• Գինեկոլոգիական ծառայություն
    Գինեկոլոգիական ծառայություն

Գինեկոլոգիական ծառայություն

Նաիրի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը գործում է հիմնադրման օրվանից: Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը կանանց վերարտադրողական առողջության պահպանումը և վերականգնումն է, ուռուցքային հիվանդութունների կանխարգելումը, ընտանիքի պլանավորումը և հղիների նախածննդյան հսկողությունը:

Առաջատար փորձագետները վերապատրասվել են Հարվարդի եւ Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում, Եվրոպայի կլինիկաներում (Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Գերմանիա): Աշխատանքները կազմակերպվում են ըստ միջազգային չափանիշների ուղեցույցների:

Մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների սպեկտորը.

  • հղի կանանց նախածննդյան մոնիտորինգ (ներառյալ` բարձր ռիսկային հղի կանանց մոտ սոմատիկ ախտաբանությունները),
  • նախածննդյան նախապատրաստումը ծննդաբերության` ըստ Լամազի ծրագրի, երբ զուգընկերը մասնակցում է ծննդաբերությանը,
  • գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն, կանխարգելում եւ բուժում (պահպանողական եւ վիրահատական),
  • օստեոպորոզի, արգանդի վզիկի քաղցկեղի եւ կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինիգային ծրագրի իրականացում (ԲՀԿ-թեստ, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, դենսիտոմետրիա),
  • անպտղություն. ամուսնական զույգի մոտ` հետազոտություն, ախտորոշում եւ բուժում,
  • մասնագիտական խորհրդատվություն (Էնդոկրինոլոգ,  գենետիկ, ուրոլոգ, ռեպրոդուկտոլոգ, նյարդաբան, սրտաբան եւ այլն),
  • հակաբեղմնավորման մեթոդներ, բեղմնավորման եղանակներ, ընտանիքի պլանավորման հարցեր:

Կենտրոնում շահագործվում են ժամանակակից սարքեր, որոնք թույլ են տալիս իրականացնել հիվանդների լայնածավալ հետազոտություն եւ բուժում.

  • ուլտրաձայնային հետազոտություն. առաջին եռամսյակի սքրինինգը և դոպլեր հետազոտությունն իրականացվում է Simens 3000 սարքի օգնությամբ,
  • արգանդի վզիկի ախտաբանության ժամանակ իրականացվում է արգանդի վզիկի կոլպոսկոպիա, բիոփսիա, անհրաժեշտության ժամանակ կիրառվում է կիսահաղորդչային լազեր LEEP եւ արգանդի վզիկի կոնիզացիա,
  • հղիության երրորդ եռամսյակում ցուցման դեպքում կատարվում է կարդիոտոկոգրաֆիա` ամնիոցենտոզի և ամնիոռեդուկցիայի հայտնաբերման համար,
  • լաբորատորիայում իրականացվում է  հետազոտությունների ամբողջ սպեկտորը (կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, սերոլոգիական, հորմոնալ` օգտագործելով պոլիմերազային շղթայական ռեակցիան:

Բոլոր պացիենտները ստանում են տեղեկատվական թերթիկներ` անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Լաբորատորիայում իրականացվում է հետազոտությունների ամբողջ սպեկտորը` կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, շճաբանական հետազոտություններ, հորմոնների որոշում` նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի կիրառմամբ:

Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում: Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են անկանոն դաշտանով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդություններով, անպտղությամբ և վիժումներով գինեկոլոգիական հիվանդների բուժման համար:

Բաժանմունքում իրականացվում են որովայնի խոռոչի բոլոր անհրաժեշտ վիրահատությունները` նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահություններին:

«Նաիրի» ԲԿ բազմամասնագիտական թիմի, վիրաբուժական, ուրոլոգիական և գինեկոլոգիական բաժանմունքների բարձրորակ մասնագետների շնորհիվ համատեղ իրականացվում են բարդ համակցված վիրահատական միջամտություններ:

Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է ախտորոշում և բուժում հետևյալ հիվանդությունների ժամանակ.

  • ադենոմիոզ և արտաքին էնդոմետրիոզ,
  • սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • կոնքի շրջանի քրոնիկ ցավ,
  • վերարտադրողական խանգարումներ (անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն),
  • կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ,
  • ներարգանդային ախտաբանություն,
  • սեռական օրգանների բնածին անոմալիաներ,
  • սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ,
  • կանանց փոքր կոնքի օրգանների պրոլափս  (արգանդի և հեշտոցի պատերի արտանկում),
  • միզարձակման խանգարումներ:

Պացիենտների մոտ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հետևյալ հետազոտությունների արդյունքում.

  • սեռական օրգանների տրանսաբդոմինալ, տրանսվագինալ եռաչափ և քառաչափ ուլտրաձայնային հետազոտություն՝ անոթներում արյունահոսքի դոպլերոմետրիկ գնահատմամբ,
  • կրծքագեղձերի ՈՒՁՀ,
  • մամոգրաֆիա,
  • արգանդային փողերի անցանելիության ռենտգեն հետազոտություն,
  • կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա, լապարոսկոպիա,
  • արյան մեջ հորմոնների որոշում,
  • արյան իմունաբանական, բջջաբանական, մանրէաբանական,   ախտահյուսվածաբանական հետազոտություններ:

Բժիշկներ

Անդրանիկ Պողոսի Պողոսյան
Անդրանիկ Պողոսի Պողոսյան

Գինեկոլոգիայի ծառայության ղեկավար

Մասնագիտություն
վիրաբույժ, գինեկոլոգ
Կոչում
բ․գ․թ․
գրել
Գայանե Ռազմիկի Գյոզալյան
Գայանե Ռազմիկի Գյոզալյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Դավիթ Լևոնի Աբովյան
Դավիթ Լևոնի Աբովյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Էմմա Լորիսի Հարությունյան
Էմմա Լորիսի Հարությունյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Լիանա Նորայրի Մարտիրոսյան
Լիանա Նորայրի Մարտիրոսյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Լիլիթ Մարատի Հակոբջանյան
Լիլիթ Մարատի Հակոբջանյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Կարինե Արտաշեսի Սարգսյան
Կարինե Արտաշեսի Սարգսյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Հասմիկ Գրիշայի Հանիսյան
Հասմիկ Գրիշայի Հանիսյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Մարիաննա Անդրանիկի Ադամյան
Մարիաննա Անդրանիկի Ադամյան

Մասնագիտություն
մանկաբարձ-գինեկոլոգ
գրել
Մերի Հրաչիկի Աբգարյան
Մերի Հրաչիկի Աբգարյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Նաիրա Կորյունի Ասլանյան
Նաիրա Կորյունի Ասլանյան

Մասնագիտություն
մանկաբարձ-գինեկոլոգ
Գիտական աստիճան
բ․գ․թ․
գրել
Նաիրա Կամոյի Մանուկյան
Նաիրա Կամոյի Մանուկյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել
Շուշան Գարուշի Անանյան
Շուշան Գարուշի Անանյան

Մասնագիտություն
գինեկոլոգ
գրել

Գնացուցակ