Կոլոռեկտալ վիրաբուժություն
Ընդհանուր բնութագիրը
Կոլոռեկտալ վիրաբուժության բաժանմունքում կատարվում են ուղիղ և հաստ աղու սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում` հաստ աղու քաղցկեղով, բորբոքային կամ դիվերտիկուլային հիվանդությամբ տառապող ծանր հիվանդների բուժում։ Բուժումը կազմակերպվում է միջազգային ուղեցույյցներին համապատասխան, բուժման ընթացքում օգտագործվում են արդի սարքեր, որոնք ապահովում են նվազագույն ինվազիվ միջամտությունների արդյունավետ իրականացումը և կարճացնում հետվիրահատական վերականգնողական շրջանը։
Հիմնական գործունեությունը
Բաժանմունքում իրականացվում են վիրահատական միջամտություններ հետևյալ հիվանդությունների ժամանակ.
- սուր և քրոնիկ թութք,
- ուղիղ աղու ճաքեր,
- հետանցքի ճաքեր,
- ռեկտովագինալ խուղակներ,
- ռեկտոցելե,
- սուր և քրոնիկ պարապրոկտիտներ,
- ուղիղ աղու խուղակներ,
- պոչուկի էպիթելյալ ուղիներ,
- ուղիղ աղու և հետանցքի ուռուցքների տրանսանալ հեռացում,
- շուրջհետանցքային սրածայր կոնդիլոմաներ,
- հետանցքի սեղմանի անբավարարություն (անկղապահություն),
- ուղիղաղի-հեշտոցային խուղակներ,
- պոչուկի էպիթելյար մուտքեր,
- շեքի առաջային մասի և սրբոսկր-պոչուկային շրջանի մաշկի թարախային ախտահարում,
- սրածայր կոնդիլոմաներ և պապիլոմաներ,
- ուղիղ և հաստ աղիների ուռուցքներ,
- ուղիղ և հաստ աղիների պոլիպներ,
- ուղիղ աղու արտանկում,
- հետանցքի սեղմանի անբավարարություն (անկղապահություն):
Լինելով բազմապրոֆիլ կլինիկայի բաժանմունք, ստեղծված է եզակի հնարավորություն բարդություններով ընթացող և ուղեկցվող հիվանդություններով պացիենտների բուժման համար, ինչպես նաև բազմափուլային պլաստիկ վիրահատություններ իրականացնելու և հետվիրահատական վերականգնողական փուլն ապահովելու համար։
Բժիշկներ
Էքսյուզյան Գարեգին Էդուարդի, բ․գ․թ․, պրոկտոլոգ, ծառայության ղեկավար