանմունքի ավագ գիտաշխատող, ՌԴ,
  • Կարոնովա Տատյանա Լեոնիդովնա, բ.գ.դ., Կլինիկական էնդոկրինոլոգիայի լաբորատորիայի վարիչ, Ֆակուլտետային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր,
  • Էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոն, նեյրոէնդոկրինոլոգիայի և ոսկրերի բաժանմունք,
  • Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիա (AMTN),
  • Վահանագեղձի եվրոպական ասոցիացիա (ETA):

Բժիշկներ

Նոնա Մարտիրոսյան
Նոնա Մարտիրոսյան

Թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն, թերապևտիկ կլինիկայի ղեկավար

Մասնագիտություն
Էնդոկրինոլոգ
Գիտական աստիճան
բ․գ․թ․
գրել
Հենրիետա Հայկի Քյանդարյան
Հենրիետա Հայկի Քյանդարյան

Մասնագիտություն
Էնդոկրինոլոգ
Գիտական աստիճան
Բժշկական Գիտությունների Թեկնածու
գրել