• Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. աուդիոլոգիական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. ՔԿԱ ծառայություն

Մաշկաբանական ծառայություն

Եթե մաշկային հիվանդությունն առաջացել է բացառապես արտաքին գործոնների ազդեցությամբ, մաշկաբանն ինքնուրույն կազմում է բուժման անհատական սխեման: Եթե զննման և լրացուցիչ հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ մաշկային խնդիրներն առաջացել են ներքին ախտաբանական գործընթացների արդյունքում, ապա բժիշկը պացիենտին նշանակում է այլ նեղ մասնագետների խորհրդատվություն:

Ե՞րբ դիմել մաշկաբանին

Պետք չէ հետաձգել մաշկաբանին այցը հետևյալ դեպքերում.

  • մաշկի վրա տարբեր բնույթի ցանավորման, բծերի և նորագոյացությունների առաջացում,
  • մաշկային ծածկույթի այտուց և կարմրություն,
  • դեմքի և մարմնի մաշկի անառողջ գույն,
  • անոթային աստղիկների, ճաքերի, էրոզիաների կամ «պարկերի» առաջացում,
  • քոր, թեփոտում և այլն:

Երբեք մի՛ հետաձգեք մաշկաբանին այցը՝ հուսալով, որ նշված կամ այլ նմանատիպ ախտանիշներն ինքնուրույն կանցնեն: Մաշկային խնդիրները կարող են վկայել ավելի լուրջ ներքին ախտաբանությունների մասին, որոնք կարող են հարաճել` յուրաքանչյուր օր նվազեցնելով արդյունավետ և արագ բուժման շանսերը: Պետք չէ մոռանալ նաև անբարենպաստ կոսմետիկ միջոցների օգտագործման հետևանքով առաջացած խնդիրների մասին, որոնք հետագայում կարող են անդրադառնալ արտաքին տեսքի և հոգեբանական վիճակի վրա:

Կաբինետի աշխատանքի առաջնային ուղղություններն են.

  • մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում,
  • սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում,
  • մաշկի, մազերի, եղունգների սնկային հիվանդությունների ախտորոշում,
  • սնկային հիվանդությունների բուժում,
  • ակնեի, դեմոդեկոզի ախտորոշում և բուժում,
  • հպավարակիչ մոլյուսկի հեռացում: