• Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք
    Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքը կիրառում է հետազոտության հետևյալ մեթոդները.

  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • hոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
  • զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն,
  • ]անրաբեռնվածության թեստ` թրեդմիլ (Treadmill Test),
  • էխոսրտագրություն (էխոՍԳ),
  • անոթների ուլտրաձայնային դոպլեր (Doppler) և դուպլեքս (Duplex) սքանավորում:

Հիմնական գործունեությունը

Բաժանմունքը տրամադրում է խորհրդատվություն, պացիենտների սրտանոթային համակարգի ոչ ինվազիվ ֆունկցիոնալ հետազոտություն և ամբուլատոր բուժում, անհրաժեշտության դեպքում առաջարկվում է ստացիոնար բուժում կլինիկայում:

Բաժանմունքը ծառայություններ է մատուցում.

  • 18 տարեկանից բարձր սրտանոթային համակարգի հիվանդության կասկածանքով անձանց,
  • կանխարգելիչ փորձաքննության կարիք ունեցող անձանց (մարզիկներ, օդաչուներ և այլն),
  • սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող պացիենտներին:

Բաժանմունքում իրականացվում է սրտանոթային համակարգի հետևյալ հիվանդությունների բուժում.

  • սրտի իշեմիկ հիվանդություն,
  • արիթմիա,
  • սրտի բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ),
  • սրտամկանի ինֆարկտ,
  • հիպերտոնիկ հիվանդություն,
  • սիրտ-թոքային անբավարարություն,
  • արյան շրջանառության խանգարումներ,
  • սրտային անբավարարություն:

Հագեցվածությունը

Բաժանմունքը հագեցված է Schiller, Siemens և այլ հայտնի ընկերությունների ժամանակակից բժշկական սարքերով (Treadmill - Schiller CS 200, ECG - Schiller AS101, Էխոկարդիոգրաֆ - Acuson Siemens, Holter մոնիթորինգի համակարգ - Schiller MT-101, BP մոնիթորինգի համակարգ - Schiller BR-102 և այլն), որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում:

ACUSON SC 2000 նորարարական ՈՒՁ տեխնոլոգիան սիրտ-անոթային հիվանդությունների համալիր ախտորոշման համար ՈՒՁ հետազոտությունների սկզբունքորեն նոր մոտեցման հնարավորություն է ընձեռում: ACUSON SC 2000 համակարգի Echo in Heartbeat մշակված Siemens տեխնոլոգիայի օգնությամբ կատարվում է սրտի ծավալային էխոսրտագրություն` իրական ժամանակում, ընդամենը մեկ կծկման ընթացքում: Արդյունքում բժիշկը ստանում է սրտի անատոմիական կառուցվածքի և դինամիկ արյան հոսքի մասին հստակ պատկերացում` առանց ԷՍԳ հետ սինխրոնիզացման և շնչառությունը պահելու անհրաժեշտության: Մեթոդն առանձնանում է առավելագույն արագությամբ տեղեկատվության ստացմամբ, սրտային ցիկլի կադրերի «հետևողականության» արտեֆակտերի բացակայությամբ, ամենաբարձր որակի պատկերներ ստանալուն միտված` սրտային ցուցիչների առկայությամբ:

Syngo Auto Left Heart տեխնոլոգիան ապահովում է ձախ փորոքի և նախասրտի սահմանների ավտոմատացված ճանաչում ՝ արտամղման ֆրակցիայի, վերջնական սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների հաջորդող հաշվարկով, որը կատարվում է շնորհիվ իրական կլինիկական պատկերների տվյալների բազայի և պատկերների ճանաչման համակագի օգտագործման:

Այս նոր սարքն առաջին անգամ  հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ՈՒՁ ցուցիչի օգնությամբ իրական ժամանակում կատարել գունավոր  դոպլեր քարտեզագրում` փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:

Բժիշկներ

Նաիրա Բորիսի Ղուկասյան
Նաիրա Բորիսի Ղուկասյան

սրտաբան

Մասնագիտություն
սրտաբան
գրել
Ռոզա Գեղամի Իսրայելյան
Ռոզա Գեղամի Իսրայելյան

սրտաբան

Մասնագիտություն
սրտաբան
գրել
Մայա Ռաֆայելի Զարգարյան
Մայա Ռաֆայելի Զարգարյան

Մասնագիտություն
սրտաբան
գրել
Լիաննա Աշոտի Մադոյան
Լիաննա Աշոտի Մադոյան

ՈՒՁՀ մասնագետ

Մասնագիտություն
ՈՒՁՀ մասնագետ
գրել
Ելենա Արզումանի Ազիզյան
Ելենա Արզումանի Ազիզյան

ՈՒՁՀ մասնագետ

Մասնագիտություն
ՈՒՁՀ մասնագետ
գրել