Էնդոկրինոլոգիական ծառայություն
Ընդհանուր բնութագիրը
«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիայի բաժանմունքն իրականացնում է լայն սպեկտրի էնդոկրին հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը: Բաժանմունքի գործունեության հիմնական սկզբունքներն են հանդիսանում էնդոկրին հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը ապացուցողական բժշկության սկզբունքներին համաապատասխան և ըստ միջազգային ուղեցույցների:
Էնդոկրին բնագավառի ձեռքբերումների և նորարարական տեխնոլոգիաների, ախտորոշման լաբորատոր և գործիքային եղանակների ակտիվ կիրառումը թույլ են տալիս ժամանակին և ճշգրիտ հայտնաբերել էնդոկրին հիվանդությունները.
Ճարպային և ածխաջրային փոխանակության, հորմոնների կոնցենտրացիայի որոշման բարձր զգայնության եղանակներ,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- ռենտգենաբանական հետազոտում,
- սցինտիգրաֆիա,
- համակարգչային շերտագրություն,
- մագնիսառեզոնանսային շերտագրություն,
- բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա,
- դենսիտոմետրիա։
Ակտիվորեն ներդրվում են ախտորոշման ժամանակակից եղանակները, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում և վերահսկել բուժման արդյունավետությունը՝ պոմպային ինսուլինաթերապիա, գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի համակարգ (CGMS), որը թույլ է տալիս շտկել ինսուլինի դեղաչափը և բուժման սխեման յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես:
Բաժանմունքի բազայի վրա աշխատում է շաքարային դիաբետի, ճարպակալման և թիրեոիդոլոգիայի ինքնավերահսկման դպրոցը, որտեղ հիվանդները սովորում են ինսուլին ներարկել (ներարկիչներով, ներարկիչ-գրիչներով), սնուցման անձնական օրագիր կազմել՝ կալորիաների հաշվարկով և այլն, որը հնարավորություն է տալիս կանխել բարդությունները:
![]() |
![]() |
Փորձառու բժիշկ-էնդոկրինոլոգները մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերում էնդոկրին համակարգի տարբեր խանգարումներով հիվանդների լայն շրջանին.
- 1 և 2 տիպի շաքարային դիաբետ, շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելում և բուժում,
- վահանաձև գեղձի հիվանդություններ,
- հարվահանաձև գեղձի հիվանդություններ,
- հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ,
- մակերիկամի հիվանդություններ,
- ոսկրային մետաբոլիզմի հիվանդություններ (օստեոպորոզ, վիտամին D 3-ի անբավարարություն),
- վերարտադրողական խանգարումներ,
- ճարպակալում:
«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմամասնագիտական պրոֆիլի շնորհիվ էնդոկրինոլոգիական հիվանդներն ապահովվում են տարբեր նեղ մասնագետների խորհրդատվությամբ, ովքեր մտնում են բազմապրոֆիլ թիմի կազմի մեջ , այդ թվում սրտաբաններ, ակնաբույժներ, նեֆրոլոգներ, էնդոկրին վիրաբույժներ, նյարդավիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և այլ մասնագետներ, ինչը զգալիորեն հեշտացնում է հիվանդության ժամանակին ախտորոշումը և նպաստում է արդյունավետ և բազմակողմանի բուժմանը:
Գործընկերներ
- Anton Luger, MD, Professor of Medicine, Head of Division of Endocrinology and Metabolism, Department of Medicine III, Medical University of Vienna, General Hospital of Vienna, Vienna, Austria
- Maria Grazia Castagna- Professor of Medicine, Head of Division of Endocrinology and Metabolism, University Hospital of Siena, Italy.
- Եվրոպական Թիրեոիդոլոգիայի Ասոցիացիա (European Thyroid association, ETA)
- European Association for the Study of Diabetes (EASD)
- Լյուդմիլա Յակովի Ռոժինսկայա, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ ԱՆ Էնդոկրինոլոգիական գիատական կենտրոնի Դաշնային Պետական Բյուջետային Հաստատության նեյրոէնդոկրինոլոգիայի և օստեոպաթիայի բաժանմունքի գլխավոր գիտաշխատող,
- Տատյանա Լեոնիդի Կարոնովա, բ.գ.դ., Կլինիկական էնդոկրինոլոգիայի Գիտահետազոտական Լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի ԱՆ ՛՛ Վ.Ա.Ալմազովի անվան հյուսիս-արևմտյան դաշնային բժշկական հետազոտական կենտրոն՛՛ Դաշնային Պետական Բյուջետային Հաստատություն, ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Սանկտ-Պետերբուրգի Առաջին Պետական Բժշկական Համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր,
- ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիա:
Բժիշկներ
Մարտիրոսյան Նոնա Համլետի, բ․գ․թ․, էնդոկրինոլոգ, թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն
Ավետիսյան Մարիամ, էնդոկրինոլոգ
Էլչիբեկյան Գայանե Մելսի, Էնդոկրինոլոգ