• Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. էնդոկրինոլոգիական բաժանմունք
  • Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. ֆիզիոթերապիայի բաժանմունք

Թերապևտիկ կլինիկա

Թերապևտիկ կլինիկայում բուժվում են ներքին օրգանների հիվանդություններով տառապող պացիենտները: Բաժանմունքն իրականացնում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված է ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ: Կլինիկայում հիվանդների բուժումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան` օգտագործելով բժշկության և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում ամենաարդյունավետ մեթոդներն ու ձեռքբերումները: Թերապևտիկ կլինիկայի բաժանմունքների ամենօրյա պրակտիկայում ներդրված է բժշկական օգնության որակի կառավարման համակարգ:

Կլինիկայի մասնագետները հավաստագրված են, ունեն բարձր մասնագիտական ​​պատրաստվածություն, հետևում են բժշկական ոլորտի գիտական ​​և գործնական նորարարություններին, ինչը թույլ է տալիս օգտագործել նորագույն մեթոդները հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում:

Կլինիկայում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվում է անհատական ​​մոտեցում և պայմաններ ստեղծվում ստացիոնար բուժման ընթացքում հարմարավետ դարձնելու նրա առօրյան:

«Նաիրի» ԲԿ թերապևտիկ կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.

  • Նյարդաբանություն և անոթային նյարդաբանություն
  • Էնդոկրինոլոգիա
  • Գաստրոէնտերոլոգիա
  • Ալերգոլոգիա
  • Սրտանոթային հիվանդություններ
  • Նեֆրոլոգիա
  • Թոքաբանություն
  • Ռևմատոլոգիա
  • Ֆիզիոթերապիա:

Թերապևտիկ կլինիկան Մ. Հերացու անվան Երևանի պետական ​​բժշկական համալսարանի կլինիկական բազա է, որտեղ իրականացվում են նախադիպլոմային և հետդիպլոմային ուսուցում, ասպիրանտական և դոկտորական թեզերի աշխատանքներ: