• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկա

Ընդհանուր բնութագիրը

Ծառայությունը ստեղծվել է 2015 թվականին: Օնկոօրթոպեդիան վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ուռուցքաբանության միաձուլման արդյունքում ստեղծված գիտություն է: Օնկոօրթոպեդների մասնագիտական ոլորտին են վերաբերվում ոսկրերի, հոդերի և հենաշարժիչ համակարգի փափուկ հյուսվածքների ուռուցքային և ուռուցքանման ախտահարումները: Թեև ուռուցքային հիվանդացության կառուցվածքում տվյալ ախտահարումները չեն գերազանցում 3,5-4 %-ը, սակայն, որպես կանոն, ախտահարվում են երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, ինչի պատճառով այս խումբը լուրջ սոցիալական և տնտեսական խնդիր է:  

Փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժումը ժամանակակից օնկովիրաբուժության ամենաբարդ խնդիրներից է: Ուռուցքների թաքնված ընթացքը, ագրեսիվ տեղային աճը և վաղ մետաստազավորումը վատթարացնում են այս խմբի պացիենտների բուժման կանխատեսումը: Այս ախտաբանության ախտորոշման գործընթացում կիրառվում է ժամանակակից ճառագայթային տեխնոլոգիաների ամբողջ  համալիրը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ուռուցքի տեղագրական բնութագիրը և հարակից ավշային համակարգի ախտահարումը, նաև հեռակա թիրախային օրգանների գործընթացի մեջ ընդգրկումը: Պարտադիր իրականացվում են բիոփսիայի բոլոր տեսակները (FNA, core-biopsy, ինցիզիոն և էքսցիզիոն բիոփսիա), որի արդյունքները պարտադիր քննարկվում են Tumor Board գործող կլինիկայում: Փափուկ հյուսվածքների ռեցիդիվող և տեղային-տարածված սարկոմաների դեպքում, ռեկոնստրուկտիվ-վերականգնողական միջամտության իրականացման  բնույթը որոշելիս, հաշվի են առնվում ուռուցքաբանական և օրթոպեդիկ ցուցումները, ինչպես նաև տեղակայումն ու դեֆեկտի բազմաֆունկցիոնալ բնութագիրը: Փափուկ հյուսվածքների ուռուցքների հարևան անատոմիական կառուցվածքներ տարածվելու դեպքում կիրառվում են ընդլայնված և համակցված արմատական վիրահատություններ:

Ոսկրերի չարորակ ուռուցքների բուժումը ժամանակակից ուռուցքաբանության նոր ոլորտ է, որի առաջընթացը պայմանավորված է օրթոպեդիայի ձեռքբերումներով և վնասվածքային ծագման ոսկրահոդային դեֆեկտների փոխարինման արդյունավետությամբ: Ներկայում զգալիորեն ընդլայնված են օրգանապահպան վիրահատական միջամտությունների ցուցումները` նույնիսկ ուշացած ուռուցքային ախտահարումների դեպքում: Հաշմանդամություն առաջացնող վիրահատություններն (անդամահատում և հոդի հեռացում) իրականացվում են միայն այն դեպքում, երբ վիրահատության ռեզեկցիոն փուլում ուռուցքի արմատական հեռացումն անհնար է:

Գործունեության հիմնական ուղղությունները

Ներկայում «Նաիրի» ԲԿ օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության ծառայությունն իրականացնում է այդ ոլորտում կիրառվող գրեթե բոլոր վիրահատությունները.

  • վերջույթների փափուկ հյուսվածքների ուռուցքների օրգանապահպան վիրահատական բուժում,
  • փափուկ հյուսվածքների ուռուցքների ժամանակ ընդլայնված և համակցված միջամտություններ` առաջացած դեֆեկտների միաժամանակյա պլաստիկ փոխարինմամբ,
  • փափուկ հյուսվածքների տեղային տարածված ուռուցքների վիրահատական բուժման ժամանակ ներվիրահատական սոնոգրաֆիա` մնացորդային ուռուցքային հանգույցներ հայտնաբերելու նպատակով,
  • ոսկրերի բարորակ ուռուցքների և ուռուցքանման ախտահարումների վիրահատական բուժում՝ առաջացած դեֆեկտների աուտո-, ալլոպլաստիկայի և կենսակոմպոզիտային հյուսվածքներով պլաստիկայի կիրառմամբ,
  • օստեոիդ-օստեոմայի ֆունկցիոնալ-պահպանող վիրահատական բուժում` գոյացության «բնիկ» նախավիրահատական ՀՏ նշումով,
  • ոսկրերի չարորակ ուռուցքների օրգանապահպան վիրահատական բուժում ոսկրերի՝ ուռուցքով ախտահարված հատվածների ռեզեկցիայով և առաջացած ոսկրահոդային դեֆեկտների միաժամանակյա փոխարինումով անհատական հոդային և դիաֆիզային մեգաէնդոպրոթեզներով,
  • ծնկան հոդի մեգաէնդոպրոթեզավորում` ծնկան հոդի ներքին ռոտացիայով CMS մոդելի ավտոմատ էնդոպրոթեզով (առաջին անգամ Հայաստանում),      
  • ուսային հոդի և բազկոսկրի մեգաէնդոպրոթեզավորում,
  • կոնք-ազդրային հոդի և ազդոսկրի մեգաէնդոպրոթեզավորում,
  • ոսկրի դիաֆիզային դեֆեկտների անհատական էնդոպրոթեզավորում,
  • մետաղական օստեոսինթեզի և արտաքին ֆիքսացիայի եղանակների տարբեր տեսակների կիրառումը ոսկրերի վնասվածքային ծագման կոտրվածքների բուժման մեջ:

Ծառայությունն իրականացնում է նաև օրթոպեդիկ ախտաբանությամբ պլանային վիրահատություններ (ձևախախտող կոքսարթրոզի և գոնարթրոզի ժամանակ` էնդոպրոթեզավորում), ոտնաթաթի բութ մատի արտաքին շեղման ժամանակ` շտկող ոսկրահատումներ (hallux valgus), օստեոպորոզի կոնսերվատիվ բուժում, արթրոզների ժամանակ` ներհոդային հիալուրոնաթթվի ներմուծում: 

Ոսկրահոդային դեֆեկտների փոխարինման ժամանակ կիրառվում են Zimmer (ԱՄՆ), Beznoska (Չեխիա), Bioimpianti (Իտալիա) և այլ հայտնի ընկերությունների արտադրության էնդոպրոթեզներ:

Կլինիկայի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանում և արտեկրում կազմակերպվող կոնֆերանսներին:

Բժիշկներ

Գալուստ Հարությունի Գալուստյան
Գալուստ Հարությունի Գալուստյան

Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար

Մասնագիտություն
ուռուցքաբան-օրթոպեդ
գրել