• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Էնդոկրինոլոգիական ծառայություն

«Նաիրի»ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայությունն ապահովում է լայն սպեկտորի էնդոկրին հիվանդությունների ախտորոշումը և բուժումը:

Ծառայության գործունեության հիմնական սկզբունքները` միջազգային ուղեցույցներին համապատասխան, էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից սխեմաների, լաբորատոր և գործիքային ախտորոշման նորարարությունների և ձեռքբերումների գործնականում ակտիվ կիրառումն է, որը հնարավորություն է տալիս ժամանակին և ճշգրիտ հայտնաբերել էնդոկրին հիվանդությունները:

«Նաիրի» ԲԿ բազմամասնագիտական պրոֆիլի շնորհիվ էնդոկրին հիվանդները կարող են ստանալ բազմապրոֆիլ թիմի տարբեր մասնագետների խորհրդատվությունը, այդ թվում` սրտաբանների, ակնաբույժների, նեֆրոլոգների, էնդոկրին վիրաբույժների, անոթային վիրաբույժների և այլն, ինչը զգալիորեն հեշտացնում է հիվանդության ախտորոշումը և նպաստում է արդյունավետ ու բազմակողմանի խնամքին:

Ակտիվորեն ներդրվում են ախտորոշման ժամանակակից եղանակները, որոնք հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերել հիվանդությունը և վերահսկել բուժման արդյունավետությունը. պոմպային ինսուլինաթերապիա, գլյուկոզայի մշտական մոնիտորինգի համակարգ (CGMS), ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար անհատականորեն շտկել ինսուլինի դեղաչափը և բուժման սխեման:

Բոլոր հիվանդներն անցնում են շաքարային դիաբետի, ճարպակալման և թիրեոիդոլոգիայի դպրոցը, որտեղ սովորում են ինսուլին ներարկել (ներարկիչով, ներարկիչ-գրիչով), կազմել սնուցման անհատական օրագիր՝ կալորիաների հաշվարկով և այլն, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների զարգացումը:

Գործունեության առաջնային ուղղություններն են.

  • ածխաջրային փոխանակության խանգարումների ախտորոշում և բուժում (այդ թվում` նախադիաբետի, շաքարային դիաբետի),
  • վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում,
  • կալցիում-ֆոսֆորական, վիտամին D3 փոխանակության խանգարումների ախտորոշում և կարգավորում, օստեոպորոզի կանխարգելում և բուժում,
  • հիպոֆիզի, մակերիկամների հիվանդությունների ախտորոշում և բուժում,
  • ճարպակալման ախտորոշում և բուժում, վիրաբույժների հետ համատեղ` հիվանդների նախապատրաստում բարիատրիկ վիրահատություններին,
  • դաշտանային ցիկլի խանգարումների կարգավորում (գինեկոլոգների հետ համատեղ),
  • կլիմակտերիկ համախտանիշով հիվանդների վարում: