• Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Վիրաբուժական կլինիկա

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ վիրաբուժական կլինիկան տրամադրում է բժշկական օգնություն վիրաբուժության հիմնական բնագավառներում` որովայնային, ուրոլոգիական, գինեկոլոգիական, անոթային վիրաբուժություն, վնասվածքաբանություն, այրվածքների վիրաբուժություն, պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժություն եւ այլն:

Վիրաբուժական կլինիկայի գործունեությունը հիմնված է համաշխարհային բժշկության լավագույն ավանդույթների վրա: Մասնագետների տրամադրության տակ է ցանկացած բարդության հիվանդությունների վիրաբուժական բուժման ժամանակակից բարձր տեխնոլոգիական գործիքների հավաքածու:

Կլինիկայում վիրաբույժների բարձր գիտելիքներն ու փորձը համակցվում են լավագույն սարքերը կիրառելու հնարավորությամբ և ունակությամբ: Սա թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել, բուժական ռազմավարության ու հիվանդների խնամքի հարցերում ճիշտ որոշումներ կայացնել: Այստեղ լայնորեն կիրառվում են լապարոսկոպիկ և  նվազագույն ինվազիվ վիրաբուժության մեթոդները, որոնք համարվում են նորարարական ուղղություններ վիրաբուժությունում, եւ ավանդական վիրահատության մեթոդների համեմատ ունեն մի շարք առավելություններ:

Ժամանակակից սարքերով հագեցած բաժանմունքները և վիրահատական սրահները մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ցանկացած բարդության վիրահատություն, բարելավել բուժօգնության որակը, նվազեցնել բարդությունների հավանականությունը եւ նվազեցնել հիվանդի կլինիկայում մնալու տևողությունը:

Ընդանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 եւ 2 ​​բաժանմունքներում կատարվում են պլանային վիրահատություններ կերակրափողի, որովայնի առաջնային ճողվածքների, ստամոքսի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, հաստ և ուղիղ աղու և այլ վիրաբուժական ախտաբանությունների դեպքում։

Շտապ վիրաբուժական ծառայությունը գործում է 24/7 ձևաչափով: Հատուկ ուշադրություն է դարձվում վիրահատությունների կատարման լապարոսկոպիկ մեթոդին: Վիրահատական ​​բուժման ընթացքում կիրառվում են ժամանակակից եւ նվազագույն ինվազիվ մեթոդներ` ապահովելով վիրահատության ժամանակ նվազագույն տրավմատիզմ եւ հիվանդների արագ ապաքինում:

«Նաիրի» ԲԿ վիրաբուժական կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.

Վիրաբուժական կլինիկայում ստեղծվել է վիրաբույժների բազմապրոֆիլ թիմ, որը բարդ դեպքերում հրավիրում է խորհրդատվություն` համատեղ ախտորոշման եւ բուժման ռազմավարության մշակման համար:

Բարդ վիրաբուժական ախտաբանությունների ժամանակ, համակցված վիրաբուժական միջամտության անհրաժեշտության դեպքում, վիրաբույժների բազմամասնագիտական ​​թիմը վիրահատարանում գործում է  միաժամանակ կամ փուլառփուլ:

Սարքեր

«Նաիրի» ԲԿ-ում շահագործվում է վերջին բժշկական տեխնոլոգիաներով համալրված 6 վիրասրահ: Վիրասրահներում առկա են.

  •     Merobiara Merilux վիրահատարանի լամպ,
  •     բազմաֆունկցիոնալ բազմաալիքային մոնիտորներ,
  •     Storz ֆիրմայի էնդոսկոպ / լապարոսկոպ,
  •     առաջատար միջազգային ընկերությունների էլեկտրակոագուլատորներ (Diatermo, Stortz),
  •     Dragger Fabius ընկերության անեսթեզիոլոգիական սարքեր,
  •     Siemens C-arm ռենտգեն սարք,
  •     ախտահանման Aerosett 500 VF սարքեր:

Վիրահատական սրահի օդը ստերիլության ապահովման նպատակով մաքրվում և ֆիլտրվում է հատուկ HEPA ֆիլտրային համակարգով:

Բարձրակարգ հարմարավետության հետվիրահատական հիվանդասենյակներն ապահովված են թթվածնի կենտրոնացված համակարգով, շնչառության, ճնշման, սրտի հաճախականության,  ԷՍԳ մոնիթորինգի, ինչպես նաև բուժքրոջ շտապ կանչի համակարգերով։