• Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք

Համակարգչային տոմոգրաֆիա

Ընդհանուր բնութագիրը

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) նորագույն, բարձր տեխնոլոգիական արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է: Այն հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով  պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Բաժանմունքում կիրառվող ՀՏ-ն բնութագրվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ:

Գործունեության հիմնական ուղղությունները

ՀՏ ծառայությունն օրական սպասարկում է տարբեր ախտաբանություններով 40-ից ավելի պացիենտների: Գերակշռում են գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով պացիենտները, այնուհետև` ուռուցքային և բորբոքային հիվանդություններով պացիենտները:

ՀՏ իրականացվում է.

  • գլխուղեղի ՀՏ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով պացիենտների մոտ,
  • պոլիտրավմաների ախտորոշում,
  • բոլյուսային կոնտրաստավորմամբ ՀՏ,
  • կոնտրաստային նյութի կիրառմամբ` ՀՏ-անգիոգրաֆիա ,
  • վիրաբուժական ծանր հիվանդությունների ախտորոշում,
  • ուռուցքային հիվանդությունների հայտնաբերում,
  • անոթային ախտաբանությունների ախտորոշում,
  • ոսկրային ախտաբանությունների ախտորոշում,
  • սրտի ՀՏ,
  • ՀՏ` ինտերվենցիոն միջամտությունների ժամանակ /բիոփսիա, դրենավորում/:

Somation Sensation Cardiac 64 համակարգչային տոմոգրաֆը լավագույն լուծում է ամբողջ մարմնի վիզուալիզացիայի, օրգանիզմի ցանկացած օրգան-համակարգի ախտաբանությունների ախտորոշման համար, ներառյալ ՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները: Սարքավորման միջոցով հնարավոր է իրականացնել ՀՏ անգիոգրաֆիա, սպիրալային և անոթների պատկերների հետազոտություն՝ անոթային անոմալիաների, անևրիզմների, աթերոսկլերոտիկ վահանիկների և ստենոզների հայտնաբերման համար: Գործունեության բարձր արդյունավետությոամբ համակարգերը  և հետազոտության արդյունքում արձանագրությունները համապատասխանում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ժամանակակից պահանջներին:

Siemens-ի կողմից մշակված եզակի z-Sharp տեխնոլոգիան ապահովում է հետազոտության ընթացքի բարձր արագություն, ճշգրտություն և ՀՏ պատկերների մանրամասնում:

Բժիշկներ

Ղալումյան Կոստան Սամվելի, ռադիոլոգ, Ախտորոշման կլինիկայի ղեկավար
Առաքելյան Էլեն Կարապետի,  ԿՏ-բժիշկ
Իսահակյան Եկատերինա Յանի, ԿՏ-բժիշկ
Համբարձումյան Նելլի Սաշայի, ԿՏ-բժիշկ

 

Նորություններ

Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը
Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը
Մատենադարանի կոնֆերանս դահլիճում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ) կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը, որն իր հյուրընկալ հարկի տակ համախմբել էր շուրջ 200 մասնակիցների ու հյուրերի: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՌՀԱ նախագահ, «Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Կոստան Գալումյանը։ Իր խոսքով...
17 հունիսի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով
«Նաիրի» բժշկական կենտրոնն օրերս համալրվեց նոր, գերժամանակակից «Siemens» ընկերության SIEMENS Healthineers Go Top 128 slice համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարաբնույթ ռադիոլոգիական հետազոտություններ...
6 դեկտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․

Գնացուցակ