• Սիրտ-անոթային հիվանդությունների բաժանմունք
    Սիրտ-անոթային հիվանդությունների բաժանմունք

Սիրտ-անոթային ծառայություն

Սիրտ-անոթային հիվանդությունների ամբուլատոր ծառայության շրջանակում իրականացվում է.

  • սիրտ-անոթային խնդիրներով պացիենտներին` որակավորված բուժկանխարգելիչ օգնության ցուցաբերում,
  • սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման կազմակերպչական միջոցառումներ,
  • սիրտ-անոթային խնդիրներով հիվանդների դիսպանսեր հսկողություն,
  • սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերականգնողական միջոցառումների նորագույն մեթոդների կիրառում:

Կազմակերպվում են հետևյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը.

  • սրտի իշեմիկ հիվանդությունների (ՍԻՀ) բոլոր դրսևորումները,
  • զարկերակային գերճնշումը (առաջնային և երկրորդային),
  • սրտի բնածին և ձեռք բերովի արատները,
  • ռիթմի և հաղորդականության խանգարումները,
  • քրոնիկական սրտային անբավարարությունը,
  • միոկարդիտները և պերիկարդիտները,
  • կարդիոմիոպաթիաները,
  • առաջնային և երկրորդային թոքային հիպերտենզիաները:

«Նաիրի» ԲԿ-ում կիրառվում են ժամանակակից բժշկության լաբորատոր և գործիքային ախտորոշման նորագույն ձեռքբերումները.

  • արյան հետազոտություն. արյան կենսաքիմիական քննության ամբողջ սպեկտորը` կծիկային ֆիլտրացիայի արագության որոշում, սրտային անբավարարության մարկերի (pro-BNP), սուր պսակային համախտանիշի մարկերների շտապ որոշում, թրոմբոցիտների ագրեգացիայի, կոագուլոգրամմայի, ՄՆՀ-ի և D-դիմերի որոշում:
  • էլեկտրասրտագրութնուն (ԷՍԳ) (երեխաներ և մեծահասակներ),
  • Էխոսրտագրություն (ԷխոՍԳ),
  • ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ (Թրեդմիլ թեստ),
  • ԷՍԳ-շուրջօրյա մոնիտորինգ (Հոլտեր- մոնիտորինգ),
  • զարկերակային ճնշման շուրջօրյա մոնիտորինգ,
  • բազմասպեկտրալ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)` պսակային կալցիումի որոշումով,
  • բազմասպեկտրալ ՀՏ` կորոնարոգրաֆիա,
  • բոլոր գլխավոր զարկերակների ուլտրաձայնային (ՈՒՁՀ) դոպլերոգրաֆիա, երիկամների և մակերիկամների ՈՒՁՀ, ՀՏ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):

Սիրտ-անոթային հիվանդությունների բաժանմունքը նախատեսված է սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման համար. սուր պսակային համախտանիշ, սրտամկանի սուր ինֆարկտ, ռիթմի և հաղորդականության խանգարումներ, առաջնային և երկրորդային զարկերակային գերճնշում, սուր և քրոնիկ սրտային անբավարարություն և այլն:

Բաժանմունքում գործում է ժամանակակից ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բլոկ: Բլոկի սարքերով հագեցվածությունը և բարձր մասնագիտացված անձնակազմի աշխատանքը հնարավորություն են տալիս ամբողջ ծավալով իրականացնել հիվանդների վերահսկողական մոնիտորինգը և ժամանակին ցուցաբերել անհետաձգելի ախտածագումնաբանական բուժօգնություն:

Կլինիկայում հիվանդների վարումն իրականացվում է Սրտաբանների եվրոպական միության (2013թ) ուղեցույցներին համապատասխան, մասնավորապես, զարկերակային գերճնշմամբ հիվանդների բուժումն իրականացվում է Հիպերտոնիայի  եվրոպական միության ուղեցույցների համաձայն, իսկ սուր և քրոնիկ սրտային անբավարարությամբ հիվանդների վարումը և բուժումը` Սրտային անբավարարության եվրոպական  ուղեցույցներին համապատասխան (2016թ.):

 

Բժիշկներ

 Տեր-Գրիգորյան Ռուբենի Վիկտոր, սրտաբան, ծառայության ղեկավար
Բադալյան Հարությունի Գայանե, սրտաբան
Բաղդասարյան Դիանա Տարոնի, սրտաբան
Դոլմազյան Ալինա Ժիրիկի, սրտաբան
Զարգարյան Մայա Ռաֆայելի, սրտաբան
Իսրայելյան Ռոզա Գեղամի, սրտաբան
Ղազարյան Կարինե Անուշավանի, սրտաբան
Հայրապետյան Համլետ Գրիշայի, սրտաբան
Հարությունյան Լորա Վաչագանի, սրտաբան
Մարկոսյան Սյունե Վազգենի, սրտաբան
Միսիրյան Արմինե Ալֆրեդի, սրտաբան
Պետրոսյան Զարուհի Աշոտի, սրտաբան