• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա

Օնկոգինեկոլոգիայի կլինիկա

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիայի կլինիկան հիմնադրվել է 2013 թվականին: Կլինիկայի գործունեության հիմնական ուղղությունը բարորակ և չարորակ ուռուցքների, կանանց սեռական օրգանների նախաուռուցքային ախտաբանության վիրաբուժությունն է: Կլինիկայում իրականացվում են նաև գինեկոլոգիական և վերականգնողական-պլաստիկ վիրահատություններ` փոքր կոնքի օրգանների իջեցման ժամանակ:

Կլինիկայի բազայի վրա գործում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնը, որտեղ ուսանողներն անցնում են «Ընդհանուր ուռուցքաբանություն» և «Ուռուցքաբանական գինեկոլոգիա» դասընթացներ:

Կլինիկայում յուրաքանչյուր տարի կատարվում է ավելի քան 300 վիրահատություն:

«Նաիրի» ԲԿ-ում ժամանակակից սարքերով հագեցվածությունը և թիմի մասնագիտական պատրաստվածությունը թույլ են տալիս պացիենտների ախտորոշումն ու բուժումը կատարել համաձայն միջազգային ուռուցքաբանության ուղեցույցերի (NCCN), ինչի շնորհիվ պացիենտների կյանքի երկարացման արդյունքները համեմատելի են եվրոպական և ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին:

«Նաիրի» ԲԿ-ն միակն է Հայաստանում, որտեղ բարդ ​​օնկոգինեկոլոգիական միջամտությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով` շահագործելով վերջին սերնդի Karl Storz ընկերության էնդոսկոպիկ սարքերը:

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի և «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս համակողմանի ծառայություն մատուցել (քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա)։

Կլինիկայում գործում է բազմապրոֆիլ խումբ ESGO (Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիա)։

Թիմի անդամներն են.

  • պրոֆեսոր Նիկոլաս Ռիդ (ճառագայթային ուռուցքաբանություն), Բիթսոն ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար (Գլազգո, Շոտլանդիա),
  • պրոֆեսոր Պաոլո Զոլա (վիրաբուժություն, ուռուցքաբանություն), Տուրինի բժշկական համալսարանի օնկոգինեկոլոգիական կլինիկայի ղեկավար (Իտալիա),
  • պրոֆեսոր Սիգուրդ Լաքս (ախտաբանություն), Գրազի բժշկական համալսարանի ախտաբանության ամբիոնի ղեկավար (Ավստրիա)։

Յուրաքանչյուր բարդ դեպքի ախտորոշման և բուժման պլանավորումն իրականացվում է թիմի կողմից` ներգրավելով «Նաիրի» ԲԿ բարձրորակ մասնագետներին (քիմիաթերապևտ, ճառաքայթաբան, ախտաբանաանատոմ, անեսթեզիոլոգ և այլ անհրաժեշտ մասնագետներ)։ Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում: Բուժման ծրագիրը մանրամասն քննարկվում է հիվանդի հետ և բոլոր ախտորոշման ու բուժման ընթացակարգերը կատարվում են միայն իր համաձայնության: Սա հիվանդի համար հնարավորություն է հետազոտվել և բուժվել ժամանակակից միջազգային չափանիշներով` առանց Հայաստանից մեկնելու:

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիայի կլինիկան իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում․

չարորակ ուռուցքներ.

  • արգանդի վզիկի քաղցկեղ,
  • արգանդի քաղցկեղ,
  • ձվարանների քաղցկեղ,
  • ամոթույքի (vulva) քաղցկեղ,
  • հեշտոցի քաղցկեղ,
  • կրծքագեղձի քաղցկեղ,

բարորակ ուռուցքներ և նախաքաղցկային հիվանդություններ.

  • արգանդի վզիկի, էնդոմետրիայի և արտաքին սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդություններ (էրոզիաներ, պոլիպներ, հիպերպլազիաներ),
  • ձվարանների կիստաներ,
  • արգանդի միոմաներ,
  • էնդոմետրիոզ,
  • արգանդի և կոնքի այլ օրգանների իջեցում,
  • կանանց մոտ սթրեսային անմիզապահություն,
  • կրծքագեղձի ֆիբրոադենոմա,
  • կրծքագեղձի ֆիբրո-կիստոզ փոփոխություններ։

Կլինիկայում իրականացվում են արմատական օնկոգինեկոլոգիական, գինեկոլոգիական, ուրոգինեկոլոգիական, կրծքագեղձի վիրահատություններ: Ռադիկալ օնկոգինեկոլոգիական վիրահատությունների մեծ մասը ներկայում իրականացվում են միայն «Նաիրի» ԲԿ-ում:

Օնկոգինկոլոգիայի կլինիկայի կողմից իրականացվող միջամտությունների և վիրահատությունների ցանկը →

Նորարարական տեխնոլոգիաների և մեթոդաբանություն կիրառումը գինեկոլոգիայում Նաիրի ԲԿ-ում →

Գործընկերներ

  • Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միություն (ESGO),
  • Շոտլանդիայի ուռուցքաբանության կենտրոն, Բիթսոն, Գլասգո,
  • Իտալիայի Տուրինի բժշկական համալսարանի գինեկոլոգիական ուռուցքաբանության բաժանմունք,
  • Գրացի բժշկական համալսարան, ախտաբանության ամբիոն, Ավստրիա,
  • Ասկլեպիուս հիվանդանոցի հատուկ գինեկոլոգիայի բաժանմունք, Հարբուրգ, Գերմանիա,
  • Ուռուցքաբանության կենտրոն,  մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, Չարլզի համալսարան, Պրահա, Չեխիա,
  • Բելգիայի կաթողիկ համալսարանի Լյուվենի հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության բաժանմունք,
  • Լեյպցիգի ռադիկալ վիրաբուժության դպրոց, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, Լեյպցիգի բժշկական համալսարան, Գերմանիա:

Բժիշկներ

Արտեմ Ստեփանյան
Արտեմ Ստեփանյան

Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար

Մասնագիտություն
օնկոգինեկոլոգ
Գիտական աստիճան
բ․գ․թ․
գրել