• Թոքաբանության բաժանմունք
    Թոքաբանության բաժանմունք
  • Թոքաբանության բաժանմունք
    Թոքաբանության բաժանմունք

Թոքաբանության բաժանմունք

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը, որտեղ մատուցվում են ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները,  իր որակական հատկանիշներով համապատասխանում  է  ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է:

«Նաիրի» ԲԿ թոքաբանության բաժանմունքում իրականացվում է շնչառական համակարգի  հիվանդությունների ախտորոշում և բուժում:

Ախտորոշում. ներկայացված է անհրաժեշտ ախտորոշիչ ամբողջական փաթեթ` ժամանակակից սարքերով.

  • սպիրոմետրիա. իր տեսակով առանձնանում է 47-50 շնչառական ցուցանիշներ որոշելու ունակությամբ,
  • բրոնխոսկոպիա. I-scan ռեժիմով բրոնխոսկոպ, ինչը հնարավորություն է ընձեռում կատարել մաքսիմալ ճշգրիտ բիոփսիա, լորձաթաղանթի խորության մեջ որոշել առավել ճշգրիտ համապատասխան վայրը,
  • ռադիոլոգիա. ռենտգեն, ՀՏ, ՄՌՏ հետազոտություններ:

Բուժումը. իրականցվում է բարձր ապացուցողական հիմք ունեցող միջազգային  ուղեցույցների և գործելակարգերի հիման վրա:

Անհրաժեշտության դեպքում ախտորոշման և բուժման գործընթացին ներառվում են նաև այլ մասնագետներ` սրտաբան, ալերգոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան և կրծքային վիրաբույժ:

Բարձր մասնագիտական որակավորում անցած մասնագետների համակարգված թիմային աշխատանքն ամբողջացնում է թոքաբանական ծառայությունը եւ այս դեպքում կարելի է սպասել բուժման միայն արդյունավետ ելք:

 

Բժիշկներ

Իրինա  Վանիկի  Խաչատրյան
Իրինա Վանիկի Խաչատրյան

Մասնագիտություն
թոքաբան
գրել