• Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
    Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Լազերային վիրաբուժություն: Վիրահատարան:
    Ակնաբուժական կլինիկա: Լազերային վիրաբուժություն: Վիրահատարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Աչքի միկրովիրաբուժության բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Աչքի միկրովիրաբուժության բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Ախտորոշման բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Ախտորոշման բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկա
    Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
    Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
    Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
  • Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
    Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք

Խորհրդատվական ծառայություն (կոնսերվատիվ և լազերային բուժում)

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայի խորհրդատվական ծառայությունն իրականացնում է տեսողության խանգարումներով պացիենտների  առաջնային ամբողջական հետազոտում, ինչն աչքի առողջության ամենաառաջնային և կարևոր քայլն է: Աչքի ախտաբանությունների զարգացման վաղ ախտորոշումը հնարավորություն է` արդյունավետ բուժում  կազմակերպել ժամանակին:

Աչքի հիվանդությունների բուժման համար կլինիկայում կիրառվում են կոնսերվատիվ և լազերային բուժման ժամանակակից մեթոդները. ավանդական դեղորայքային բուժում, կենսա-ռեզոնանսային, լուսաալիքային, գունաալիքային թերապիա, ռեֆլեքսաթերապիա, հոմեոպատիկ և այլ բուժման մեթոդներ:

Կարճատեսությամբ, հեռատեսությամբ և աստիգմատիզմով  տառապող պացիենտները կարող են ընտրել տեսողության շտկման հեշտ և մատչելի միջոց՝ ակնոց, իսկ ակնոց կրելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է լազերային և վիրահատական բուժում:

 

Կլինիկայում շահագործվում են Zeiss (Գերմանիա) ընկերության արտադրանքի վերջին սերնդի լազերները, որոնք կիրառվում են աչքի հատակի հիվանդությունների բուժման, գլաուկոմայի ու կրկնվող կատարակտի վիրաբուժության գործընթացում: Լազերային բուժումը նշանակվում է ամբուլատոր պայմաններում ակնաբուժական ամբողջական հետազոտությունից հետո:

Խորհրդատվական ծառայությունում կրկնակի հետազոտություն է իրականցվում բուժման կուրսն ավարտած կամ լազերային և վիրաբուժական միջաmտությամբ բուժված պացիենտների մոտ:

Առաջնային զննում

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի առաջնային զննման կազմակերպումը նախատեսված է առաջնակի դիմող պացիենտների համար, որոնք առաջին անգամ են բախվում աչքի հիվանդությունների դրսեւորման հետ, կամ դիմում են  կանխարգելման նպատակով:

Առաջնային զննման սենյակում իրականացվում են.

  • տեսողության սրության որոշում և, անհրաժեշտության դեպքում, ակնոցներ կրելու անհրաժեշտությունը որոշելու համար`  շտկման թեստավորում,
  • աֆտոռեֆրակտոմետրիա՝ աչքի ռեֆրակցիայի (օպտիկայի) ավտոմատ որոշում, անհրաժեշտության դեպքում` ընթերցելու կամ համակարգչով աշխատելու համար ակնոցների նշանակում,
  • ֆորոպտերի՝ ակնոցի ուղղման ժամանակակից մեթոդի միջոցով ռեֆրակցիայի սխալի չափում,
  • ներակնային ճնշման որոշում` պնեւմոտոնոմետրիայի մեթոդով, որը հետազոտության ժամանակակից անշփում միջոց է եւ գլաուկոմայի վաղ ախտորոշման առաջնային եղանակ է,
  • տեսողության սրության եւ բնույթի, երկտեսության եւ գունատեսության առկայության որոշում, տեսողական շեղումների հայտնաբերում` նշանների պրոյեկցիոն սարքի միջոցով:

Առաջնային զննումն անցնելուց և հիվանդություն հայտնաբերելուց հետո առավել խորը հետազոտության կամ բուժման նպատակով պացիենտին ուղղորդում են համապատասխան մասնագետի մոտ:

Առաջնային ախտորոշման համար կիրառվում են.

  • Ուղիղ օֆթալմոսկոպ Heine K180,
  • Huvitz ընկերության HRK-7000 ավտոռեֆկերատոմետր,
  • Առանց հպման ավտոմատ տոնոմետր Reichert7,
  • Reichert ընկերության Xcel 255 ճեղքային լամպ,
  • Huvitz ССР-3100 ավտոմատ պրոյեկտոր:

Նորություններ

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով: Տեսողության կորստի հիմնական պատճառը...
23 հունվարի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․

Գնացուցակ