• Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման բաժանմունք
    Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման բաժանմունք

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք

Ընդհանուր բնութագիրը

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություն` առանց ռենտգեն ճառագայթման: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է վերջին սերնդի 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ սարքը, ինչը հնարավորություն է տալիս կատարել 0.9 մմ չափով շերտագրում և  ախտաբանությունների ու բորբոքական գործընթացների ժամանակ` ճշգրիտ ախտորոշում (գլխուղեղի, ողնուղեղի, հենաշարժական համակարգի, որովայնի խոռոչի օրգանների, կրծքագեղձի, սրտանոթային համակարգի հիվանդություններ): Siemens Avanto ՄՌՏ սարքի հետ տրամադրվում են անգիոգրաֆիայի և միելոգրաֆիայի իրականացմանը վերաբերող արձանագրություններ: 1.5 Tesla ՄՌՏ-ն  հիմնված է բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալ պատկերի բարձր որակ և կատարել ճգրիտ ախտորոշում անգամ առավել բարդ դեպքերի  հետազոտությունների ժամանակ, որոնք պահանջում են ծրագրի սինխրոնիզացիա:

Գործունեության հիմնական ուղղությունները

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ ՄՌՏ հետազոտությունները.

  • գլխուղեղի տոմոգրաֆիա,
  • սրտի տոմոգրաֆիա,
  • անոթների տոմոգրաֆիա,
  • ողնաշարի տոմոգրաֆիա,
  • որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների տոմոգրաֆիա,
  • ոսկրերի և հոդերի տոմոգրաֆիա,
  • ՄՌՏ անգիոգրաֆիա,
  • ամբողջ մարմնի ՄՌՏ՝ եռածավալ պատկերների ստացումով:

Հագեցվածությունը

Կենտրոնում շահագործվում է 1.5 Tesla Siemens Avanto մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` ուժեղացված լրացուցիչ պարամետրերով: Սարքը մոդիֆիկացվել է լրացուցիչ ծրագրով ( համաշխարհային չափանիշների բավարարող համապատասխան արձանագրության առկայությամբ)՝ մեծահասակների և երեխաների մոտ էպիլեպսիայի ախտորոշման համար, ինչը նաև հնարավորություն է տալիս կրճատել հետազոտության տևողությունը, բարձրացնել ախտորոշման մակարդակը:

Բաժանմունքում շահագործվում է նաև Siemens ընկերության Magnetom մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը:

Բժիշկներ

Արմեն Կառլենի Վասիլյան
Արմեն Կառլենի Վասիլյան

ՄՌՏ Բաժնի վարիչ

Մասնագիտություն
Բժիշկ-ռադիոլոգ
գրել

Նորություններ

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի բժշկական կենտրոնի հետ միասինհամատեղ դեկտեմբերի 4-6, 2016 թ. անցկացրեց հայ-ֆրանսիական գիտաժողով, նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների և մեծահասակների ախտորոշման խնդիրների շուրջ: Համաժողովին ելույթ ունեցան...
3 դեկտեմբերի 2016 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․