• Ֆիզիոթերապիայի ծառայություն
    Ֆիզիոթերապիայի ծառայություն
  • Ֆիզիոթերապիայի ծառայություն
    Ֆիզիոթերապիայի ծառայություն

Ֆիզիոթերապիայի ծառայություն

«Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժանմունքը հիվանդների բուժման կարևոր փուլերից է, ինչն ավարտին է հասցնում վերականգնման գործընթացը: Բաժանմունքում ներդրված են ողնաշարի տարբեր հիվանդությունների, հոդերի, գինեկոլոգիական, ՔԿԱ հիվանդությունների, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի ախտաբանությունների ֆիզիոթերապևտիկ բուժման նոր եղանակներ՝ մշակված երկրի առաջատար հաստատությունների կողմից:

Բաժանմունքն առաջարկում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումների լայն սպեկտոր.

  • Էլեկտրաբուժում,
  • բուժում հաստատուն հոսանքով,
  • բուժում ցածր հաճախության իմպուլսային հոսանքներով,
  • էլեկտրախթանում,
  • էլեկտրաքուն:

Լուսաբուժությունը ներկայացված է լույսի տեսանելի և ինֆրակարմիր սպեկտորի երկար և կարճ ալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ:

Բարձր հաճախության հոսանքներով բուժումը ներառում է ՈՒԲՀ, միկրոալիքային բուժում, ԳԲՀ, ուլտրաձայնային բուժում, ջերմաբուժություն, ինհալյացիաներ:

Ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից զատ, բաժանմունքում իրականացվում  են նաև մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա: Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքերով.

  • հարված-ալիքային թերապիա (STORZ Medical),
  • AD Line,
  • մագնիսական աթոռ,
  • ինքնամերսող սեղան:

Բաժանմունքն այլ մասնագիտությամբ բժիշկներին ցուցաբերում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումների նշանակմանը և կիրառմանը վերաբերող խորհրդատվական և մեթոդաբանական օգնություն:

 

Բժիշկներ

Անահիտ Գրիգորիի Հասրաթյան
Անահիտ Գրիգորիի Հասրաթյան

Ֆիզիոթերապևտիկ ծառայության ղեկավար

Մասնագիտություն
ֆիզիոթերապևտ
գրել
Աննա Աշոտի Արմաղանյան
Աննա Աշոտի Արմաղանյան

Մասնագիտություն
ասեղնաբույժ
գրել

Գնացուցակ